Ո՞ւր ես կորել, Բերնադետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ո՞ւր ես կորել, Բերնադետ
անգլ.՝ Where'd You Go, Bernadette
Ո՞ւր ես կորել, Բերնադետ.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքՈ՞ւր ես կորել, Բերնադետ (վեպ)
Թվականմարտի 22, 2019, օգոստոսի 16, 2019 և նոյեմբերի 21, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Լինկլեյթեր
ՊրոդյուսերՄեգան Էլիսոն և Nina Jacobson?
Սցենարի հեղինակՌիչարդ Լինկլեյթեր, Մայքլ Հ․ Ուեբեր և Սքոթ Նոյստեդտեր
ԴերակատարներՔեյթ Բլանշետ, Բիլլի Քրուդալ, Քրիստեն Ուիգ, Ջուդի Գրիր, Լոուրենս Ֆիշբորն, Սթիվ Զան[1], Տրոյան Բելիսարիո[1], Մեգան Մալալի[1], Jóhannes Haukur Jóhannesson?[1] և Քեյթ Բերթոն[1]
ՕպերատորShane F. Kelly?
ԵրաժշտությունGraham Reynolds?
ՄոնտաժՍանդրա Ադեյր
Պատմվածքի վայրԱնտարկտիդա
ԿինոընկերությունAnnapurna Pictures և Color Force
Տևողություն109 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ո՞ւր ես կորել, Բերնադետ» (անգլ.՝ Where'd You Go, Bernadette), ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերի ամերիկյան կատակերգական դրամա, որի սցենարիստներն են Լինկլեյթերը, Հոլլի Գենթը, Վինսենթ Պալմո կրտսերը, Մայքլ Ուզբերը և Սքոթ Նոյսթեդտերը: Այն հիմնված է Մարիա Սեմփլի համանուն վեպի վրա: Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Քեյթ Բլանշետը, Բիլլի Քրուդափը, Էմմա Նելսոնը, Քրիստեն Ուիգը, Ջուդի Գրիրը, Լոուրենս Ֆիշբորնը, Տրոյան Բելիսարիոն և Ջեյմս Ուրբանյակը:

Ֆիլմի պրեմիերան Միացյալ Նահանգներում կայացել է 2019 թվականի օգոստոսի 16-ին[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղանդավոր ճարտարապետ, ինչպես նաև սիրող կին և մայր Բերնադետն ունի ամեն ինչ: Բայց մի օր նա գնում է իրեն փնտրելու և անհետ կորում է:

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին հայտարարվել է, որ «Annapurna Pictures» և «Color Force» ընկերությունները ստացել են Մարիա Սեմփլի վեպն էկրանավորելու իրավունք: Նախագծի սցենարիստներ ընտրվել են Սքոթ Նոյսթեդտերը և Մայքլ Ուզբերը[3]: 2015 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսորը Ռիչարդ Լինկլեյթներն է[4]: Նույն տարվա նոյեմբերին կինոնկարի դերասանական կազմին միացել է Քեյթ Բլանշետը[5]: 2016 թվականի ապրիլին հայտարարվել է, որ սցենարով կզբաղվեն նաև Հոլլի Գենթը և Վինսենթ Պալմո կրտսերը[6]:

2017 թվականի մարտին դերասանական խմբին միացել է Քրիստեն Ուիգը[7], մայիսին` Բիլլի Քրուդափը[8], հունիսին` Ջուդի Գրիրը, Ջեյմս Ուրբանյակը և Լոուրենս Ֆիշբորնը[9][10][11], հուլիսին` Տրոյան Բելիսարիոն[12]: 2018 թվականի հունիսին դերասանական կազմին միացել է Էմմա Նելսոնը[13]:

Հայտնի է, որ Քեյթ Բլանշետը նախքան «Annapurna» ստուդիա ընդունվելն ընթերցել է Մարիա Սեմփլի վեպը: Ֆիլմի պրոդյուսերի խոսքերով՝ Քեյթը մտադիր է եղել Բերնադետի կերպարը խաղալ ֆիլմի աշխատանքների դեռևս ամենավաղ փուլում: Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է.

Aquote1.png Գիրքը գրավել է ինձ, ընթերցելու ժամանակ ես ի սրտե շատ ծիծաղել եմ:
- Քեյթ Բլանշետ
Aquote2.png


Մինչև նկարահանումների սկսվելը Բլանշետն ուղևորվել է Սիեթլ, որպեսզի անձամբ ծանոթանա հեղինակի` Մարիա Սեմփլի հետ և լսի գրքի գլխավոր հերոսուհու հայտնվելու մասին պատմությունը: Դերասանուհին հետագայում ասել է. «Մենք համակարծիք էինք, որ Ռիչարդին իր սցենարում զարմանալիորեն հաջողվել է փոխանցել և զավեշտալի, և լուրջ պահեր»: Հանդիպման ժամանակ գրողը Քեյթին նվիրել է մութ ակնոց, որը նա կրել է գիրքը գրելու ժամանակ: Ակնոցն այնքան շատ է դուր եկել դերասանուհուն, որ նա համառորեն պնդել է, որպեսզի Բերնադետը այն կրի ֆիլմի ժամանակ:

«Ո՞ւր ես կորել, Բերնադետ» կատակերգական դրամայի նկարահանումներն սկսվել են 2017 թվականի հուլիսի 10-ին[14][15][16] և անցկացվել Փիթսբուրգ արվարձանում, որտեղ այդ ժամանակ շատ շոգ էր: Սուրբծննդյան նախօրեին Սիեթլի մթնոլորտը վերականգնելու համար նկարահանման անձնակազմի համար նկարահանումները շատ դժվար են անցել: Ֆիլմի դեկորատոր Բոշան Ֆոնտեյնն ասել է. «Մենք հաշվի ենք առել ամեն ինչ, այդ թվում` գունավոր ներկապնակը, տեղական ոճը, կահույքը... ընդհուպ մինչև ոճավորված հրշեջ ջրածորանները և բակում աճող սոճիները: Նույնիսկ մի քանի տղա տերևները ծառերից մանրակրկտորեն հեռացնելու համար բարձրացել են ամբարձիչի վրա[17]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թողարկման ամսաթիվն ի սկզբանե նշանակված էր 2018 թվականի մայիսի 11-ին[18], սակայն ավելի ուշ այն տեղափոխվել է 2018 թվականի հոկտեմբերի 19, այնուհետև` 2019 թվականի օգոստոսի 9[19]: Ֆիլմի համաշխարհային թողարկման վերջնական ամսաթիվը դարձել է օգոստոսի 16-ը[20]:

Ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը համացանցում հայտնվել է 2018 թվականի դեկտեմբերի 18-ին[21]: Անգլերեն երկրորդ թրեյլերը «Annapurna Pictures» ընկերությունը հրապարակել է 2019 թվականի մայիսի 10-ին[22]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (чеш.) — 2001.
  2. Release Info
  3. «Annapurna & Color Force Pick Up Film Rights To ‘Where’d You Go, Bernadette’»։ Deadline Hollywood (en-US)։ 2013-01-08 
  4. Siegel, Tatiana; Kyt, Borys (2015-02-25)։ «Richard Linklater in Talks to Direct 'Where'd You Go, Bernadette' (Exclusive)»։ The Hollywood Reporter (en-US) 
  5. Kyt, Boris (2015-11-12)։ «Cate Blanchett in Talks to Star in 'Where'd You Go, Bernadette?' Adaptation»։ The Hollywood Reporter (en-US) 
  6. Lyons, Josh (2016-04-29)։ «Holly Gent Palmo & Vince Palmo Re-team With Richard Linklater For “Where’d You Go Bernadette”»։ The Tracking Board (en-US) 
  7. Busch, Anita (2017-03-27)։ «Kristen Wiig In Negotiations To Star In ‘Where’d You Go Bernadette?’»։ Deadline Hollywood (en-US) 
  8. Fleming Jr, Mike (2017-05-17)։ «Billy Crudup Joins Cate Blanchett, Kristen Wiig In Richard Linklater’s ‘Where’d You Go, Bernadette’»։ Deadline Hollywood (en-US) 
  9. N'Duka, Amanda (2017-06-15)։ «Judy Greer Cast In Richard Linklater’s ‘Where’d You Go, Bernadette’»։ Deadline Hollywood (en-US) 
  10. Busch, Anita (2017-06-16)։ «James Urbaniak Joins ‘Where’d You Go, Bernadette?’; Daniel Rashid On ‘You Can Choose Your Family’»։ Deadline Hollywood (en-US) 
  11. Sneider, Jeff (2017-06-22)։ «Laurence Fishburne, Richard Linklater to Reunite for “Where’d You Go, Bernadette?” (Exclusive)»։ The Tracking Board (en-US) 
  12. McNary, Dave (2017-07-13)։ «Troian Bellisario Joins Richard Linklater’s ‘Where’d You Go, Bernadette’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US) 
  13. Busch, Anita (2018-06-07)։ «Newcomer Emma Nelson Joins As Daughter To Cate Blanchett For Richard Linklater’s ‘Where’d You Go Bernadette’»։ Deadline Hollywood (en-US) 
  14. «Where'd You Go Bernadette»։ Directors Guild of America։ Վերցված է հուլիսի 10, 2017 
  15. Review Tribune (հունիսի 16, 2017)։ «Seattle-set 'Where'd You Go, Bernadette?' to film in Pittsburgh»։ Triblive.com։ Վերցված է հուլիսի 10, 2017 
  16. Greiss Leif (հունիսի 29, 2017)։ «Hollywood film to be shot in New Kensington this summer»։ triblive.com։ Վերցված է հուլիսի 10, 2017 
  17. КУДА ТЫ ПРОПАЛА, БЕРНАДЕТТ? / Where'd You Go Bernadette - пресс-релиз (рус.)
  18. Galuppo, Mia (2017-07-13)։ «'Where'd You Go, Bernadette?' Gets a Mother's Day Release»։ The Hollywood Reporter (en-US) 
  19. McNary, Dave (2019-01-17)։ «Cate Blanchett’s ‘Where’d You Go, Bernadette’ Moved Back to August»։ Variety (en-US) 
  20. «Where’d You Go Bernadette», Box Office Mojo
  21. WHERE’D YOU GO, BERNADETTE | Official Trailer
  22. WHERE’D YOU GO, BERNADETTE | Official Trailer 2