Դիակային սինոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիակային սինոդ Ժան Պոլ—Լորան, 1870.

Դիակային սինոդ (լատ.՝ synodus horrenda ) եկեղեցական դատավճիռ, որը կատարվել է էքսգումացիայի (դիակը շիրիմից հանել) միջոցով։ Այդպիսի պատժի է արժանացել Հռոմի պապ Ֆորմասը։ Այն տեղի է ունեցել 897 թվականի հունվարին Լաթերանում։ Այս իրադարձությունը պատմության մեջ ամենավիճահարույցն էր, որը եկեղեցական կյանքում պառակտում առաջացրեց, և ապակայունացրեց հռոմեական հովվությունը՝ 9-ից 10-րդ դարերում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IX-X դարերում պապականությունն ապրում էր ծանր քաղաքական և հոգևոր ճգնաժամ։ Չունենալով հուսալի տնտեսական և քաղաքական օժանդակություն, հովվությունը վերածվում էր տիկնիկի տուսկուլումների, սպոլետների, նեապոլացիների, բենեվետցիների համար։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր մեծացնել իր տիրույթը, և պապական տարածքները ենթարկվում էին գիշատիչ հարձակումների։ Հատկապես մեծ ախորժակ ուներ Սպոլետոն՝ գվիդոնիդների ընտանքից։ 93 տարիների ընթացքում (872-ից 965 թվականները) պապի գահը փոխարինեց 24 հովվապետ։ Յուրաքանչյուրնը 3-ից 4 տարի էր ղեկավարում։ Հռոմի առաջատար սենատորական ընտանիքները, որոնք ներկայացնում էին Իտալիայի ֆեոդալական տների շահերը՝ ինտրիգներով և մեքենայություններով, իրենց հեթանոսներին բերում էին Լաթերան և անհրաժեշտության դեպքում հեռացնում նրանց։ Այդ ժամանակաշրջանի սակավ տեղեկությունների պատճառով լեգենդներ էին ծնվում այն մասին, որ մի ժամանակ Հռոմի պապը եղել է կին։ Հռոմի պապ Ֆորմասը (891-ից 896 թվականներ) թագադրվել է 892 թվականին՝ իմպերատոր Լամբերտ Սպոլետսկու կողմից։ Դրան փորձեց ընդդիմանալ կարոլինգների հետևորդներից Առնուլֆ Կարինտացին։ Ֆորմասը Առնուլֆին կանչեց Հռոմ, նրան կնքեց կայսերական գահին, և փորձեց համոզել հարձակվել սպոլետսկիների տարածք։ Հռոմ տանող ճանապարհին Առնուլֆը կարողացավ պաշարել Պավիան, և այնտեղից դուրս քշել Լամբերդի հորը՝ Գվիդո III-ին, որը թագադրվել է Ֆորմազից առաջ։ Գվիդոն մահացավ, երբ փորձում էր մոբիլիզացնել իր համախոհներին Լոմբարդիայում։ Չնայած խոստումնալից մեկնարկին ՝ ինչպես Առնուլֆի, այնպես էլ Ֆորմասի հանկարծակի հիվանդությունը և մահը վերջ տվեցին իրենց գվիդոնիդյան ձեռնարկումներին։


Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմասի մահից հետո գվիդոնիդների կողմնակիցները հեռացրին նրա իրավահաջորդ՝ Բոնիֆացիա 4-ին և նրա փոխարեն պապ թագադրեցին Ստեֆանիին։ Դա մի փոքր մասն էր սպոլետական տան, որը նշանակել էր Ֆորմասը , նա նաև եպիսկոպոս էր նշանակել լատինական քաղաք Անանիում։ 897 թվականի հունվարին Հռոմ ժամանեց Լամբերտը և իր զարմիկ Գվիդո IV-ը։ Ենթադրվում է, որ հենց նրանք էին պահանջում էքսգումացիայի (դիակը շիրիմից հանել) ենթարկել Ֆորմասի դիակը, ով մահացել էր ինն ամիս առաջ և նրան դատական ​​պատասխանատվության ենթարկել։ Ինքը ՝ Ստեփանոսը, նունյպես շահագրգռված էր, որպեսզի Ֆորմասի որոշումներն անվավեր դառնային, քանի որ Ստեփանոսը այդ ժամանակ էր դառձեկ եպիսկոպոս։ Փաստը նրանում էր, որ Նիկիայի տիեզերական ժողովը արգելում էր եպիսկոպոսներին տեղափոխվել մի վայրից մի ուրիշը և հռոմեական եպիսկոպոս չէր կարող ընտրվել այլ քաղաքի եպիսկոպոսը։ Դատական ​​նիստ, որի նմանը չեն կարող գտնել «հավերժական քաղաքի» մատյաններում, տեղի է ունեցել Լաթերանի բազիլիկ եկեղեցում։ Հռոմի պապը հրամայեց իր նախորդի կիսաքանդ դիակը տեղադրել գահին և ենթարկել նրան հետմահու հարցաքննության, որի ընթացքում գահի հետևում թաքնված սարկավագը պատասխանեց հանգուցյալի փոխարեն՝ նմանակելով նրա ձայնին։ Ֆորմասին էին մեղադրում բոլոր այն մեղքերը, որոնք նրան վերագրել էր Հովհաննես VIII-ը, մասնավորապես՝ դավաճանություն, մեկ եպիսկոպոսությունից անցում մեկ ուրիշը՝ շրջանցելով՝ Նիկիայի եկեղեցու արգելքը, ինչպես նաև սուտ կրոնական սրբեր ստեղծելու և «անօրինական» համարելով Առնուլֆի թագադրումը, երբ կենդանի էին օրինական իմպերատորներ՝ Գվիդոն և Լամբերթը։

Սինոդի արդյունքում Ֆորմասի ընտրությունն անվավեր ճանաչվեց, հրամանները չեղյալ հայտարարվեցին, իսկ նրա մատները, որով նա խաչակնքում էր՝ կտրվեցին։ Ֆորմասի մարմինը ՝ հագուստից զուրկ, առանց պապական արժանապատվության որևէ նշանի, քարշ տրվեց «հավերժական քաղաքի» փողոցներով և թաղվեց օտարների համար զանգվածային գերեզմանի մեջ։ Ավելի ուշ այն փորվեց (հավանաբար գերեզմանատան գողերի կողմից, ակնկալելով հարուստ շահույթ) և, կցված ծանր բեռով ընկավ Թիբիր։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմասի դիակի ծաղրուծանակի ժամանակ Լաթերանի տաճարը ցնցվեց երկրաշարժից, ինչը նրա մասնակի փլուզումն առաջացրեց։ Այս նշանը զարմացրեց հռոմեացիներին և ընդհանուր վրդովմունք առաջացրեց Ֆորմասի իրավախախտների դեմ։ Լուրեր տարածվեց, որ երբ նրա դիակը հանեցին Թիբիրից, հովվապետի դիակը սկսեց հրաշքներ գործել։ Այդ մասին վկայում է Լինթպրանդը։

Հռոմեական ամբոխը ապստամբեց, Հռոմի Ստեփանոս պապը ձերբակալվեց և խեղդամահ եղավ։ Նրա իրավահաջորդ Թեոդոր II -ը վերականգնեց Ֆորմասի մարմինը, նրան հագցրեց պապական հագուստով և վերահուղարկավորեց։ Մեկ տարի անց, Հովհաննես IX-ը Լաթերանի եկեղեցուն արգելեց դատել մահացածներին։ Դիակի տաճարը ենթարկեց պաշտոնական դատապարտման և հրամայեց այրել դրա հետ կապված բոլոր փաստաթղթերը։ Այնուամենայնիվ, հակաֆորմասների կուսակցությունն իրեն պարտված չհամարեց և հռոմեական պատրիարքի համար առաջադրեց Սերգիի թեկնածությունը, ով մասնակցել էր չարաբաստիկ տաճարի կառուցման գործին։ Ստեփանոս Սերգիի բոլոր հետևորդներին համարում էին հակապապականներ։ Լաթերանում խառնաշփոթությունը տևեց 896-ից մինչև 904 թվականը, և այս ամբողջ ընթացքում այս ֆոնին կռիվ էր տիրում Ֆորմասի կողմնակիցների և հակառակորդների միջև, որի մասին շատ քիչ հուսալի աղբյուրներ կան։ Այս ժամանակաշրջանի մասին տեղեկություններ են տալիս Լիութպրանդ Քրեմոնսկին և Րեգինո Պրյումսկին։ Այդ ընթացքում հռոմեկան 7 պապ փոխվեց (չհաշված մեկ հակապապի) , ովքեր իրենց նախորդներին դավաճանում էին։ Ոմանք (ինչպես օրինակ Թեոդոր II-ը ), մահացավ խորհրդավոր պայմաններում, իրենց ընտրությունից մի շաբաթ անց, ինչը սարսափելի հետք թողեց։ Դիակի տաճարի վերջը դրեց Սերգի III-ը (904-911), ով վերջապես նվաճեց Հռոմը, Թեոֆիլատի և Ալբերիխի օգնությամբ։ Իր նախորդներին Հռոմի Լևոն V պապին և Քրիստոփոր հակապապին նա հրամայեց ձերբակալել և սպանել։ Սերգիին չեղարկեց Թեոդոր II- ի և Հովհաննես IX- ի որոշումները , Ֆորմասին ենթարկեց նոր գրաքննության և հրամայեց փորագրել գովասանքի խոսքեր Ստեփանոսի գերեզմանաքարի վրա։ Այս «չար ու արյունոտ» հովվապետից հետո Հռոմում սկսվեց ոչ պակաս սկանդալային պոռնկության շրջան։

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Philippe Levillain. The Papacy: an Encyclopaedia. Routledge, 2002. ISBN 0415922305.
  • F. Donald Logan. A History of the Church in the Middle Ages. Routledge, 2002. ISBN 0415132886.
  • Mann, Horace K. The Lives of the Popes in the Early Middle Ages. Vol 4. London: K.Paul, Trench, Trubner, 1910. Pp. 42-72.
  • Joseph Duhr, "La concile de Ravenne in 898: la réhabilitation du pape Formose, " Recherches de science religieuse 22 (1932).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]