Գունդ (Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունդ (Նյու Յորք)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործՖրից Քյոնիգ
Ստեղծում1971
Բարձրություն760 սանտիմետր
Երկիր ԱՄՆ
ՔաղաքLiberty Park?
ԲնակավայրՆյու Յորք շրջան
Նյութբրոնզ
Պատկանում էPort Authority of New York and New Jersey?
Մասն էartwork damaged or destroyed in the September 11 attacks?
 The Sphere Վիքիպահեստում

Գունդ (անգլ.՝ The Sphere), գերմանացի քանդակագործ Ֆրից Քյոնիգի մետաղյա քանդակը, որը գտնվում է Նյու Յորքում։ Նախկինում այն տեղակայված էր Օսթին Ժոզեֆ Տոբինի անվան հրապարակում՝ Մանհեթենի Համաշխարհային առևտրի կենտրոնի (ՀԱԿ) աշտարակների կողքին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո այն դուրս է բերվել փլատակների տակից և ժամանակավոր պահպանման է ուղարկվել Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող պահեստ։

Հարձակումից վեց ամիս անց, երբ ցուցադրվել է քանդակի մասին վավերագրական ֆիլմը, «Գունդը» ժամանակավորապես ուղարկվել է Բեթերի պարկ՝ առանց վերանորոգման։ Շուտով նրա ստորոտը լուսավորել է հավերժական կրակը՝ որպես 9/11 զոհերի հուշահամալիր։ «Գունդը» դարձել է գլխավոր զբոսաշրջային գրավչություն, մասամբ այն պատճառով, որ ահաբեկչությունը վերապրել է միայն փոքր փոս ընկած հատվածով և կորպուսի վրա անցքով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գունդը» 762 սմ բարձրությամբ մետաղական քանդակ է, որը բաղկացած է 52 բրոնզե հատվածներից: Այն ստեղծվել է Գերմանիայի Բրեմեն քաղաքում և ուղարկվել ստորին Մանհեթեն[1]։ Գեղարվեստական ձևավորումը նպատակ ուներ խորհրդանշելու աշխարհը համաշխարհային առևտրի միջոցով։ Գունդը տեղադրված էր օղակի վրա՝ շատրվանի կենտրոնում, և ճարտարապետ Մինորու Յամասակիի մշակված դեկորատիվ տարրերի հետ պետք է ընդօրինակեր Մեքքայի մեծ մզկիթը՝ Մասջիդ Ալ-Հարամը, որտեղ քանդակը կանգնած էր Քաաբի տեղում[2]։ Գունդն ինքնին 24 ժամվա ընթացքում մեկ ամբողջական պտույտ էր կատարում։ Լավ եղանակին շատրվանի մոտ գտնվող վայրերը հայտնի ճաշի վայր էին «WTC»-ի աշխատակիցների համար։

Սեպտեմբերի 11-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո քանդակը դուրս է բերվել փլատակների տակից և ժամանակավոր պահպանման ուղարկվել Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող պահեստ։ Նրա դուրս բերումը լայնորեն լուսաբանվել է Նյու Յորքի ԶԼՄ-ներում, քանի որ «Գունդը» վերապրել է երկու աշտարակների անկումը գրեթե անվնաս[3]։

Գերմանացի ռեժիսոր Պերսի Ադլոնը ֆիլմ է նվիրել «Գնդին», որտեղ պատմողն այցելում է Գրաունդ-Զիրո ահաբեկչությունից հինգ շաբաթ անց և պատմում քանդակի ստեղծման պատմությունը։ Ինքը՝ Քյոնիգը, սկզբում դեմ էր «Գունդի» վերատեղադրմանը՝ հուշարձանը համարելով «գեղեցիկ դիակ»[4]։

Ի վերջո, քանդակը վերադարձել է Մանհեթեն, իսկ 2002 թվականի մարտի 11-ին տեղադրվել է «Battery Park»-ում[5], իր նախկին գտնվելու վայրից չորս թաղամաս այն կողմ։

Աշխատանքը ղեկավարել է ինքը՝ «Գունդի» ստեղծողը։

2017 թվականի սեպտեմբերին «Գունդը» կրկին տեղափոխվել է՝ այս անգամ նորաստեղծ Լիբերթի այգի, որն ավելի մոտ է իր սկզբնական դիրքին[6][7]։ 2021 թվականի հունիսին հրատարակվել է «The SPHERE - From Artwork to Memorial» գրքի սահմանափակ հրատարակությունը՝ քանդակի տեղադրման 50-ամյակի կապակցությամբ[8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Percy Adlon (2001). «Koenig's Sphere» (անգլերեն). Leora Films, Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  2. Kerr, Laurie (2001 թ․ դեկտեմբերի 28). «The Mosque to Commerce: Bin Laden's special complaint with the World Trade Center». Slate (անգլերեն). The Washington Post Company. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  3. Robert Kolker (2005 թ․ նոյեմբերի 28). «The Grief Police; No one says the 9/11 families aren't entitled to their pain. But should a small handful of them have the power to reshape ground zero?». New York Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  4. Shapiro, Julie. «9/11 Family Members Start Petition to Save World Trade Center Sphere» (անգլերեն). DNAinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  5. Haskell, Peter. «Effort Underway To Return Iconic Sphere Sculpture To World Trade Center» (անգլերեն). CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  6. «The Sphere, a Symbol of Resilience After 9/11, Is Unveiled at Liberty Park» (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Warerkar, Tanay (2017 թ․ սեպտեմբերի 6). «World Trade Center's iconic 'Sphere' sculpture is now on view at Liberty Park». Curbed NY (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. Freundeskreis Fritz Koenig e.V. (2021 թ․ հունիսի 11). «THE SPHERE - Vom Kunstwerk zum Mahnmal». Freundeskreis Fritz Koenig e.V. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  9. Freundeskreis Fritz Koenig e.V. «THE SPHERE - From Artwork to Memorial». Freundeskreis Fritz Koenig e.V. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունդ (Նյու Յորք)» հոդվածին։