Քերոլ Շիլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլ Շիլդս
Ծնվել էհունիսի 2, 1935(1935-06-02)[1][2][3][…]
ԾննդավայրՕուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 16, 2003(2003-07-16)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրՎիկտորիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
ԿրթությունԷքստերի համալսարան, Օտտավայի համալսարան, Հանովերի քոլեջ և Օք Պարկի River Forest ավագ դպրոց
ԵրկերՔարե օրագրեր, Եթե և Լարիի երեկույթ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, վիպասան, գրող, համալսարանի դասախոս և կենսագիր
ԱշխատավայրԲրիտանական Կոլումբիայի համալսարան, Վինիպեգի համալսարան և Մանիտոբայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի թագավորական ընկերություն
ԵրեխաներԷն Ջիրարդինի

Քերոլ Շիլդս (անգլ.՝ Carol Ann Shields, հունիսի 2, 1935(1935-06-02)[1][2][3][…], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 16, 2003(2003-07-16)[1][2][3][…], Վիկտորիա, Կանադա), կանադացի գրող և բանաստեղծուհի, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլ Շիլդսը ծնվել է 1935 թվականի հունիսի 2-ին ԱՄՆ Իլինոյս նահանգի Օք Պարկ քաղաքում։ 1955 թվականին Բրիտանական խորհրդի կրթաթոշակի շնորհիվ Քերոլը մեկ շաբաթ անցկացրել է Շոտլանդիայում, որտեղ հանդիպել է կանադացի ճարտարագիտության ուսանող Դոնալդ Շիլդսին։ Նրանք ամուսնացել են 1957 թվականին և Քերոլը տեղափոխվել է ամուսնու հետ Կանադա, որտեղ նրանք ունեցել են որդի և չորս դուստր։ 1971 թվականին Շիլդսը ստացել է Կանադայի քաղաքացիություն։

Հանովերի քոլեջում 1957 թվականին Քերոլ Շիլդսը ստացել է բակալավրի աստիճան։ Շիլդսը գրական վարպետություն է սովորել Տորոնտոյի համալսարանում, 1965 թվականին հաղթել է կանադական ռադիոյի կողմից հիմնադրված երիտասարդ գրողների մրցույթում։ 1968 թվականից Քերոլի ընտանիքը 10 տարի ապրել է Օտտավայում։ 1973 թվականին Քերոլը աշխատել է «Canadian Slavonic Papers» ամսագրում որպես խմբագրի օգնական։ 1975 թվականին Օտտավայի համալսարանում ստացել է անգլիական գրականության մագիստրոսի կոչում։ 1976 թվականին նա հրատարակել է ատենախոսություն 19-րդ դարի կանադացի բանաստեղծուհի և գրող Սյուզան Մուդիի մասին։ 1978 թվականից Քերոլն ապրել է Վանկուվերում, 1980 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Վինիպեգ, որտեղ պրոֆեսորադասախոսական պաշտոններ է զբաղեցրել Մանիտոբայի համալսարանում։

Շիլդսը մահացել է 2003 թվականի հուլիսի 16-ին Վիկտորիայում, կրծքագեղձի քաղցկեղի բարդություններից, որը նրա մոտ ախտորոշվել է 1998 թվականին[6]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-«Ուրիշներ» բանաստեղծությունների ժողովածու
  • 1974 - «Բաժանել» բանաստեղծությունների ժողովածու
  • 1976 - «Փոքր ձևականություններ» վեպ, Կանադացի գրողների ասոցիացիայի մրցանակ լավագույն վեպի համար 1977 թ․
  • 1977 - «Արմավենու այգի» վեպ
  • 1977 - «Պատահականություն», վեպ
  • 1982 - «Սովորական պարկեշտ կին» վեպ
  • 1985 - «Տարբեր հրաշքներ» պատմվածքների ժողովածու
  • 1987-«Կարապի առեղծված» վեպ, 1977 Արթուր Էլլիս մրցանակ՝ դետեկտիվ ժանրի լավագույն վեպի համար
  • 1988 - «Նարնջագույն ձուկը» պատմվածքների ժողովածու
  • 1993 - «Քարե օրագրեր» վեպ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]