Գեղարվեստական գրականության կանանց մրցանակ
Գեղարվեստական գրականության կանանց մրցանակ | |
Բնագիր անվանում | անգլ.՝ Women's Prize for Fiction |
Տիպ | {{{տիպ}}} |
Կարգավիճակ | |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | |
Վեբկայք | womensprizeforfiction.co.uk |
Գեղարվեստական գրականության կանանց մրցանակ (անգլ.՝ The Women’s Prize for Fiction, ավելի վաղ` «Օրանժ» գրական մրցանակ (անգլ.՝ Orange Prize for Fiction) 1996-2012 թվականներին, Գեղարվեստական գրականության կանանց «Բեյլիս» մրցանակ (անգլ.՝ Baileys Women's Prize for Fiction)` 2013-2017 թվականներին), անգլալեզու աշխարհում ամենաճանաչված մրցանակներից մեկը գրական այն ստեղծագործության համար (վեպ), որը գրել է ցանկացած ազգության կին անգլերենով և հրատարակել է ստեղծագործությունը մրցանակի հանձնումից մեկ տարի առաջ։ Մրցանակը հանձնվում է 1996 թվականից։
Մրցանակի հաղթողներն ստանում են 30.000 ֆունտ ստերլինգ, ինչպես նաև` քանդակագործ Գրիզել Նայվանի կողմից պատրաստված «Bessie» բրոնզե արձանիկը[1]։
Մրցանակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակի գաղափարը ծագել է 1991 թվականի Բուքերյան մրցանակի շորթ-լիստի հրապարակումից հետո, որտեղ չեն հայտնվել կին հեղինակների ստեղծագործությունները։ Ինչպես նշում են մրցանակի կազմակերպիչները, չնայած այն բանին, որ մրցանակի ստեղծման ժամանակ գրքերի մեծամասնությունը գրվում է կանանց կողմից (60/40 հարաբերակցությամբ), նրանք ստանում են Բուքերյան մրցանակի շորթ-լիստի տեղերի միայն 10 տոկոսը։ 1995 թվականին հիմնադիրը դիմել է Օրանժ ընկերությանը` հովանավորության խնդրանքով։ 1996 թվականի հունվարին հիմնվել է «Օրանժ» գրական մրցանակը։ 2017 թվականի հունիսին մրցանակի հիմնադիրները հայտարարել են BAILEYS-ի հետ եռամյա համագործակցության մասին, որի ավարտին հովանավորներին են միացել Deloitte-ն և NatWest-ը[2]։
Մրցանակի դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Դափնեկիր | Գիրք | Շորթ-լիստ |
---|---|---|---|
1996 | Հելեն Դանմոր | A Spell of Winter | Ջուլիա Բլեքբյորն, The Book of Colour
Փեգան Քենեդի, Spinsters Էմի Տան, Հարյուր գաղտնի զգացմունք Էնն Թայլեր, Տարիների աստիճան Մարիաննա Ուիգգինս, Eveless Eden |
1997 | Աննա Մայքլզ | Fugitive Pieces | Մանդա Սքոթ, Hen's Teeth
Դեյրդա Մեդդեն, One by One in the Darkness Ջեյն Մենդելսոն, I Was Amelia Earhart Էննի Պրու, Ակորդեոնի մեղքերը |
1998 | Քերոլ Շիլդս | Larry’s Party | Պոլին Մելվիլ, The Ventriloquist's Tale
Էնն Փեթչեթ, The Magician's Assistant Դեյրդա Փերսել, Love Like Hate Adore Անիտա Շրիվ, The Weight of Water Քրիստեն Բակիս, Lives of the Monster Dogs |
1999 | Սյուզան Բեռնե | A Crime in the Neighborhood | Ջուլիա Բլեքբյորն, The Leper's Companions
Մերիլին Բոուրինգ, Visible Worlds Թոնի Մորիսոն, Paradise Բարբարա Կինգսլովեր, The Poisonwood Bible Ջեյն Համիլթոն, The Short History of a Prince |
2000 | Լինդա Գրանտ | When I Lived in Modern Times | Ջուդի Բուդնից, If I Told You Once
Զեդի Սմիթ, Սպիտակ ատամներ Էլիզաբեթ Ստրաուտ, Էմի և Իզաբել Ռեբեկա Ուելս, Divine Secrets of the Ya-Ya Sisterhood Էլիշ Նի Գիվնե, The Dancers Dancing |
2001 | Քեյթ Գրենվիլ | The Idea of Perfection | Մարգարետ Էթվուդ, Կույր մարդասպանը
Ռոզինա Լիպպի, Homestead Ջեյն Սմայլի, Horse Heaven Ջիլ Դոուսոն, Fred & Edie |
2002 | Էնն Պետչետ | Բելկանտո | Մեգգի Ջի, The White Family
Աննա Բերնս, No Bones Հելեն Դանմոր, The Siege Սառա Ուոթերս, Նուրբ աշխատանք Խլոե Հուփեր, A Child's Book of True Crime |
2003 | Վալերի Մարտին | Property | Էնն Դոնովան, Buddha Da
Շենա Մաքեյ, Heligoland Դոննա Տարտ, Փոքրիկ եղբայրը Զեդի Սմիթ, Ինքնագրեր հավաքողը Քերոլ Շիլդս, Unless |
2004 | Անդրեա Լևի | Small Island | Ռոուզ Տրեմեյն, The Colour
Ջիլիան Սլովո, Ice Road Շիրլի Հազարդ, The Great Fire Մարգարետ Էթվուդ, Օրիքսն ու Կորոստելը Չիմամանդա Նգոզի Ադիչի, Մանուշակագույն բաղրջուկ |
2005 | Լայոնել Շրայվեր | Չսիրո գինը | Մարինա Լևիցկա, Տրակտորների կարճ պատմությունն ուկրաիներեն
Մեյլ Մելոյ, Liars and Saints Շերի Հոլման, The Mammoth Cheese Ջեյն Գարդման, Old Filth Ջուլզ Դենբի, Billie Morgan |
2006 | Զեդի Սմիթ | Գեղեցկության մասին | Սառա Ուոթերս, Գիշերային պահակախումբ
Քերրի Տիֆանի, Everyman's Rules for Scientific Living Ալի Սմիթ, Հանկարծակի Հիլարի Մենթել, Սևից սև Նիկոլ Կրաուս, Սիրո ժամանակագրություններ |
2007 | Չիմամանդա Նգոզի Ադիչի | Դեղին արևի կեսը | Էնն Թայլեր, Որդեգրելով Ամերիկան
Ռեյչել Կուսկ, Arlington Park Կիրան Դեսաի, Սնանկացածների ժառանգությունը Ջեյն Հարրիս, The Observations Գո Սյաոլու, Սիրեկանների չինարեն-անգլերեն կրճատ բառարան |
2008 | Ռոուզ Տրեմեյն | The Road Home | Շառլոտա Մենդելսոն, When We Were Bad
Հիզեր Օ'Նիլ Lullabies for Little Criminals Պատրիցիա Վուդ, Lottery Նենսի Հյուսթոն, Բեկման գծեր Սեդի Ջոնս, The Outcast |
2009 | Մերիլին Ռոբինսոն | Home | Կամիլա Շամսի, Burnt Shadows
Սամանտա Հանթ,The Invention of Everything Else Էլլեն Ֆելդման, Scottsboro Սամանտա Հարվի, The Wilderness Դեյրդա Մեդդեն, Molly Fox's Birthday |
2010 | Բարբարա Կինգսլովեր | Փոքր փոս | Մոնիկ Ռոֆի, The White Woman on the Green Bicycle
Լորի Մուր, A Gate at the Stairs Հիլարի Մենթել, Գայլերի սրահ Ատտիկա Լոք, Black Water Rising Ռոզի Էլիսոն, The Very Thought of You |
2011 | Տեա Օբրեխտ | Վագրի կինը | Նիկոլ Կրաուս, Մեծ տունը
Քեթլին Ուինթեր, Annabel Էմմա Հենդերսոն, Grace Williams Says it Loud Ամինատտա Ֆորնա, The Memory of Love Էմմա Դոնոխյու, Սենյակ |
2012 | Մեդլին Միլլեր | Աքիլեսի երգը | Էնն Պետչետ, Հրաշքի ճանապարհին
Սինտիա Օզիկ, Foreign Bodies Էսի Էդուգյան, Half-Blood Blues Ջեորջինա Հարդինգ, Painter of Silence Էնն Էնրայթ, Մոռացված վալսը |
2013 | Ա. Մ. Հոումս | Թող որ մենք ներվենք | Մարիա Սեմփլ, Ո՞ւր ես կորել, Բերնադետ
Հիլարի Մենթել, Внесите тела Բարբարա Կինգսլովեր, Flight Behavior Քեյթ Ատկինսոն, Կյանքը կյանքից հետո Զեդի Սմիթ, NW |
2014 | Էյմար ՄաքԲրայդ | A Girl Is a Half-formed Thing | Չիմամանդա Նգոզի Ադիչի, Ամրիկուհին
Հաննա Քենթ, Burial Rites Ջումպա Լահիրի, Ցածրավայր Օդրի Մագի, The Undertaking |
2015 | Ալի Սմիթ | Ինչպես երկու լինել | Լալին Փոլ, Մեղուներ
Էնն Թայլեր, Կապույտ թելերի կոճը Սառա Ուոթերս, The Paying Guests Կամիլա Շամսի, A God in Every Stone Ռեյչել Կուսկ, Outline |
2016 | Լիզա Մաքիներնի | The Glorious Heresies | Սինտիա Բոնդ, Ruby
Էնն Էնրայթ, The Green Road Էլիաբեթ ՄաքՔենզի, The Portable Veblen Հաննա Ռոթշիլդ, The Improbability of Love Հանյա Յանագիհարա, Փոքրիկ կյանք |
2017 | Նաոմի Օլդերման | Ուժ | Այոբամի Ադեբայո, Stay With Me
Լինդա Գրանտ, The Dark Circle Կ. Է. Մորգան, The Sport of Kings Գվենդոլին Ռայլի, First Love Մադլեն Տյեն, Մի ասա, որ մենք ոչինչ չունենք |
2018 | Կամիլա Շամսի | Տնային կրակ | Ջեսմին Ուորդ, Sing, Unburied, Sing
Էլիֆ Բատուման, The Idiot Ջեսսի Գրինգրաս, Sight Imogen Hermes Gowar, The Mermaid and Mrs Hancock Մինա Քանդասամի, When I hit you: or, a Portrait of the Writer as a Young Wife
|
2019 | Թայարի Ջոնս | An American Marriage | Փեթ Բարքեր, The Silence of the Girls
Օյինկան Բրեյթուայթ, My Sister, the Serial Killer Աննա Բըրնս, Milkman Դիանա Էվանդ, Ordinary People Մեդլին Միլլեր, Circe |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակը բազմիցս մեղադրվել է սեքսիզմի համար։ Այսպես, Բուքերյան մրցանակի դափնեկիր Անտոնիա Սյուզեն Բայեթն ասել է, որ արգելել է իր հրատարակիչներին իր գործերն ուղարկել մրցույթին մասնակցելու համար, քանի որ այդ մրցանակը երբեք պետք չի եղել[3]։ Քինգսլի Էմիսը հայտարարել է, որ չէր ցանկանա ստանալ այդ մրցանակն, անգամ եթե կին լիներ[4]։
Մյուս կողմից, մրցանակը սատարել են Սինտիա Օզիկը, Սառա Ուոթերսը և այլ լրագրողներ[5][6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «About»։ Women's Prize for Fiction։ Վերցված է 2019-10-10
- ↑ «History»։ Women's Prize for Fiction։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-19-ին։ Վերցված է 2019-10-10
- ↑ Correspondent Dalya Alberge, Arts (2008-03-18)։ «A. S. Byatt denounces ‘sexist’ Orange prize»։ The Times։ 0140-0460։ Վերցված է 2019-10-12
- ↑ Correspondent Nigel Reynolds, Arts (2007-04-17)։ «Booker prize author joins Orange shortlist»։ 0307-1235։ Վերցված է 2019-10-12
- ↑ Ozick Cynthia (2012-06-06)։ «Opinion | Prize or Prejudice»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2019-10-12
- ↑ Correspondent Nigel Reynolds, Arts (2007-04-17)։ «Booker prize author joins Orange shortlist»։ 0307-1235։ Վերցված է 2019-10-12
- ↑ Edelstein Jean Hannah (2011-03-16)։ «I'm an Orange prize convert – for all the wrong reasons»։ The Guardian։ 0261-3077։ Վերցված է 2019-10-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|