Աղբամանների դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Աղբամանների դպրոց»[1][2][3][4][5][6] (անգլ.՝ Ashcan School), 20-րդ դարում ԱՄՆ-ում ծագած գեղարվեստի ուղղություններից[7]: Ուղղության աշխատանքների մեծ մասը նվիրված է Նյու Յորքի աղքատ թաղամասերի աղքատ ու աշխատավոր մարդկանց կյանքի ամենօրյա ռեալիստական պատկերմանը: Ուղղության հիմնադիրներն ու մեծագույն ներկայացուցիչներն են Ռոբերտ Հենրին, Ջոն Սլոանը, Էդվարդ Հոփորը, Էվերետ Շինը և Ուիլյամ Գլակենսը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղության ներկայացուցիչներն ու նրանց ընկերները Ջոն Սլոանի ստուդիայում, 1898

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ի մեգապոլիսներն արագ աճում էին: Այսպես, 1890 թվականին Նյու Յորքի բնակչությունն ավելացեր էր 1.5 միլիոնով[8][9]: Այդ ժամանակվա քաղաքային թերթերը ձգում էին նորությունները փոխանցել հնարավորինս իրականությանը մոտ: Լուսանկարչական սարքերը դեռևս չէին կարող օգտագործվել իրադարձություններն արագ լուսաբանելու համար: Այդ պատճառով էլ թերթերը վարձում էին նկարիչների, ովքեր պատկերազարդումներ էին անում հոդվածների համար: Հիմնականում նրանք պատկերում էին քաղաքի ոչ բարեկարգ կողմերը: Սա էլ խթան հանդիսացավ ամերիկյան ռեալիզմի զարգացման համար[10][11]: Այդ նկարիչների մեջ էին Գլակենսը, Լաքսը, Սլոանը և Շիննը: Նրանք աշխատում էին «The Philadelphia Press» թերթի համար և ստեղծագործական հանդիպումներ էին անցկացնում Հենրիի ստուդիայում[12][13]:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվերտ Շիննը, Ռոբերտ Հենրիը և Ջոն Սլոանը 1896 թվականին

1896-1904 թվականներին Հենրիի նախաձեռնությամբ նկարիչները հավաքվում են Նյու Յորքում[14]: Քաղաքի հյուսիսում, իսպանական թաղամասում, 1904 թվականին Հենրին հիմնում է իր նոր ստուդիան: Նրան են միանում Գլեն Կոլմանը, Ջերոմ Մայերսը և Ջորջ Բելոուզը: Ստուդիայի անդամների կտավների հիմնական թեման Բաուէրիի փողոցներն ու դրանց այն ժամանակվա բնորոշ ներկայացուցիչներն էին` անտուն երեխաները, մարմնավաճառները, փողոցային սպորտսմենները, բռնցքամարտիկները և անօրինական ներգաղթյալները[15]:

Ծաղկման ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարի անց Հենրին ընտրվում է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ: Սակայն երբ դրանից հետո, 1907 թվականին, ակադեմիան հրաժարվում է ցուցադրել նկարչի և իր ընկերների աշխատանքների, նա որոշում է կազմակերպել սեփական ցուցահանդեսը[16]: Ցուցահանդեսի անցկացման վայր է ընտրվում Ուիլյամ Մակբեթի պատկերասրահը Հինգերորդ պողոտայում: Ցուցահանդեսին որոշում են մասնակցել նաև նկարիչներ Արթուր Դէվիսը, Էռնեստ Լոուսոնը և Մորիս Պրենդերգաստը, ում աշխատանքները ոճային առումով տարբերվում էին «ֆիլադելֆիական քառյակի» նկարներից: Արդյունքում ձևավորված խումբն ի վերջո ստանում է «Ութնյակ» անվանումը: Ցուցադրությունը ներկայացվել է հանրությանը 1908 թվականի փետրվարին և տևել է երկու շաբաթ: Այն մեծ հաջողություն է ունեցել. ցուցահանդեսի այցելուների թիվը հասել է մոտավորապես 7000-ի, գնվել է գրեթե 4000 ԱՄՆ դոլարի նկար (այժմյան արժույթով` մոտ 100.000 դոլար): Նյու Յորքից բացի նկարները ցուցադրվել են ինը այլ խոշոր քաղաքներում[17]: Ցուցահանդեսն ունեցել է նաև քննադատներ, ովքեր նշում էին, թե նկարիչները խախտել են գեղարվեստի ավանդույթները, նրանց աշխատանքները վուլգար են և անկարևոր[18] Այսպես, New York Press-ը գրել է[19].

Aquote1.png Անկասկած, որևէ «հեղափոխական» բան չկա 20 տարի առաջ գեղարվեստական Փարիզում հայտնի արվեստագետների հետքերով գնալու մեջ: Ինչպես նաև, Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի և Կլոդ Մոնեի ոճով արված գեղանկարչությունը «նոր ուղղություն չէ ամերիկյան արվեստում»:
Aquote2.png

Իսկ դրական կարծիքները նշում էին, թե ցուցադրված աշխատանքներն իսկապես ամերիկյան են: Ըստ քննադատ Մարի Ֆանտոն Ռոբերտսի[18].

Aquote1.png Մենք լի ենք էնտուզիազմով և անկայուն ենք, և մենք ուղղակի սկսում ենք գիտակցել մեր ուժը, մեր գեղեցկությունն ու մեր բացթողումները և այն, որ մենք գրեթե նույնքան իրավունք ունենք մեզ վերբերվելու այնպես, ինչպես և մեր ներշնչանքի աղբյուրին:
Aquote2.png


Ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբամանների դպրոցի փառքը երկար չի տևում: 1913 թվականին կայացել է «Արսենալային ցուցահանդեսը» (կազմակերպիչներից մեկը Հենրին էր): Այն հեղափոխություն է արել ամերիկյան կերպարվեստում` առաջին պլան բերելով մոդեռնիզմը[17][20]: Իսկ «աղբամանների դպրոց» տերմինը ծագել է միայն երեք տարի անց: 1916 թվականի ապրիլի 8-ին The Masses ամսագրի նկարիչ Արթ Յանգը Սլոանին ուղղված նամակում գրել է[10].

Aquote1.png Նրանք ցանկանում են պատկերել աղբամաններ և Հորաթիո փողոցում փայլող աղջիկներ:
Aquote2.png

Տերմինն արագորեն կորցրել է իր բացասական երանգն[21] ու 1930-ական թվականներին սկսել է հաճախ կիրառվել` այդ գեղարվեստական ուղղությունը նկարագրելու համար[10][22][23]:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новое в русской лексике: словарные материалы. — СПб: Институт русского языка, 1996. — С. 312.
  2. Петрова Е. Н. Страницы истории отечественного искусства. — Государственный Русский музей, 1999. — Т. 6.
  3. Новый мир. — Союз писателей СССР, 1987. — В. 5-6. — С. 263.
  4. Иностранная литература. — «Известия», 1988. — С. 242.
  5. Турчин В. С. Образ двадцатого... — Directmedia, 2013. — С. 65. — 325 с. — ISBN 5898261311
  6. Англо-русский лингвострановедческий словарь «Американа-II» / Чернов Г. В. — 2005.
  7. «Ashcan School (American art)» (անգլերեն)։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2014-01-19 
  8. «Population of the 100 Largest Urban Places: 1890» (անգլերեն)։ census.gov։ Վերցված է 2014-01-19 
  9. «Population of the 100 Largest Urban Places: 1900» (անգլերեն)։ census.gov։ Վերցված է 2014-01-19 
  10. 10,0 10,1 10,2 Perlman, 2012
  11. Thomas B. Connery Journalism and Realism: Rendering American Life. — Northwestern University Press, 2011. — 281 p. — ISBN 0810127334
  12. Neal David Benezra, Louise Rosenfield Noun, Franz Schulze, Christopher D. Roy, Amy N. Worthen An Uncommon Vision / Terry Ann R. Neff. — Hudson Hills, 1998. — P. 136. — 334 p. — ISBN 1879003201
  13. Gerry Souter American Realism. — Parkstone International, 2012. — P. 109. — 256 p. — ISBN 1780429924
  14. Ian Chilvers Ashcan School // A dictionary of twentieth-century art. — Oxford Profiles. — Oxford University Press, 1998. — P. 37. — 670 p. — ISBN 0192116452
  15. The Grove Encyclopedia of American Art, 2011, էջեր 159-160
  16. «Robert Henri»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2014-01-19 
  17. 17,0 17,1 The Grove Encyclopedia of American Art, 2011, էջ 152
  18. 18,0 18,1 Homer, 1969
  19. The Grove Encyclopedia of American Art, 2011, էջ 160
  20. Ken Johnson (2007-12-28)։ «Ashcan School - John Sloan - Art - Review» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2014-01-19 
  21. Patricia Hills, Meghan Lalonde Ashcan School // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — P. 69. — 1584 p. — ISBN 0300182570
  22. Michael Clarke Ashcan School // The Concise Oxford Dictionary of Art Terms. — Opr Series. — Oxford University Press, 2010. — P. 16. — 288 p. — ISBN 0199569924
  23. Rebecca Zurier Another look at the Ashcan School // Picturing the City: Urban Vision and the Ashcan School. — University of California Press, 2006. — 407 p. — ISBN 0520220188

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bennard B. Perlman Painters of the Ashcan School: The Immortal Eight. — Dover Fine Art, History of Art. — Dover Publications, 2012. — 224 p. — ISBN 0486257479
  • The Grove Encyclopedia of American Art / Joan M. Marter. — Oxford University Press, 2011. — Т. 1. — 2608 p. — ISBN 0195335791
  • William Innes Homer The Exhibition of "The Eight": Its History and Significance(անգլ.) // American Art Journal. — Kennedy Galleries, 1969. — В. 1. — № 1. — С. 53-64.