Կարմիր թել (Կաբալա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր թել (այլ կիրառումներ)
Բարակ կարմիր կամ բոսորագույն թել (եբրայերեն՝ חוט השני, khutt hashani ), որը որպես թալիսման կրելը հրեական ժողովրդական սովորույթ է, այն կիրառվում է որպես «չար աչքով» առաջացած դժբախտությունից պաշտպանության միջոց (եբրայերեն՝ עין הרע)։ Ժողովրդական շրջանում ենթադրվում է, որ ավանդույթը կապված է Կաբալայի և հուդայականության կրոնական ձևերի հետ։
Կարմիր թելը ինքնին սովորաբար պատրաստվում է կարմիր բրդյա բարակ թելից։ Այն կրում են որպես ապարանջան կամ ժապավեն կրողի դաստակին։
Աստվածաշնչի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդոց 38-ում հիշատակվում է կարմիր թելը՝ կապված դաստակին։ Թամարը հղիանում է իր սկեսրայր Հուդայից և երկվորյակ տղաներ է ծնում։
Երբ նրա ծննդաբերելու պահը եկավ, նրա արգանդում երկվորյակներ էին։ Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը ձեռքը մեկնեց։ Մանկաբարձն առավ և նրա ձեռքին կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»։ Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ պատռեցիր ցանկը. պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես։ Ապա դուրս եկավ ձեռքին կարմիր թել ունեցող եղբայրը, և նրա անունը դրվեց Զարա։ - Ծննդոց, 38:27-30[1]
|
Դեռևս ռաբբի Շմուել բեն Հաֆնի Գաոնի օրոք, հրեա մեկնաբանները նշել են, որ ձեռքին կարմիր թել դնելը կարող է լավ նշան լինել։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ այն կարող է փաթաթվել նույնիսկ մատի շուրջ։ Որոշ վաղ հրեա մեկնաբաններ (օրինակ՝ Ագգադաս Բերեյշիսը) գրում են, որ Հովսեփի վերարկուն (նրան տվել է Հակոբը) իրականում ճիշտ նույնն էր, ինչ մյուս ցեղերի վերարկուն, պարզապես Հակոբը ճարմանդներին կարմիր թել էր դրել[2]։
Դարերի միջով
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորայում, Հալաչայում կամ Կաբալայում գրավոր հիշատակում չկա դաստակի շուրջ կարմիր թել կապելու պահանջի մասին։ Թեև աղբյուրները նշում են կարմիր թելերը որպես լավ նշան, թեև ակնհայտ չէ, թե արդյոք դրանք լայնորեն կրել են։ Միակ դեպքը, որում մենք գտնում ենք կարմիր թել կրելու մասին՝ 1490-ականներին հանրային հորդորն է, երբ հրեաներին թույլ չեն տվել կրել թեֆիլին, ռաբբի Աբրահամ Սաբան հրեաներին խորհուրդ է տվել կարմիր թել կրել իրենց ձեռքերին (հիշելու համար Թեֆիլինի պատվիրանը)[2]։
Ժամանակակից օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Իսրայելում սովորական է տեսնել տարեց կանանց, որոնք կարմիր թել են վաճառում ուխտավորներին և զբոսաշրջիկներին, հատկապես Երուսաղեմի Հին քաղաքում[3][4]։ Իսրայելից դուրս՝ 1990-ականների վերջին, կարմիր լարը հայտնի է դարձել շատ հայտնի մարդկանց մոտ, ներառյալ շատ ոչ հրեաների, այդ թվում են Մադոննան և նրա երեխաները, Լեոնարդո Դի Կապրիոն, Մայքլ Ջեքսոնը, իսկ ավելի ուշ՝ Արիանա Գրանդեն, Ռիշի Սունակը և Թակեր Կարլսոնը[5][6][7][8][9]։ Ավելի լայն ժողովրդականության աչը հաճախ կապվում է Ֆիլիպ Բերգի Կաբալայի կենտրոնի հետ[10][11]։ Այն նաև առաջացրել է վաճառքի աճ Մադոննայի համար՝ ըստ Changing Fashion. A Critical Introduction to Trend Analysis and Cultural Meaning (2007) խմբագիրների[12]։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում, վերջին տարիներին սկսել է տարածվել կարմիր թելը, որպես թևնոց օգտագործելը։ Այն նաև վաճառվում է, և շատերը դրան տալիս են գերբնական պաշտպանիչ նշանակություն և կարծում, որ այն չար աչքից հեռու է պահում։ Հայաստանում ընդունված է այն ձախ ձեռքին կապել[13]։ Տարածված է նաև կարծիք, որ կարելի է կապել տարբեր գույների թելեր, և նրանք ունեն տարբեր նշանակություն և մարմնավորում են տարբեր բնության ուժեր[14]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lynch, Annette; Strauss, Mitchell (2007). Changing Fashion: A Critical Introduction to Trend Analysis and Cultural Meaning. Berg Publishers. ISBN 978-1845203900. (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ծննդոց 38:27-30
- ↑ 2,0 2,1 Holzer, Zecharia (2015). «Etz Chaim Journal (Volume 24)». forum.otzar.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ (Teman, Elly. 2008. "The Red String: A Cultural History of a Jewish Folk Symbol," in: Bronner, Simon J. (ed.), Jewishness: Expression, Identity, Representation, Inaugural volume in book series on Jewish Cultural Studies, Oxford: Littman Library of Jewish Civilization)link to article
- ↑ Simon J. Bronner. «Jewish Cultural Studies, Volume 1 – Jewishness: Expression, Identity, and Representation». littman.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017-02-25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին. Elly Teman (2008 թ․ հունվար). «The Red String: The Cultural History of a Jewish Folk Symbol». Bronnersj, Editor. Jewish Cultural Studies. academia.edu. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Daly, Patrick (2022 թ․ հոկտեմբերի 26). «Rishi Sunak's red bracelet and why the Prime Minister wears it explained». mirror (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Kabbalah: who has a red string and why?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին.
- ↑ BritneySpearsVEVO (2009 թ․ հոկտեմբերի 25). «Britney Spears – Everytime». Արխիվացված օրիգինալից 2021-11-21. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին – via YouTube.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Nephin, Dan (2005 թ․ փետրվարի 12). «Kabbalah not a celebrity fashion statement, Jews say». Deseret News.
- ↑ Lappin, Elena (2004 թ․ դեկտեմբերի 11). «The Thin Red Line». The Guardian. London., investigative article
- ↑ «Inside Hollywood's Hottest Cult». radaronline.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Madonna Gives Her Money Away». Fox News. 2006 թ․ հուլիսի 12.
- ↑ Lynch & Strauss 2007
- ↑ «Ո՞ր ձեռքին է պետք կապել կարմիր թելը». shabat.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Պարզվում է՝ ձեռքին կարելի է կրել ոչ միայն կարմիր թել. իմացեք, թե որ գույնն է Ձեզ համար». Վերցված է 2024 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացատրական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beliefnet: Why the Red String? (անգլ.)
- Teman, Elly. 2008. "The Red String: A Cultural History of a Jewish Folk Symbol," in: Bronner, Simon J. (ed.), Jewishness: Expression, Identity, Representation, Inaugural volume in book series on Jewish Cultural Studies, Oxford: Littman Library of Jewish Civilization. (անգլ.)
- Ask the Rabbi: Red Strings (անգլ.)