Աննա Բըրնս
Աննա Բըրնս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | St Gemma's High School? |
Պարգևներ | |
Ամուսին | John M. McKeon? |
![]() |
Աննա Բըրնս (անգլ․՝ Anna Burns, մարտի 7, 1962, Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի գրող, 2018 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ծնվել է 1962 թվականին՝ Բելֆաստում։ Սովորել է Սրբ․ Ջեմմայի անվան ավագ դպրոցում։ 1987 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ Այժմ ապրում է Արևելյան Սասիքսում[3][4]։
Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա առաջին վեպը՝ «No bones»-ը, հյուսիսիռլանդական հակամարտության տարիներին Բելֆաստում ապրող աղջկա մասին գրավիչ մի պատմություն է։ Հյուսիսային Իռանդիայում տեղի ունեցած հակամարտությունը նկարագրող գործերի թվում «No Bones»-ը համարվում է կարևորագույններից մեկը․ այն նույնիսկ համեմատում են Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ»-ի հետ[4]։
Աննա Բըրնսի երկրորդ գործը՝ «Փոքրիկ կառույցները» հրատարակվել է 2007 թվականին։ Այն հանցագործ ընտանիքում ծնված կնոջ մասին զավեշտալի մի պատմություն է[5]։
2018 թվականին Աննա Բըրնսը ստացել է Բուքերյան մրցանակ «Կաթնավաճառը» վեպի համար և դարձել այդ մրցանակին արժանացած առաջին հյուսիսիռլանդացի գրողը։ Մրցանակաբաշխությունից հետո նա հայտարարել է, որ հրատարակելու է «Կաթնավաճառը» ԱՄՆ-ում, 2018 թվականի դեկտեմբերի 11-ին[6]։
Վեպում Բըրնսը պատմում է անանուն, 18-ամյա աղջկա մասին է, որին հետապնդում է իրենից տարիքով ավելի մեծ մի տղամարդ՝ «Կաթնավաճառը»։ Դեպքերը կրկին տեղի են ունենում հյուսիսիռլանդական հակամարտության տարիներին[7]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mostly Hero (2014)[9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Milkman delivers | The Man Booker Prizes
- ↑ https://thebookerprizes.com/fiction/backlist/2018
- ↑ Amazon Author's Page։ Amazon (eBookPartnership.com)։ 2014-08-13։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ 4,0 4,1 Information from the book cover of No Bones
- ↑ Lucy Ellmann, "Trigger happy," The Guardian, June 9, 2007.
- ↑ «Anna Burns wins 50th Man Booker Prize with Milkman! | The Man Booker Prizes»։ themanbookerprize.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին։ Վերցված է 2018-10-17
- ↑ Flood Alison, Armitstead Claire (2018-10-16)։ «Anna Burns wins Man Booker prize for 'incredibly original' Milkman»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ Anna Burns
- ↑ «The Man Booker Prize 2018 - Faber & Faber Blog»։ Faber & Faber Blog (en-US)։ 2018-07-24։ Վերցված է 2018-10-17
|