Jump to content

Քեյթ Բարթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Բարթոն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1957(1957-09-10)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԲրաունի համալսարան, Եյլի դրամայի դպրոց և United Nations International School?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԱմուսինMichael Ritchie?
Ծնողներհայր՝ Ռիչարդ Բերթոն[3], մայր՝ Sybil Christopher?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMorgan Ritchie?[3] և Charlotte Ritchie?[3]
 Kate Burton (actress) Վիքիպահեստում

Քեթրին «Քեյթ» Բարթոն (անգլ.՝ Katherine "Kate" Burton,սեպտեմբերի 10, 1957(1957-09-10)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Բերթոնը ծնվել է Շվեյցարիայում՝ Ժնևում՝ պրոդյուսեր Սիբիլ Բերթոնի (1929-2013) և դերասան Ռիչարդ Բարթոնի (1925-1984) ընտանիքում[5]։ Նա դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի խորթ դուստրն է (1932-2011)։ Քեյթը նաև ունի կրտսեր քույր՝ Ջեսիկան և մեկ քույր Էմի Քրիստոֆերը։ 1979 թվականին նա Բրաունի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ 1983 թվականին ավարտել է Եյլի համալսարանի թատերական դպրոցը։

Քեյթ Բարթոնի կարիերայի առաջին հաջողությունը եղել է 1982 թվականի Բրոդվեյի «Present Laughter» բեմադրությունը։ Դրանից հետո նա ավելի մեծ հաջողությունների է հասել թատրոնում՝ մի շարք բեմադրություններում գլխավոր դերեր խաղալով։ 2002 թվականը դերասանուհու համար դարձել է առավել հաջողակ․ նա ստացել է «Թոնի» բարձրագույն թատերական մրցանակի միանգամից երկու անվանակարգ՝ «պիեսում լավագույն դերասանուհի» և «պիեսում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի անվանակարգը նրան նույն մակարդակի վրա է դրել Ամանդա Պլամմերի, Դանա Այվիի և Յան Մաքսվելի հետ, որոնք նույնպես տարբեր տարիների միանգամից արժանացել են երկու անվանակարգերի։

Բարթոնը իր հոր հետ միասին հայտնվել է «Աննայի հազար օրը» ֆիլմում, «Մեծ իրարանցում փոքր Չինաստանում», «Առաջին կանանց ակումբը», «Կյանք Մայքի հետ», «Սառցե փոթորիկ» և «Մաքս Փեյն» ֆիլմերում։ Նա նաև նկարահանվել է մի քանի անկախ ֆիլմում։

Բարթոնը իր դերերով նկատելի է եղել նաև հեռուստատեսությունում․ «Նշումներ իմ դստեր համար» հեռուստաֆիլմում ունեցած դերի համար 1996 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի։ Նա նաև հայտնվել է «Օրենք և կարգ», «Արևմտյան թև», «Արդար Էմին», «Լավ կինը», «Փնտրողը» և «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» սերիալների էպիզոդներում։

2005-2007 թվականների ընթացքում Քեյթ Բարթոնը Շոնդա Ռայմսի «Գրեյի անատոմիա» սերիալում կատարել է Էլիս Գրեյի դերը, որը նախկին նորարարական վիրաբույժ է և որը ներկայումս տառապում է ալցհայմերի հիվանդությամբ։ Այդ դերի համար նա գովասանքի է արժանացել քննադատների կողմից և արժանացել է «Էմմի» մրցանակի երկու անվանակարգերի՝ «Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում»՝ 2006 և 2007 թվականներին[6]։ 2011 թվականին Շոնդա Ռայմսը Բերթոնին հրավիրել էր «Սկանդալ» սերիալում փոխնախագահ Սալի Լենգստոնի դերը կատարելու համար[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. Kate Burton Film Reference biography
  6. «Kate Burton- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. Rick Porter (26 сентября 2011). «'Scandal': 'Grey's Anatomy' veteran Kate Burton joins Shonda Rhimes' new show». Zap2It. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Բարթոն» հոդվածին։