Յանի կամ Լորել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յանի կամ Լորել, ձայնային խաբկանք, որը վիրուսային դարձավ 2018 թվականի մայիսին։ Թվիթերում հարցում է անցկացվել այդ ձայնագրությունը լսած ավելի քան 500 000 մարդկանց շրջանում, որոնցից 56 %-ը լսում են տղամարդու, որը արտասանում է «Լորել», իսկ 44 %-ը՝ կնոջ, որը արտասանում է «Յանի»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնագրությունը ստեղծվել է Vocabulary.com օնլայն բառարանում «Laurel» բառի 2007 թվականի ձայնագրությունից[2]։ Ձայնագրության տարածումը որպես խաբկանք, ամենայն հավանականությամբ, սկսվել է Flowery Branch միջնակարգ դպրոցի աշակերտուհուց, ով այդ խաբկանքը տեղադրել էր Instagram-ում 2018 թվականի մայիսի 11-ին։ Խաբկանքը մեծ ճանաչում գտավ, երբ աշակերտուհու ընկերը հաջորդ օրը այդ ձայնագրությունը տեղադրեց reddit կայքում։ Մեմը օգտագործեց բլոգեր Քլոյա Ֆելդմանը իր Twitter-ի էջում։

Ձայնագրությանը արձագանքել են մի շարք հանրահայտ անձինք, ինչպես, օրինակ, Էլեն Դեջեներեսը, Սթիվեն Քինգը և Քրիսի Թայգենը[3][4], ինչպես նաև Յանին և Լորել Հեյլոն, ում անունները կրկնում են ձայնագրության անունները[5]։ Թվիթերում Սպիտակ տան կողմից ներկայացրած հոլովակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է մեմին հումորով. «Ես covfefe եմ լսում». դա հղում է նրա անցյալ տարվա թվիթին[6]։

The Guardian հրատարակչությունը խաբկանքն անվանել է ամենից շատ կիսվող թեման համացանցում 2015 թվականի «կապույտ և սպիտակ զգեստի խաբկանքից» հետո[7]։ Vocabulary.com-ը առանձին բացատրություն է ավելացրել «Yanny» բառին «Laurel»-ի ձայնագրությանը համապատասխան, իսկ բնորոշում է վերաբերում է սույն խաբկանքին[8][9]։

Գիտական բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Մանսոնը[en]՝ Մինեսոտայի համալսարանի լսողության մասին գիտության պրոֆեսոր, ենթադրություն է կատարել, որ «Յանին» լսվում է ավելի բարձր հաճախություններում, իսկ «Լորելը»՝ ավելի ցածր[10]։ Քևին Ֆրանկը՝ Մասաչուսեթսի ականջի և աչքի համալսարանի ձայնաբանության բաժնի ղեկավարը, պատմել է Times-ին, որ ձայնագրությունը գործում է «ընկալմանն սահմանին» և այն համեմատել է Նեքերի խորանարդի հետ[11]։ Բրեդ Սթորին՝ Արիզոնայի համալսարանի լսողության և խոսքի պրոֆեսորը, CNN հեռուստաալիքին հայտնել էր, որ ընկալման երկակիության վրա ազդում է ձայնագրության վատ որակը[12]։

New York Times-ը իր կայքում ինտերակտիվ թեստ հրապարակեց, որը թույլ էր տալիս նվազեցնել և բարձրացնել ձայնագրության բարձր և ցածր հաճախությունների բարձրությունը։ Բացի այդ՝ ունկնդիրները լսում են կա՛մ «Յանի», կա՛մ «Լորել», ինչը ապացուցում է Բենջամին Մանսոնի բացատրությունը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Salam, Maya; Victor, Daniel (2018 թ․ մայիսի 15). «Yanny or Laurel? How an Audio Clip Divided the Internet». The New York Times. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  2. Matsakis, Louise (2018 թ․ մայիսի 16). «The True History of 'Yanny' and 'Laurel'». WIRED. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  3. Hoggatt, Aja (2018 թ․ մայիսի 15). «Is your favorite celeb a Yanny or a Laurel?». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  4. O'Kane, Caitlin (2018 թ․ մայիսի 16). «Yanny vs. Laurel: What do you hear?». CBS News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  5. Gray, Julia (2018 թ․ մայիսի 16). «Yanny Or Laurel: Yanni And Laurel Halo Weigh In». Stereogum. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  6. «Laurel, Yanny or ... covfefe? White House joins in on debate». Associated Press. 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  7. Watson, Chloe (2018 թ․ մայիսի 17). «Laurel or Yanny debate: why do some people hear a different word?». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  8. «Here's why you're hearing "Yanny" – and why it's technically "Laurel"». CBS News (անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  9. «Yanny - Dictionary Definition : Vocabulary.com». www.vocabulary.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  10. Kirby, Jen (2018 թ․ մայիսի 16). «Why you hear "Laurel" or "Yanny" in that viral audio clip, explained». Vox. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  11. Ducharme, Jamie (2018 թ․ մայիսի 16). «An Audiologist Explains Why You Hear 'Yanny' or 'Laurel' — Or Both». Time (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  12. Jackson, Amanda (2018 թ․ մայիսի 16). «Laurel or Yanny? What science has to say». CNN. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  13. Katz, Josh (2018 թ․ մայիսի 16). «We Made a Tool to Help You Hear Both Laurel and Yanny». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)