Չանդրե Օրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանդրե Օրամ
Քաղաքացիություն Հնդկաստան

Չանդրե Օրամ, թեյի կալվածքի ազգությամբ հնդիկ աշխատող, որն ապրում է Արևմտյան Բենգալիայի Ջալպաիգուրի Ալիպուրդուար թաղամասում։ Նա հայտնի է նրանով, որ ունի 33 սմ (13 դյույմ) երկարությամբ պոչ, ինչը նրան դարձրել է շատերի համար պաշտամունքի առարկա։ Նրան պաշտողները կարծում են, որ նա հինդուիզմի՝ կապիկների հետ կապված Հանուման աստվածության մարմնացումն է[1][2]։

Պաշտամունքի առարկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրամը ծնվել է այն օրը, որը հայտնի է որպես Ռամա Նավամի, որը հինդուիզմի լեգենդար թագավոր Ռամի ծննդյան օրն է, ով համարվում է հինդուիզմի բազմաթիվ աստվածներից Վիշնուի մարմնավորումը։ Ռամի մանրամասն կենսագրությունը ներկայացված է «Ռամայանայում»՝ «Մահաբհարաթայի» հետ հին հնդկական էպոսներից մեկում[3]։ Ըստ Ռամայանայի՝ Հանումանը նվիրված էր Ռամային և օգնեց նրան փրկել իր կնոջը՝ Սիտային, որը գերության մեջ էր գտնվում չար թագավորի կողմից։

Հանումանի հետ նրա ակնհայտ նմանության հետևանքով Օրամին են այցելելում մեծ թվով մարդիկ, ովքեր ցանկանում են ստանալ նրա օրհնությունները։ Նրա հետևորդներից ոմանք հայտնում են նաև, որ նրա պոչին դիպչելուց հետո ապաքինվել են ծանր հիվանդություններից։ Օրամը պնդում է, որ ունի կապիկների նման վարքագծի այլ ասպեկտներ, ներառյալ ցատկելը, մագլցելը և բանան ուտելը։

Օրամը Հանումանի պատվին սրբավայր է կառուցել, որի գագաթին կանգնեցրել է Հանումանի խորհրդանիշ կարմիր մետաքսե դրոշը։

Կլինիկական բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բժիշկների՝ Օրամի պոչը իրական պոչ չէ, այլ բնածին արատ, որը հայտնի է որպես սպինա բիֆիդա, այս դեպքում մենինգոցելեի հազվագյուտ տեսակ։ Հնարավոր է, որ մարդկային սաղմերի մոտ իրական պոչ զարգանա, քանի որ այդ գեները դեռ առկա են շատ մարդկանց մոտ։ Այնուամենայնիվ, այս գենի արտահայտման հավանականությունը շատ ցածր է. դա կարող է տեղի ունենալ հազվագյուտ ռեցեսիվ գենային միացման կամ մուտացիայի որևէ ձևի պատճառով, որը գենը վերադարձնում է դոմինանտ դիրքի։ Այդ իսկ պատճառով բժշկության պատմության մեջ շատ քիչ դեպքեր են գրանցվել, որը հայտնի է որպես ատավիզմ։ Օրամի պոչը դուրս է գալիս նրա գոտկատեղից, ինչը հստակ նշան է, որ այն առաջացել է ողնաշարի ճողքվածքից։ Պոչը ունի 33 սմ (13 դյույմ) երկարություն և 25 մմ (1 դյույմ) հաստություն։ Այն ծածկված է շատ մազերով։

Սոցիալական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրամը հրաժարվել է պոչը հեռացնելու ցանկացած վիրահատությունից։ Ըստ նրա ընտանիքի՝ պոչը նրա մի մասնիկն է, առանց որի նա չէր կարող ապրել։ Նա հայտնել է, որ մոտ քսան կին մերժել է իր ամուսնության առաջարկը պոչի պատճառով։ Նա ասել է. «Ես որոշել եմ ամուսնանալ այն կնոջ հետ, ով ընդունում է ինձ և իմ պոչը, այլապես Հանումանի նման կմնամ ամուրի։ Օրամն ամուսնացել է 2007 թվականին, ունի երեխա։ Ըստ նրա կնոջ՝ «Օրամը լավ տեսք չունի։ Ծնողներս վաղ են մահացել, երբ ես շատ փոքր էի։ Եղբայրներս ուզում էին, որ ես ամուսնանամ, ես ստիպված էի փոխզիջման գնալ և ամուսնանալ Օրմի հետ, չնայած Օրամը լավ տեսք չունի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Indian man’s 13-inch tail Daily Times June 22, 2006
  2. Confessions of Emergency Room Doctors Rocky Lang, Erick Montero, Andrews McMeel Publishing, 2007 0-7407-6863-8, 978-0-7407-6863-7 Length-208 pages
  3. Rosen, S. (1994). Vaisnavism: Contemporary Scholars Discuss the Gaudiya Tradition. Motilal Banarsidass Publ.