Թաշկինակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաշկինակ (այլ կիրառումներ)
Թաշկինակներ
Թաշկինակներ

Թաշկինակ, փոքրիկ գրպանի սրբիչ։ Կարող է լինել կտորից կամ թղթից (մեկանգամյա օգտագործման)։ Չնայած իր փոքրիկ չափսերին՝ թաշկինակը շատ մեծ տեղ է գրավում մեր առօրյայում, հատկապես ձմռանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնէաբաններին դեռ հայտնի չէ, թե որ երկրում են առաջինը օգտագործել թաշկինակը, որպես խնամքի միջոց, սակայն մեկ բան պարզ է, որ թաշկինակի օգտագործումը շատ հնուց է եկել։ Այս բառը նույնիսկ հնդեվրոպական լեզուների մեջ նմանը չունի։ Այսինքն, տարբեր լեզուներով ամբողջովին տարբեր է հնչում, այսպես օրինակ. հայ.՝ թաշկինակ, ռուս.՝ платок, անգլ.՝ handkerchief, արաբ.՝ منديل, և այլն։

Առաջացման վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաշկինակի առաջացման մի քանի վարկածներ կան։

Սլավոնականեր երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնական երկրներում, մասնավորապես Հին Ռուսիայում և Ուկրաինայում, կանայք գլխի շալն օգտագործում էին նաև որպես դեմքը մաքրելու միջոց։ Սակայն այդ շալերը երկար չէին, ինչպես արաբների կամ հայերի մոտ, այլ այսօրվա թաշկինակի չափսերի։

Կովկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան ժողովուրդները (վրացիներ, հայեր) համարվում են թերևս ամենապարային ժողովուրդը։ Շատ պարերի ժամանակ կանայք իրենց ձեռքին ունենում են կարմիր թաշկինակներ, իսկ տղամարդիկ՝ գլխներին կարմիր կամ ծիրանագույն օղագոտի։ Սակայն կանայք որպես ձեռքերի և դեմքի մաքրման միջոց օգտագործում էին գոգնոցը, որը նրանց հագուստը զերծ էր պահում կեղտոտվելուց և արևի տակ խամրելուց։

Վրաստանում կինտոները՝ փողոցային վաճառական տղամարդիկ, նախքան միրգը զամբյուղի մեջ լցնելը դրա մեջ փռում էին փոքրիկ թաշկինակ, որի ծայրերը կախվում էին զաբյուղից դուրս։ Սա զարդարող միջոց էր, սակայն այն նաև մրգերը զերծ էր պահում փոշոտվելուց։

Արգենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում տանգո պարելիս կանայք ձեռքին ամրացնում էին կարմիր զարդարված թաշկինակ, որը շատ գեղեցիկ տեսք էր տալիս հագուստին։

Արաբական երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական երկրներում մինչ օրս օգտագործում են չադրա։ Նախքան չադրան դեմքի շուրջն անցկացնելը կանայք մինչև աչքերն անցկացնում են թաշկինակի չափսերի մի կտոր, որը փակում է նրանց շուրթերը։