Ո՞ւր ես կորել, Բերնադետ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ո՞ւր ես կորել, Բերնադետ
Where'd You Go, Bernadette
Գրքի ռուսական տարբերակի շապիկ
ՀեղինակՄարիա Սեմփլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնամակագրական վեպ, ժամանակակից արտասահմանյան արձակ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2015
Էջեր384
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվօգոստոս 2012
Կայքmariasemple.com(անգլ.)

«Ո՞ւր ես կորել, Բերնադետ», երգիծական նամակագրական վեպ, որը գրել է Մարիա Սեմփլը 2012 թվականին։ Սյուժեն պտտվում է հմայիչ, արտասովոր, բայց ինքնամփոփ ճարտարապետ Բերնադետի շուրջ։ Սիրող ընտանիքը և Բերնադետի ատելի հարևանները ցնցվել են, երբ հանկարծ նա անհետ կորել է։

Վեպը մեկ տարի ընդգրկված է եղել Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում և տպագրվել ավելի քան 25 երկրներում[1][2]։

Գիրքն էկրանավորվել է, որտեղ գլխավոր դերը կատարել է Քեյթ Բլանշետը։

Համառոտ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայացքից Բերնադետն ունի ամեն ինչ։ Նա վատնում է փողերը՝ կենցաղային բոլոր գործերի կազմակերպումը հանձնարարելով հեռավոր Հնդկաստանից վիրտուալ օգնականին։ Նրա 15-ամյա դուստրը՝ Բին, շատ ավելի խելացի է, քան իր հասակակիցները, իսկ ամուսինը՝ Էլջին, համակարգչային հանճար է, որն աշխատում է Մայքրոսոֆթում։ Բայց Բերնադետն ունի փոքր տարօրինակություններ, որոնց կարծես թե բոլորը վաղուց սովոր են, և դրանցից գլխավորը նրա ագորաֆոբիան է։ Այս առանձնահատկության պատճառով է, որ Բերնադետը չի հայտնվում ծնողական հանձնաժողովի կազմում, չի հոգում սիզամարգերի համար և չի հանում իր մուգ ակնոցները։ Բայց շատ ավելի տարօրինակ է այն փաստը, որ ժամանակին Բերնադետը խոստումնալից ճարտարապետ էր, և այժմ նրա սեփական տունը «ճեղքվում է կարերով»։ Դրա մեջ մոշն աճում է հատակի միջից։

Անսպասելիորեն Էլջին դիմում է հոգեվերլուծողին` օգնելու իր կնոջը ապաքինվել։ Նրա խոսքերով` վերջին 20 տարիներին նա անճանաչելիորեն փոխվել է, և կնոջ վարքագիծը երբեմն վախեցնում է նրան։ Իրավիճակը բարդացնում է հարևան Օդրին, որը չի ցանկանում համակերպվել մոշի թփերի հետ, որոնք այժմ աճում են նրա հատվածում։ Օդրին չի կարող հաշտվել այս ամենի հետ։ Միանգամից բոլորն իրենց բողոքներով «վրա են տալիս» Բերնադետի վրա, և վերջինս անհետանում է։ Իսկ Բին այդպես շարունակ երազեց Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ծնողների հետ Անտարկտիկա մեկնել։ Ուղևորության համար ամեն ինչ պատրաստ էր։ Բայց ի՞նչ պետք է արվեր հիմա։

Փաստաթղթերի և նամակների փաթեթը, որոնք կարող են կապված լինել մոր անհետացման հետ, ընկնում է Բիի ձեռքը։ Ո՞վ է դրանք ուղարկել։ Ինչի՞ համար։ Նա ամեն գնով պետք է պարզի դա։ Նույնիսկ եթե ստիպված լինի գնալ աշխարհի ծայրը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր` մեկ տարի տևողությամբ[1]։
  • «NPR Paperback Fiction»-ի բեսթսելլեր` 72 շաբաթ տևողությամբ։
  • «NPR Hardcover Fiction»-ի բեսթսելլեր` 12 շաբաթ տևողությամբ։
  • «Women’s Prize for Fiction» (2013):
  • Ամերիկյան գրադարանային ասոցիացիայից «Alex Award» մրցանակ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին «Annapurna Pictures» և «Color Force» ընկերությունները Մարիա Սեմփլի վեպի էկրանավորման իրավունք են ստացել։ Նախագծի սցենարիստներն են Սքոթ Նոյսթեդտերը և Մայքլ Ուզբերը[3]։ 2015 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսորն է Ռիչարդ Լինկլեյթերը[4]։ Նույն տարվա նոյեմբերին հայտարարվել է, որ ֆիլմում Բերնադետի դերը մարմնավորելու է Քեյթ Բլանշետը[5]։ Կինոնկարի դերասանական կազմում ներգրավված են նաև Բիլլի Քրուդափը` Էլջիի դերով, Էմմա Նելսոնը` Բիի դերով, Քրիստեն Ուիգը` Օդրիի դերով, Ջուդի Գրիրը` դոկտոր Կուրտցի դերով և այլն[6]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 16-ին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «"Where'd You Go, Maria?"». Aspen Daily News.
  2. Куда ты пропала, Бернадетт?
  3. «Annapurna & Color Force Pick Up Film Rights To 'Where'd You Go, Bernadette'». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունվարի 8.
  4. Siegel, Tatiana; Kyt, Borys (2015 թ․ փետրվարի 25). «Richard Linklater in Talks to Direct 'Where'd You Go, Bernadette' (Exclusive)». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Kyt, Boris (2015 թ․ նոյեմբերի 12). «Cate Blanchett in Talks to Star in 'Where'd You Go, Bernadette?' Adaptation». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).
  6. Full Cast & Crew
  7. Release Info