Դիոն հնգյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոն հնգյակներ
Multiple birth, մարդկանց խումբ, սիբլինգ խումբ Խմբագրել Wikidata
Առողջական վիճակէպիլեպսիա Խմբագրել Wikidata
ԵրկիրԿանադա Խմբագրել Wikidata
Կազմված էԻվոն Դիոն, Անետ Դիոն, Սեսիլ Դիոն, Էմիլի Դիոն, Մարի Դիոն Խմբագրել Wikidata
Դիոն հնգյակները

Դիոն հնգյակներ (ֆր.՝ Quintuplées Dionne, ֆրանսերեն արտասանութամբ՝ ​[djɔn], ծնվել են 1934, մայիսի 28), առաջին հայտնի հնգյակը, որ ողջ է մնացել մինչև չափահասություն։ Միաբջիջ երկվորյակ աղջիկները ծնվել են Կանադայում՝ Օնտարիոյի Կալանդեր քաղաքի մոտ՝ Կորբեյլ գյուղի մոտակայքում[1]։

Աղջիկները ծնվել են ժամկետից երկու ամիս շուտ։ Ընտանիքում չորս ամիս ապրելուց հետո դաստիարակելու իրավունքները փոխանցվել են Կարմիր խաչին, որը վճարում էր խնամքի համար և վերահսկել քույրերի համար հիվանդանոցի կառուցումը։ Դրանից մեկ տարի չանցած՝ 1935 թվականին, Օնտարիոյի կառավարությունն ընդունել է «Դիոն հնգյակի խնամակալության մասին օրենքը»՝ նրանց դարձնելով թագի խնամակալ մինչև 18 տարեկանը[2]։ Օնտարիո նահանգի կառավարությունը և նրա շրջապատը սկսել են գումար աշխատել երկվորյակների հաշվին՝ նրանց դարձնելով զբոսաշրջային նշանակալի տեսարժանություն։

Քույրերը ըստ ծննդյան կարգի՝

  1. Իվոն Էդուիլդա Մարի Դիոն (մահացել է 2001 թվականին)
  2. Անետ Լիլիան Մարի Ալլարդ
  3. Սեսիլ Մարիա Էմիլդա Լանգլուա
  4. Էմիլի Մարի Ժաննա Դիոն (մահացել է 1954 թվականին)
  5. Մարի Ռեյն Ալմա Հոուլ (մահացել է 1970 թվականին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոն ընտանիքը ղեկավարում էին հայրը՝ Օլիվա-Էդուարը (1904-1979) և մայրը՝ Էլզիրը (ծնունդով Լեգրոյում 1909-1986), որոնք ամուսնացել էին 1925 թվականի սեպտեմբերի 15-ին։ Նրանք ապրում էին Կորբեյլի մոտ՝ չգրանցված տարածքում գտնվող ֆերմայում։ Օլիվան հոր կողմից հայտնի Զաքարիա Կլոտիեի[3] ժառանգն էր (Լուիզա Կլոտիեի (1632-1699), Շարլոտա Մինիոյի (1669-1747) և Անտուան ​​Դիոնի (1707-1779) կողմով)։ Դիոնները ֆրանսախոս ֆերմերային ընտանիք էին։ Նրանք ունեին հինգ մեծ երեխաներ՝ Էռնեստը (1926–1995), Ռոուզ Մարին (1928–1995), Թերեզը (ծն. 1929), Դանիելը (1932–1995) և Փոլինը (ծնված 1933), որը ծնվել է հնգյակից տասնմեկ ամիս առաջ։ . Վեցերորդ երեխան՝ Լեոն (ծն. 1930), մահացավ թոքաբորբից՝ ծնվելուց անմիջապես հետո։

Դիոնները հնգյակից հետո ունեցել են երեք որդի՝ Օլիվա կրտսերը (1936-2017), Վիկտորը (1938-2007) և Կլոդը (1946-2009)։

Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզիրը կարծել է, թե երկվորյակներ է ունենալու, բայց ոչ ոք չի մտածել հնգյակի մասին։ Աղջիկները ծնվել են ժամկետից երկու ամիս շուտ։ 1938 թվականին բժիշկները ենթադրել են, որ քույրերը միաբջիջ երկվորյակներ են, որը հետագայում հաստատվել է գենետիկական թեստերի միջոցով։ Հղիության երրորդ ամսում Էլզիրը ցավեր է ունեցել և, ըստ երևույթին, կորցրել վեցերորդ պտուղը[4]։

Հնգյակների հաջողակ կենդանի ծնունդը վերագրվել է բժիշկ Ալան Ռոյ Դեֆոյ ին։ Սկզբում նա Էլզիրի մոտ ախտորոշել է «պտղի պաթոլոգիա»։ Բժիշկը ծննդաբերությունն ընդունել է երկու մանկաբարձուհիների՝ մորաքույր Դոնալդի և տիկին Բենուա Լեբելի հետ, որոնց Օլիվա Դիոնը կանչել էր գիշերվա կեսին[4]։

Էմիլին և Մարին ունեցել են ընդհանուր սաղմնային պարկ, Անետն ու Իվոնն ունեցել են իրենց ընդհանուրը, և ենթադրվում է, որ Սեսիլը ևս մեկ ընդհանուրն է ունեցել վեցերորդ՝ վիժած երեխայի հետ[5]։ Բոլորը, բացի Էմիլիից, աջլիկ էին[6], և բացի Մարիից՝ բոլորի գլխի մազերը պտտվում էին ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ.[7][8]։

Երկվորյակների ընդհանուր քաշը ծննդյան ժամանակ եղել է 13 ֆունտ 6 ունցիա (6,07 կգ)։ Առանձին կշիռներ և այլ չափումներ չեն գրանցվել։ Քույրերին անմիջապես փաթաթել են սավաններով ու հին տակդիրներով և դրել մահճակալի անկյունում։ Էլզիրը շոկի մեջ է ընկել և ուշքի եկել միայն երկու ժամ անց[4][8]։

Նորածիններին դրել են հարևաններից վերցրած հյուսած զամբյուղի մեջ և ծածկել տաքացվող վերմակներով։ Նրանց տեղափոխել են խոհանոց և դրել վառարանի բաց դռան մոտ, որպեսզի տաքանան։ Աղջիկներին մեկ առ մեկ հանել են զամբյուղից և մերսել ձիթապտղի յուղով։ Առաջին քսանչորս ժամվա ընթացքում յուրաքանչյուր երկու ժամը մեկ նրանց տվել են եգիպտացորենի օշարակով քաղցրացրած ջուր։ Երկրորդ օրը քույրերին տեղափոխել են լվացքի մեծ զամբյուղի մեջ և տաքացրել տաք ջրի շշերով։ Նրանց անընդհատ հետևել են և հաճախ ստիպված արթնացրել։ Այնուհետև երեխաներին կերակրել են «յոթ-քսան» խառնուրդով՝ կովի կաթ, եռացրած ջուր, երկու գդալ եգիպտացորենի օշարակ և մեկ-երկու կաթիլ ռոմ՝ խթանման համար[9]։

Արտասովոր ծննդաբերության մասին լուրը արագորեն տարածվել է։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Օլիվայի եղբայրը դիմել է տեղական թերթի խմբագրին՝ հարցնելով, թե որքան կարժենա հնգյակների ծննդյան մասին հայտարարությունը։ Շուտով մարդիկ ամբողջ Հյուսիսային Ամերիկայից օգնություն են առաջարկել Դիոններին։ Նրանք սնունդ են ուղարկել և օգտակար խորհուրդներ տվել (Ապալաչիայից հայտնի նամակում խորհուրդ էր տրվում փոքր չափաբաժիններով տարեկանի վիսկի տալ՝ փորլուծությունը կանխելու համար)[10], մի հիվանդանոց ուղարկել է երկու ինկուբատոր։

Առգրավում ընտանիքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորոնտոյի ճանապարհին՝ Եղիսաբեթ թագուհուն ցուցադրելու համար․ 1939 թվական

Աղջիկների ծնվելուց մի քանի օր անց Օլիվա Դիոնին են դիմել Չիկագոյի Հարյուրամյա առաջընթացի ցուցահանդեսի ներկայացուցիչները, որոնք ցանկացել են վերցնել քույրերին և ցույց տալ նրանց աշխարհին (այն ժամանակ արտասովոր չէր, որ այսպես կոչված «ինկուբատորի երեխաները» ցուցադրվեին տոնավաճառներում և այլ ցուցահանդեսներում[11])։ Ծննդաբերությունն ընդունող բժիշկ Դեֆոն և ընտանեկան քահանան՝ հայր Դանիել Ռոտիեն ծնողներին համոզել են համաձայնել։

Չնայած Օլիվա Դիոնը մի քանի օր անց չեղյալ է հայտարարել պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ իր կինը չի տվել իր ստորագրությունը, հետևաբար պայմանագիրն անվավեր է, զբոսաշրջության գրասենյակը չի համաձայնել։ Մոտավորապես 1934 թվականի հուլիսի 27-ին ստորագրվել է խնամակալության առաջին փաստաթուղթը։ Ցուցահանդեսային պայմանագրից պաշտպանվելու համար Օլիվա և Էլզեր Դիոնները ստորագրել են հնգյակների դաստիարակության իրավունքների փոխանցումը Կարմիր Խաչին երկու տարի ժամկետով, փոխարենը Կարմիր Խաչը պարտավորվել է հոգալ բոլոր բժշկական ծախսերը։ Դրանք ներառել են բուժքույրերի աշխատավարձը, մթերքները և բավարար քանակությամբ կրծքի կաթի մատակարարումը հիվանդանոց։ Նրանք նաև վերահսկել են հիվանդանոցի կառուցումը, որը ստեղծվել էր հատուկ Դիոն զույգերի համար։ 1935 թվականի փետրվարին Դիոնները մեկնել են Չիկագո՝ որպես «Աշխարհահռչակ երեխաների ծնողներ», և ելույթ են ունեցել բեմում։ Օնտարիոյի վարչապետ Միտչել Հեփբերնը Դիոնների ուղևորությունը որպես պատրվակ է օգտագործել խնամակալությունը երկարացնելու համար։ Նա պնդել է, որ երեխաները պետք է փրկվեն հետագա շահագործումից, և 1935 թվականի մարտին կառավարության միջոցով անցկացրել է Դիոն հնգյակի մասին օրենքը, որը պաշտոնապես աղջիկներին դարձրել է թագի խնամակալ ու երկարաձգել խնամակալությունը մինչև տասնութ տարեկանը։ Օլիվա Դիոնը պահապանների խորհրդի անդամ էր, բայց հազվադեպ է մասնակցել ժողովներին, քանի որ կարծել է, թե իր ձայնը կշիռ չի ունենա մյուս երեք պահապանների՝ դոկտոր Դեֆոյի, Ջոզեֆ Վալինի և բարեկեցության նախարար Դեյվիդ Քրոլի դեմ։ Հայտարարված պատճառը, թե ինչու են զույգերը դուրս բերվել ծնողների խնամքից, նրանում էր, որ պետք է ապահովել նրանց գոյատևումն ու պաշտպանությունը տարբեր դիլերներից։

Կառավարությունը գիտակցել է քույրերի նկատմամբ հանրային հսկայական հետաքրքրությունը և ձեռնամուխ է եղել նրանց շուրջ զբոսաշրջային արդյունաբերության ստեղծմանը[12]։ Աղջիկներին գավառական թագի խնամակալներ են դարձրել մինչև նրան 18-ամյակի լրանալը[13]։

Դեֆոյի մանկապարտեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդավայրի հարևանությամբ հինգ աղջիկների և նրանց նոր խնամակալների համար կառուցվել է Դեֆոյի հիվանդանոցն ու մանկապարտեզը։ 1934 թվականի սեպտեմբերի 21-ին քույրերին ագարակատնից տեղափոխել են այս մանկապարտեզ, որտեղ նրանք ապրել են մինչև ինը տարեկանը[12]։ Օբյեկտը ֆինանսավորվել է Կարմիր Խաչի միջոցներով։ Դա մանկապարտեզ էր՝ ինը սենյակներով, մոտակայքում՝ անձնակազմի համար նախատեսված տուն, որտեղ եղել են երեք բուժքույր և երեք ոստիկան, որոնք պատասխանատու են եղել անվտանգության համար։ Գլխավոր շենքում երեխաների հետ ապրել են մի տնային տնտեսուհի և երկու սպասուհի։ Շենքերը շրջապատված են եղել յոթ ոտնաչափ (2,13 մ) փշալարերից պարիսպով։ Համալիրն ունեցել է բացօթյա խաղահրապարակ, որը հարմարեցված էր հանրության մուտքի համար։ Հրապարակը շրջապատված է եղել ծածկված պատկերասրահով, որտեղից զբոսաշրջիկները կարողացել են դիտել քույրերին միակողմանի էկրաններով։ Քույրերին օրը երկու-երեք անգամ տարել են խաղահրապարակ հավաքված բազմության ներկայությամբ[13]։

Դիոն քույրերը մշտապես ենթարկվել են ստուգման, ուսումնասիրության և զննման, ամեն ինչի մասին գրառումներ են արվել։ Նրանք ունեցել են բավականին խիստ ռեժիմ։ Նրանք պարտավոր չեն եղել մասնակցել տնային գործերին, մասնավոր կերպով սովորել են նույն շենքում, որտեղ ապրել են։ Հիմնականում նրանց խնամել են բուժքույրերը, հնգյակները սահմանափակ հասանելիություն են ունեցել համալիրից դուրս գտնվող աշխարհին՝ բացառությամբ զբոսաշրջիկների ամենօրյա շրջագայությունների, որոնց նրանք կարող էին միայն լսել, բայց չտեսնել[12]։ Երբեմն նրանք շփվել են դիմացի փողոցում ապրող իրենց ծնողների և եղբայրների ու քույրերի հետ։ Ամեն առավոտ նրանք միասին հագնվել են մեծ լոգարանում, խմել նարնջի հյութ և ձկան յուղ, իսկ հետո գանգրացրել մազերը։ Հետո երեխաները աղոթել են, հնչել է գոնգը, և նրանք նախաճաշել են ճաշասենյակում։ Երեսուն րոպե անց նրանք հավաքել են սեղանը։ Այնուհետև երեսուն րոպե խաղացել են արևային տեռասում, տասնհինգ րոպե ընդմիջում արել, իսկ ժամը իննին բժիշկ Դեֆոն առավոտյան զննում է անցկացրել։ Նրանք ամեն ամիս ունեցել են տարբեր միջոցառումների ժամանակացույց։ Նրանք ամեն օր լողացել են ճաշից առաջ, իսկ հետո հագել գիշերազգեստները։ Ընթրիքը մատուցվել է ուղիղ ժամը վեցին։ Այնուհետև նրանք գնացել են խաղասենյակ, որտեղ ասել են երեկոյան աղոթքներ։ Յուրաքանչյուր աղջիկ ունեցել է իր գույնն ու խորհրդանիշը, որով նշվել է այն ամենը, ինչ պատկանել է իրեն։ Անետի գույնը կարմիրն էր, իսկ խորհրդանիշը՝ թխկու տերևը, Սեսիլը՝ կանաչը և հնդկահավը, Էմիլիինը՝ սպիտակը և կակաչը, Մարիինը՝ կապույտը և թավշե արջը, Իվոնինը՝ վարդագույնը և կապույտ թռչունը[14]։

Հուշանվերային թաշկինակ, որը պատկերում է Դիոն հնգյակին․ մոտ 1942 թվական

Օրական մոտավորապես 3000 մարդ այցելել է խաղահրապարակի շուրջ գտնվող դիտասրահ՝ տեսնելու Դիոն քույրերին։ 1936-1943 թվականներին պատկերասրահ է այցելել 3 միլիոն մարդ։ Ստեղծվել է մեծ ավտոկայանատեղի։ Օլիվա Դիոնը ղեկավարել է հուշանվերների և բրդյա իրերի խանութ մանկապարտեզի դիմաց։ Շրջակայքը ստացել է «Քվինտլենդ» անվանումը (quint-հինգ-ից)։ Հինգ քույրերի պատկերով արտադրվել են այնպիսի հուշանվերներ, ինչպիսիք են ինքնագրերը, շրջանակներով լուսանկարները, գդալները, բաժակները, ափսեները, ցուցանակները, կոնֆետները, գրքերը, բացիկները և տիկնիկները։ Հանրության համար անվճար զամբյուղներում տարածքից քարեր են հավաքել, որոնք, ինչպես պնդում էին, ունեին պտղաբերության կախարդական ուժ։ Զամբյուղները համալրվել եմ գրեթե ամեն օր։ Մանկաբարձուհիներ Մադամ Լեգրոն և Մադամ Լեբելը տարբեր ժամանակներում աշխատել են հինգ տարբեր հուշանվերների խանութներում[15]։ Հնգյակները Օնտարիոյի բյուջեն համալրել են ավելի քան 50 միլիոն դոլար զբոսաշրջային եկամուտով[16]։ Քվինտլենդը դարձել է այն ժամանակվա Օնտարիոյի ամենամեծ զբոսաշրջային տեսարժան վայրը՝ գերազանցելով Նիագարայի ջրվեժի կանադական հատվածը[13]։ Նրան մրցակից էին միայն Ռադիո սիթի մյուզիք հոլը, Մաունթ Վերնոնը և Միացյալ Նահանգների Գետիսբուրգի ազգային ռազմական պարկը։ Կալանդերում հնգյակին այցելած հոլիվուդյան աստղերի թվում էին Քլարկ Գեյբլը, Ջեյմս Ստյուարտը, Բեթ Դեյվիսը, Ջեյմս Կեգնին և Մեյ Ուեսթը։ Ամելիա Էրհարթը ևս այցելել է Կալանդեր 1937 թվականին իր անհաջող թռիչքից ընդամենը վեց շաբաթ առաջ[17]։

Քույրերը և նրանց պատկերները, ինչպես նաև բժիշկ Դեֆոն, օգտագործվել են այնպիսի առևտրային ապրանքներ գովազդելու համար, ինչպիսիք են Karo եգիպտացորենի օշարակը և Quaker վարսակի փաթիլները։ Նրանք գովազել են խտացրած կաթ, ատամի մածուկ, ախտահանիչներ և շատ այլ ապրանքներ[13]։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնգյակը նկարահանվել է հոլիվուդյան երեք ֆիլմերում, որոնք, ըստ էության, հիմնված էին նրանց պատմության վրա։ Բոլոր երեք ֆիլմերում էլ նրանք են խաղացել «Ուայաթ հնգյակները»․

  • Գյուղական բժիշկ (1936)․ ռեժիսոր Հենրի Քինգ, գլխավոր դերում՝ Ջին Հերշոլտ
  • Հինգ միանման (1938)․ առաջին ֆիլմի շարունակությունը
  • Վերամիավորում (1936)[18]։

Առաջին երկու ֆիլմերում քույրերը ոչ այնքան դեր են խաղացել, որքան պարզապես հայտնվել են կադրում։ Նրանք նկարահանվել են Քվինտլենդում՝ այն տեսարաններում, որտեղ նրանք հիմնականում խաղացել և շփվել են միմյանց հետ, ինչը անում են սովորական 2-4 տարեկան երեխաները։ Երկու ֆիլմերն էլ պատմում են գեղարվեստական պատմություն հերոս բժշկի մասին, որն ընդունել է Ուայաթների ծնունդը և խնամել նրանց, հենց հնգյակին ֆիլմը քիչ ուշադրություն է դարձրել։

Դիոն քույրերը նաև նկարահանվել են բազմաթիվ կինոխրոնիկաներում և 1939 թվականի «Հինգ անգամ հինգ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմում։ Այս ֆիլմը 1940 թվականին առաջադրվել է Օսկարի[19]։ 1942 թվականին նրանք նկարահանվել են Ջեյմս Ա. Ֆիցպատրիկի «Հնգյակների երկրում» ֆիլմում։ 1998 թվականին երեք կենդանի քույրեր՝ Սեսիլը, Անետը և Իվոնը, մասնակցել են մեկ ժամ տևողությամբ «Ամբողջական շրջան. Դիոն հնգյակի չպատմված պատմությունը» վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որի սցենարիստը և ռեժիսոր Մայա Գալլուսն էր։ Ֆիլմը հեռարձակվել է CBC-ով «Life & Times» վավերագրական ֆիլմաշարում։

Վերադարձ դեպի ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնգյակը ծնողների և քահանայի հետ (հետին պլանում): 1947 թվական

1939 թվականին բժիշկ Դեֆոն հրաժարական է տվել որպես խնամակալ, և Օլիվա Դիոնը ավելի շատ աջակցություն է ստացել ընտանիքի վերամիավորման համար։ 1942 թվականին Դիոնների ընտանիքը, սպասելով նոր տան կառուցմանը, տեղափոխվել է մանկապարտեզ, որտեղ ապրում էր հհնգյակը։ 1943 թվականի նոյեմբերին Դիոնների ամբողջ ընտանիքը տեղափոխվել է նոր տուն։ 20 սենյակ ունեցող դեղին աղյուսից առանձնատունը վճարվել է հնգյակի հիմնադրամից։ Տունն ուներ բազմաթիվ հարմարություններ, որոնք այն ժամանակ համարվում էին շքեղություն, օրինակ՝ հեռախոսները, էլեկտրականությունը և տաք ջուրը, իսկ տունը ստացել էր «Մեծ տուն» անունը։ Այժմ շենքում կա ծերանոց[20]։

Մանկապարտեզը վերածվել է հավատարմագրված դպրոցի, որտեղ քույրերը միջնակարգ կրթություն են ստացել տարածաշրջանից տասը ընտրված աղջիկների հետ։ Ավելի ուշ այստեղ էր գտնվում Կորբեյլի ճգնավորների վանքը։

Չնայած ծնողները պնդել են, որ կցանկանային հնգյակին ինտեգրել ընտանիքում, քույրերը հաճախ են ճանապարհորդել և ելույթ ունեցել տարբեր միջոցառումների ժամանակ և, ընդ որում, միևնույն ժամանակ հագնվել են նույն կերպ։ Ըստ ողջ քույրերի պատմությունների՝ ծնողները հաճախ նրանց տեսել են որպես հինգ մասից բաղկացած մեկ ամբողջություն և հաճախ հանդիմանել իրենց գոյությամբ ընտանիքին պատճառած խնդիրների համար։ Երբեմն նրանց մերժել են այն արտոնությունները, որոնք ստացել են այլ երեխաներ, և ավելի խիստ են դաստիարակվել ու պատժվել։ Նրանք նաև ստացել են տնային և ֆերմերային տնտեսության աշխատանքների հողագործության ավելի ծանր բաժինը։ Երկար տարիներ նրանք չեն իմացել, որ շքեղ տունը, թանկարժեք սնունդն ու մեքենաները, որից օգտվել է ընտանիքը, վճարվել է իրենց իսկ վաստակած գումարով։

Մասնավորապես, Օլիվա Դիոնը վիրավորված և կասկածամիտ էր կողմնակի անձանց նկատմամբ, քանի որ կորցրել էր աղջիկների խնամակալությունը։ 1995 թվականին երեք կենդանի քույրեր պնդել են, որ հայրը դեռահասության տարիներին իրենց սեռական բռնության է ենթարկել[21]։

Չափահասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնգյակը լքել է ծնողական տունը 1952 թվականին, երբ լրացել է նրանց 18 տարին, և դրանից հետո նրանք գրեթե չեն շփվել ծնողների հետ։ Երեքը ամուսնացել և երեխաներ են ունեցել. Մարին ունեցել է երկու դուստր, Անետը՝ երեք որդի, իսկ Սեսիլը՝ հինգ երեխա, որոնցից մեկը մահացել է մանկության տարիներին, և նրանց թվում՝ երկվորյակներ Բրունոն և Բերտրանը[22]։ Էմիլին իր կարճ կյանքը նվիրել է միանձնուհի դառնալուն։ Իվոնն ավարտել է բուժքույրական դպրոցը, զբաղվել քանդակագործությամբ, այնուհետև դարձել գրադարանավար[23]։ Էմիլին մահացել է 20 տարեկանում՝ նոպայի հետևանքով։ Նա մի շարք նոպաներ է ունեցել, երբ մենաստանում նորեկ էր, նա խնդրել է, որ իրեն առանց հսկողության չթողնեն, բայց միանձնուհին, որը պետք է հետևեր նրան, մտածել է, թե նա քնած է, և գնացել պատարագի։ Էմիլին նոպան է ունեցել, շրջվել է ստամոքսի վրա և չկարողանալով դեմքը բարձրացնել բարձից՝ շնչահեղձ է եղել[24]։ 1970 թվականին Մարին մենակ էր ապրում բնակարանում, քույրերը, մի քանի օր նրանից լուր չստանալով, անհանգստացել են։ Բժիշկը եկել է տուն՝ Մարիի մոտ և նրան մահացած գտել անկողնում․ նա արդեն մի քանի օր էր, ինչ մահացած էր։ Առանձին ապրող ամուսինը լրատվամիջոցներին հայտնել է, որ ուղեղում թրոմբ է եղել։

Անետն ու Սեսիլը ամուսնալուծվել են, և 1990-ականներին երեք ողջ մնացած քույրերը միասին ապրել են Մոնրեալի Սեն-Բրյունո-դե-Մոնտարվիլ արվարձանում։

1965 թվականին հեղինակ Ջեյմս Բրոուն, համագործակցելով չորս ողջ քույրերի հետ, գրել է «Մենք հինգյակ էինք» գիրքը։ Պիեռ Բերտոնը 1977 թվականին հրատարակել է կենսապատում, որը կոչվում էր «Դիոնների տարիները. երեսունականների մելոդրաման», և 1978 թվականին դարձել է Կանադայի ազգային կինոխորհրդի վավերագրական ֆիլմի հետկադրային ձայնը։ Ջոն Նիմեյը և Ստյուարտ Ֆոքսմանը 1986 թվականին հրատարակել են գեղարվեստական գիրք՝ «Նրանց կյանքի ժամանակը․ Դիոնների ողբերգությունը»։ Նիմեի և Ֆոքսմանի գիրքը հիմք է հանդիսացել 1994 թվականին թողարկված «Միլիոն դոլար արժողությամբ երեխաներ» հեռուստատեսային մինի սերիալի համար, որը արտադրվել է CBS-ի կողմից, որտեղ գլխավոր դերակատարներն են Բո Բրիջեսը, Ռոյ Դյուպյուին և Սելին Բոնիեն։

Իվոն, Սեսիլ և Անետ Դիոններ։ 1999 թվական

1997 թվականին երեք ողջ մնացած քույրերը բաց նամակ են գրել Մակքոֆի յոթնյակի ծնողներին՝ զգուշացնելով նրանց երեխաների չափազանց հրապարակայնությունից։

1998 թվականին քույրերը համաձայնության են եկել Օնտարիոյի կառավարության հետ՝ 2,8 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում շահագործման համար[25][26]։

2019 թվականի դեկտեմբերի դրությամբ երկու քույրեր՝ Անետը և Սեսիլը, դեռ ողջ էին։ Իվոնը մահացել է 2001 թվականին[27]։

Դիոն հնգյակի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնգյակի եղբայրն առաջինն էր, ով բացեց Դիոնների տունը որպես թանգարան։ Սկզբնական ընտանեկան կալվածքը 1960 թվականին տեղափոխվել է 11B մայրուղու մոտակայքում գտնվող վայր (ներկայիս Clarion հանգստավայրի հարևանությամբ), այնուհետև 1985 թվականին տեղափոխվել է Նորթ Բեյ և վերածվել շահույթ չհետապնդող Դիոն հնգյակների թանգարանի։ Թանգարանը սկզբում գտնվել է 11 մայրուղու և Տրանս-կանադական մայրուղու խաչմերուկում, որտեղ ցուցադրվել են բազմաթիվ ցուցանմուշներ հնգյակի կյանքի վաղ և հետագա տարիներից։ 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ թանգարանը փակվել էր, և Նորթ Բեյ քաղաքը քննարկել է շենքի վաճառքի հնարավորությունը, չնայած քաղաքացիները խնդրագիր էին տարածել՝ կոչ անելով այն պահպանել որպես պատմական կառույց։ 2017 թվականին քաղաքը նախատեսել է վաճառել շենքը և տեղափոխել այն Հյուսիսային ծովածոցից 75 կիլոմետր հարավ գտնվող Սանդրիջ գյուղի ցուցահանդեսային տարածք[12]։ 2017-ի նոյեմբերի 9-ին Նորթ Բեյ քաղաքը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին նախատեսել է տունը տեղափոխել Նորթ Բեյ քաղաքի կենտրոնում գտնվող նոր վայր (Օուք փողոցում՝ Մարինա Փոյնթ ծերանոցի և Նորթ Բեյի Դիսքովերի թանգարանի միջև ընկած մի անապատային տարածքում՝ նախկին CPR կայանի մոտ) և վերաբացել 2019 թվականի գարնանը[28]։

Կալանդեր ծովածոցի ժառանգության թանգարան և Ալեքս Դուֆրենի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի հուլիսի 21-ին բացվեց Կալանդեր ծովածոցի ժառանգության թանգարանը, որը գտնվում էր բժիշկ Դեֆոյի նախկին տանը՝ Կալանդերի Լանսդաուն 107 հասցեում, պատմում է Դիոն հնգյակների և բժիշկ Դեֆոյի մասին, ինչպես նաև տալիս է այլ տեղեկություններ տարածքի պատմության վերաբերյալ, ինչպիսիք են անտառահատումների արդյունաբերությունը, Նիփիսինգ լճի նավարկությունը, երկրաբանությունը և այլն։ Հատուկ ուշադրության է արժանի վարսահարդարման ցուցահանդեսը։ Այն սկզբում աշխատել է Կալանդերի գլխավոր փողոցում (ներկայիս Ֆուդլենդի դիմաց) մինչև մոտավորապես 1979 թվականը, երբ Թաունշիփը ձեռք է բերել Դեֆոյի կալվածքը և այն վերածել թանգարանի։ Վարսավիրը՝ Ալեքս Դյուֆրենը, հանդիսացել է հանրային թանգարանի ստեղծման շարժիչ ուժը և թանգարանին է նվիրել իր վարսավիրանոցը։ Լվացարանները, աթոռները, հայելին և այլ իրեր օրիգինալ են։ Երբ 1994 թվականին ավելացվել է արվեստի պատկերասրահը, տեղին էր այն անվանել «Ալեքս Դյուֆրենի պատկերասրահ»՝ ի պատիվ թանգարանի հիմնադրի և առաջին նախագահի։ Օրիգինալ «Քվինտլենդը» թանգարանից հինգ րոպե հեռավորության վրա է գտնվում։ Իվոնը, Անետը, Սեսիլը և նրանց երեխաներից մի քանիսը թանգարան են այցելել 1986 թվականին։ 1930-ականներին և 1940-ականներին բժիշկ Դեֆոյին իր տանը այցելել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ամելիա Էրհարթը, Ջիմի Ստյուարտը, Բեթ Դևիսը, Ջեյմս Քեգնին և Դենիս Մորգանը։ 2016 թվականին Բրուք Շիլդսն ու Բո Բրիջեսն այցելել են թանգարան՝ տարածքում նկարահանումներ կատարելու ժամանակ։ Բրիջեսը մարմնավորել է բժիշկ Դեֆոյին «Միլիոն դոլարանոց երեխաներ» հեռուստատեսային ֆիլմում, և Շիլդսի հետաքրքրությունը հնգյակների նկատմամբ բխում էր նրանց հանդեպ մոր հետաքրքրությունից։

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոն հնգյակներ․ դպրոցական օրեր: Էնդրյու Լումիսի նկարը, 1938

Ռեյմոնդ Չանդլերը նկարագրել է «գովազդային օրացույց հնգյակներով, որոնք վազում են երկնագույն-կապտավուն հատակի վրայով վարդագույն զգեստներով, շագանակագույն մազերով և հսկա սալորաչիրի չափ սև, ուշադիր աչքերով» իր 1939 թվականի «Խորը քուն» վեպի 11-րդ գլխում[29]։

1939 թվականին նկարահանված «Կանայք» ֆիլմում Ջոան Քրոուֆորդի կերպարը՝ Քրիսթալ Ալենը, փորձում է համոզել իր ընկերոջը, որ հմուտ է կենցաղավարության մեջ։ Նրա ընկերը կատակով հարցնում է․ «Այդ դեպքում ինչո՞ւ չես վերցնում հնգյակներին երեկոյան և պահում»[30]։

Քերոլ Շիլդսն իր «Քարե օրագրերը» վեպում հիշատակում է հնգյակներին (1993)։

Դիսնեյ․ Պլուտոյի շան հնգյակ ձագեր (Pluto’s Quin-Puplets) (1937)․ առաջին կարճամետրաժ մուլտֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Պլուտոն, վարպետորեն ստեղծվել է 1930-ականներին հայտնի Դիոն հնգյակի սիրահարվածության ալիքի վրա. Պլուտոն և Ֆիֆին խաղում են հինգ չարաճճի մինի Պլուտոյի ծնողների՝ «Պարոն և տիկին Պլուտոյի» դերը[1]։

«Սիմփսոնները» մուլտսերիալի տասնմեկերորդ եթերաշրջանի յոթերորդ դրվագը՝ «Eight Misbehavin’», հիմնված է Դիոն հնգյակների պատմության վրա։

Կանադացի գրող Լուիզա Փենին իր «Դավաճանության ժամանակը» («How the Light Gets In», 2013) վեպում, որը թարգմանվել է ռուսերեն 2016 թվականին, Դիոն հնգյակի պատմությունն այլ ազգանունով է ներառել։

2018 թվականին հնգյակի ծնունդը Ազգային պատմական իրադարձություն է անվանվել[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Scott, Marian (2016 թ․ հոկտեմբերի 23). «Dionne Quintuplets: Sister penniless, 18 years after settlement | Montreal Gazette» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Lillian Barker The Dionne Legend: Quintuplets in Captivity. — Doubleday, 1951.
  3. Loiseau, Jean-François. «Zacharie Cloutier (~1590 Mortagne-au-Perche - 1677 Chateau-Richer)». Perche-quebec.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 Berton, Pierre The Dionne Years: A Thirties Melodrama. — W.W. Norton, 1978. — ISBN 0393332268. — «The Dionne Years: A Thirties Melodrama.».
  5. Kay Cassill Twins: Nature's Amazing Mystery. — Atheneum, 1982. — ISBN 978-0-689-11239-3
  6. William E. Blatz; University of Toronto. Institute of Child Study Collected studies on the Dionne quintuplets. — University of Toronto press, 1937.
  7. Julian Blackburn The Framework of Human Behaviour. — Taylor & Francis, 2013. — ISBN 978-1-136-27516-6
  8. 8,0 8,1 Rotary International The Rotarian. — Rotary International, 1942. — С. 32—.
  9. Denison, Merrill. «Infant Industry: The Quintuplets». Harper’s Magazine. (1938). Condensed in Readers Digest 33(200), December 1938, pp. 104-07.
  10. Reprinted in Clay, Marie M. Quadruplets and Higher Multiple Births. — Cambridge University Press. — ISBN 0521412234
  11. «A Patron of the Preemies» Արխիվացված է Օգոստոս 12, 2020 Wayback Machine-ի միջոցով: 1939 New Yorker article about «incubator doctor» Martin A. Couney.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Austen, Ian (2017 թ․ ապրիլի 2). «2 Survivors of Canada's First Quintuplet Clan Reluctantly Re-emerge». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Brockell, Gillian. «The Dionne quintuplets: The exploitation of five girls raised in a 'baby zoo'». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  14. «They were five: The Dionne Quintuplets revisited» Արխիվացված է Դեկտեմբեր 31, 2015 Wayback Machine-ի միջոցով: Cynthia Wright, Winter 1994.
  15. «The Dionne quintuplets: A Depression-era freak show». CNN. 1997 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
  16. Patty Inglish, MS (2016 թ․ մայիսի 24). «Human Exploitation - How The Dionne Quintuplets Were Abused». Owlcation.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  17. «Six weeks before she disappeared in 1937, Amelia Earhart was in northern Ontario». TimminsToday.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  18. «Reunion (1936)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
  19. «The 12th Academy Awards 1940». Oscars.org Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  20. Miller, Natalie (2003 թ․ նոյեմբերի 1). «Nipissing Manor former home to Dionne quintuplets». Ontario Long Term Care Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  21. Farnsworth, Clyde H. (1995 թ․ սեպտեմբերի 26). «Three Dionne Quintuplets Say Father Sexually Abused Them». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  22. Family Secrets by Cécile, Yvonne, and Annette Dionne.
  23. «'The Confusion Over Cloning by Richard C.Lewontin». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  24. We Were Five and Family Secrets by Cécile, Yvonne, and Annette Dionne.
  25. DePalma, Anthony (1998 թ․ մարտի 4). «St. Bruno Journal: The Babies of Quintland Now: Broke, and Bitter». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  26. DePalma, Anthony (1998 թ․ մարտի 7). «3 Dionne Survivors Accept a 2.8 Million Settlement». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  27. Gaffney, Dennis (2014 թ․ մայիսի 27). «The Dionne Quintuplets: Little Girls Lost in the Harsh Glare of Fame». TIME. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  28. «Dionne Quints home set to move this month». CBC News. 2017 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  29. «Raymond Chandler. The Big Sleep». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  30. «The Women (1939)». IMDb. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  31. Government of Canada Announces 12 New National Historic Designations, Parks Canada news release, March 27, 2018

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

First edition: Jean-Yves Soucy; avec Annette, Cécile et Yvonne Dionne. Les secrets de famille des soeurs Dionne(ֆր.). Paris: Presses de la Cité. 1996. 2258044162. OCLC 409475805.
  • James Brough; Marie Dionne; Annette Dionne; Cecile Dionne; Yvonne Dionne. «We were five»: the Dionne quintuplets' story from birth through girlhood to womanhood. New York: Simon and Schuster. 1965. OCLC 300008108.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոն հնգյակներ» հոդվածին։