Համզա (ստորգետնյա հոսանք)
Համզա | |
---|---|
Տեսակ | ստորգետնյա գետ |
Երկիր | Բրազիլիա |
Երկարություն | 6000 կմ |
Գետաբերան | Ատլանտյան օվկիանոս |
Ակունք | Անդեր |
Ջրահավաքի տարածք | Ամազոնի դաշտավայր |
Անվանված է | Վալիա Համզա |
Համզա (պորտ.՝ Rio Hamza), Ամազոնի շրջակայքում գտնվող ստորգետնյա հոսանքի ոչ պաշտոնական[1] անվանումը։ Տրվել է ի պատիվ ծագումով հնդիկ գիտնական Վալիա Համզայի, որն ավելի քան 40 տարի ուսումնասիրել է Ամազոնը[2] և ղեկավարել Էլիզաբեթ Պիմենտելի (պորտ.՝ Elizabeth Pimentel) դոկտորական ատենախոսությունը, որի արդյունքն է եղել ստորգետնյա հոսանքի հայտնաբերումը[3]։ «Ստորգետնյա գետը» հայտնաբերելու մասին հայտարարվել է 2011 թվականի օգոստոսին Բրազիլիայի աշխարհագրական ընկերության 12-րդ միջազգային համաժողովում[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերողների նախնական գնահատականների համաձայն՝ Համզան հոսում է գետնի տակ մոտ 4 կմ խորության վրա, Ամազոնին զուգահեռ, ծակոտկեն հողերի միջով։ Համզայի երկարությունը մոտ 6 հազար կմ է, լայնությունը՝ մինչև 400 կմ, ջրի հոսքը՝ մոտ 3100 մ³/վ, ջրի շարժման արագությունը՝ մինչև 100 մ/տարի[3][5]։ Համզայի ջրերը հոսում են Ատլանտյան օվկիանոս՝ նվազեցնելով ջրի աղիությունը ափից մինչև 150 կմ հեռավորության վրա[3]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորգետնյա հոսանքը հայտնաբերել է գիտնականների մի խումբ՝ Վալիա Համզայի գլխավորությամբ[6], որոնք ջերմաստիճանի չափումներ են իրականացրել Ամազոն գետի ավազանում գտնվող չգործող նավթահորերում։ Չափումները կատարվել են 241 հորերում, դրանց վերլուծությամբ հայտնաբերվել է ջրի հորիզոնական հոսանք մեծ խորություններում։ Հոսանքի անմիջական դիտումը բավականաչափ բարդ է եղել՝ նրա ցածր արագության պատճառով[4]։
Այս ստորգետնյա հոսանքի գոյության ապացույցները ներկայացվել են 2011 թվականին Բրազիլիայի աշխարհագրական ընկերության 12-րդ միջազգային համաժողովում[4]։ Գիտնականները պարզաբանել են, որ հետազոտության արդյունքները նախնական են և ավելի մանրամասն գիտական ապացույցներ կարող են ներկայացվել առաջիկա տարիներին[6]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ստորգետնյա գետի» հայտնաբերումից մի քանի օր անց BBC-ի գիտական նորությունների բաժնում հրապարակվել է մի հոդված, որում Petrobras-ի երկրաբան դոկտոր Խորխե Ֆիգեյրեդոն (պորտ.՝ Jorge Figueiredo) կտրուկ քննադատել է սառցադաշտերի արագության հետ համեմատելի ստորգետնյա հոսանքների վերաբերյալ «գետ» տերմինի օգտագործումը։ Նա նաև նշել է, որ 4 կմ խորությամբ ստորերկրյա ջրերը չեն կարող լինել քաղցրահամ։ Վալիա Համզան համաձայնել է, որ նոր հայտնաբերված հոսանքը գետ չէ բառի համընդհանուր իմաստով[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Choi, Charles Q. (2011 թ․ օգոստոսի 31). «Underground river discovered beneath Amazon». OurAmazingPlanet. NBCnews. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. «"The name given to the underground flow is not official," Hamza said.»
- ↑ «Scientists discover underground river running beneath the Amazon». Fox News. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Eduardo Carvalho (2011 թ․ օգոստոսի 25). «Novo rio subterrâneo na Amazônia pode ser o maior do mundo». Natureza (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Richard Black (2011 թ․ օգոստոսի 27). «Subterranean Amazon river 'is not a river'» (անգլերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Homma, Alfredo Kingo Oyama Amazônia: os avanços e os desafios da pesquisa agrícola(պորտ.) // Parcerias Estratégicas. — 2013. — Т. 18. — № 36. — С. 33—54. — ISSN 1413-9375. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2021.
- ↑ 6,0 6,1 «Brazilian scientists find signs of 3,700-mile (or about 5,800 kilometer)-long underground river flowing far under Amazon River». The Washington Post. 2011 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.