Մերիլին Ռոբինսոն
Մերիլին Ռոբինսոն անգլ.՝ Marilynne Robinson | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Marilynne Summers Robinson |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1943[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Sandpoint, Այդահո, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրաունի համալսարան[2], Վաշինգտոնի համալսարան[2], Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Այովայի համալսարան և Pembroke College in Brown University? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | Housekeeping?, Gilead?, Home? և Lila? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Աշխատավայր | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Քենթի համալսարան և Այովայի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Մերիլին Ռոբինսոն (անգլ.՝ Marilynne Robinson, նոյեմբերի 26, 1943[1], Sandpoint, Այդահո, ԱՄՆ[2]), ժամանակակից ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի և գրական մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր։ 2016 թվականին ընդգրկվել է «Թայմ» ամսագրի կազմած 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[8]; Ռոբնսոնը լայն ճանաչման է արժանացել հատկապես իր երկու ծավալուն արձակ երկերի՝ «Տնային տնտեսություն» («Housekeeping», 1980) և «Գաղաադ» («Gilead», 2004) վեպերի շնորհիվ, որոնցում գեղարվեստական բարձր մակարդակով արծարծված են գյուղական կյանքի և հավատի հիմնահարցեր[9]։ Նա հեղինակել է նաև բազմաթիվ էսսեներ, որոնք ընդգրկում են շատ լայն թեմատիկա՝ ներառյալ կրոնի ու գիտության փոխհարաբերությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության, Սելաֆիլդի միջուկային աղտոտվածության, Ջոն Կալվինի ուսմունքի, ամերիկյան արդի քաղաքականության հիմնահարցեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին Վաշինգտոնի համալսարանում ատենախոսություն պաշտպանելով՝ Մերիլին Ռոբինսոնն ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ 1980 թվականին հրատարակել է իր առաջին վեպը՝ «Տնային տնտեսություն»-ը, որը տեղ է գրավել 1982 թվականի Պուլիտցերյան մրցանակի շնորհման ներկայացված և մրցույթի եզրափակիչ փուլին հասած գեղարվեստական արձակ ստեղծագործությունների կարճ ցուցակում։
1991 թվականին սկսել է դասավանդել Այովայի գրողների արվեստանոցում[10], որին հրաժեշտ է տվել է 2016 թվականի գարնանը[11]։
2005 թվականին «Գաղաադ» վեպի համար արժանացել է Պուլիտցերյան մրցանակի[12]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականին Մերիլինն ամուսնացել է Մասաչուսեթսի Ամհերսթ համալսարանի պրոֆեսոր, գրող Ֆրեդ Միլլեր Ռոբինսոնի հետ[13][14]։ 1989 թվականին ամուսնալուծվել են[15]։
Ունեցել են երկու տղա՝ Ջեյմսն ու Ջոզեֆը։ 1970-ական թվականների վերջերին Մերիլինն իր «Տնային տնտեսություն» վեպը գրել է այն ժամերին, երբ երեխաները քնած են եղել։ Հարցազրույցներից մեկում Ռոբինսոնն ասել է, որ նրանք շատ և բազմազան ձևերով ազդել են իր գրվածքների վրա, քանզի «Մայրությունը փոխում է քո կենսազգացողությունը, ինքդ քեզ զգալու և հասկանալու կարողությունն ու հայեցակարգը»[16]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փեն-Ֆոլքներ ամերիկյան գրական մրցանակ
- 1982: Հեմինգուեյ հիմնադրամի մրցանակ (Hemingway Foundation/PEN Award) «Լավագույն առաջին վեպ» անվանակարգում՝ «Տնային տնտեսություն» վեպի համար[17]
- 1982: Պուլիտցերյան մրցանակի կարճ ցանկ՝ «Տնային տնտեսություն» վեպով[18]
- 1989: Գրքի ազգային մրցանակի մրցույթի կարճ ցուցակ «Ոչ գեղարվեստական գիրք» անվանակարգում՝ Mother Country: Britain, the Welfare State, and Nuclear Pollution գրքով
- 1999: PEN/Diamonstein-Spielvogel մրցանակ «Բարձրարվեստ էսսե» անվանակարգում՝ The Death of Adam էսսեի համար
- 2004: Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ՝ «Գաղաադ» վեպի համար
- 2005: Պուլիտցերյան մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում՝ «Գաղաադ» վեպի համար[12][19]
- 2005: Ambassador Book Award` «Գաղաադ» վեպի համար
- 2006: Լուիսվիլի համալսարանի Grawemeyer մրցանակ կրոնի ասպարեզում[20]
- 2008: Գրքի ազգային մրցանակի մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից՝ «Տուն» վեպով
- 2008: «Լոս Անջելես թայմս»-ի Գրքի մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում՝ «Տուն» վեպի համար
- 2009: Օրանժ մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում՝ «Տուն» վեպի համար
- 2011: Բուքեր միջազգային մրցանակի համար առաջադրում
- 2012: Բրաուն համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[21]
- 2012: ԱՄՆ-ի ազգային հումանիտար մեդալ՝ «Խորամիտ ու նրբագեղ գրվածքների համար»[22]
- 2013: Բուքեր միջազգային մրցանակի համար առաջադրում
- 2013: Park Kyong-ni Prize[23]
- 2014: Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ՝ «Լիլա» վեպի համար[24]
- 2016: ԱՄՆ Ազգային կոնգրեսի գրադարանի մրցանակ «Ամերիկյան գեղարվեստական գրականություն» անվանակարգում[25] և Խաղաղության դեյթոնյան գրական մրցանակ[26]
- 2018: Եյլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[27]
Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վեպեր
- Տնային տնտեսություն / Housekeeping (1980)
- Գաղաադ / Gilead (2004)
- Տուն / Home (2008)
- Լիլա /Lila (2014) 9781844088812, [28]
- Ոչ գեղարվեստական ստեղծագործություններ
- Mother Country: Britain, the Welfare State, and Nuclear Pollution (1989)
- The Death of Adam: Essays on Modern Thought (1998)
- Absence of Mind: The Dispelling of Inwardness from the Modern Myth of the Self (2010)
- When I Was a Child I Read Books: Essays (2012)
- What Are We Doing Here?: Essays (2018) 9780374282219, [29]
- «Which Way to the City on a Hill?»։ New York Review of Books 66 (12)։ Summer 2019
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 915.
- ↑ http://www.poetryfoundation.org/bio/marilynne-robinson
- ↑ http://www.themanbookerprize.com/content/marilynne-robinson
- ↑ http://www.pulitzer.org/biography/2005-Fiction
- ↑ https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals
- ↑ http://grawemeyer.org/2006-marilynne-robinson/#:~:text=%E2%80%9CGilead%2C%E2%80%9D%20a%20book%20by,Louisville%20Grawemeyer%20Award%20in%20Religion.&text=The%20novel%20by%20Robinson%2C%20who,selected%20from%20among%2053%20nominations.
- ↑ 100 Most Influential People Marilynne Robinson Time, April 2016
- ↑ McCrum Robert (ապրիլի 2, 2005)։ «A love letter to lost America»։ The Guardian։ Վերցված է մարտի 29, 2016
- ↑ «UI Writers' Workshop faculty member Marilynne Robinson win quarter-million-dollar award»։ փետրվարի 4, 1998։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-17-ին։ Վերցված է մարտի 29, 2016
- ↑ «Robinson to retire from Iowa Writers' Workshop»։ Iowa Now։ 2016-04-27։ Վերցված է 2016-04-27
- ↑ 12,0 12,1 Список Пулитцеровских лауреатов в Британнике.
- ↑ «Biography - Fred Miller Robinson, PhD - College of Arts and Sciences - University of San Diego»։ www.sandiego.edu։ Վերցված է 2019-01-03
- ↑ Sandra Hutchison։ «Marilynne Robinson»։ Sandra Hutchison (en-US)։ Վերցված է 2019-01-03
- ↑ Fay Interviewed by Sarah (2008)։ «Marilynne Robinson, The Art of Fiction No. 198»։ The Paris Review (անգլերեն)։ Fall 2008 (186)։ ISSN 0031-2037։ Վերցված է 2019-01-03
- ↑ Brockes Emma (2009-05-29)։ «A life in writing: Marilynne Robinson»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-01-04
- ↑ «PEN/Hemingway Award Winners»։ The Hemingway Society։ Վերցված է մարտի 7, 2015
- ↑ «1982 Finalists»։ The Pulitzer Prizes։ Վերցված է մարտի 7, 2015
- ↑ «The 2005 Pulitzer Prize Winner in Fiction»։ www.pulitzer.org (անգլերեն)։ Վերցված է 2019-05-21
- ↑ «2006- Marilynne Robinson»։ Grawemeyer.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-04-ին։ Վերցված է 2015-10-29
- ↑ «Simmons among nine honorary degree recipients»։ Brown University։ մայիսի 16, 2012։ Վերցված է մայիսի 28, 2014
- ↑ President Obama to Award 2012 National Medal of Arts and National Humanities Medal Whitehouse.gov, retrieved 30 June 2013
- ↑ Julie Jackson (սեպտեմբերի 26, 2013)։ «Park Kyung-ni literary prize goes to Robinson»։ Korea Herald։ Վերցված է հուլիսի 7, 2014
- ↑ Alexandra Alter (մարտի 12, 2015)։ «'Lila' Honored as Top Fiction by National Book Critics Circle»։ New York Times։ Վերցված է մարտի 12, 2015
- ↑ «Marilynne Robinson wins Library of Congress fiction prize»։ Associated Press։ մարտի 29, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-02-ին։ Վերցված է մարտի 29, 2016
- ↑ Foundation Dayton Literary Peace Prize։ «Dayton Literary Peace Prize - Marilynne Robinson, 2016 Recipient of the Richard C. Holbrooke Distinguished Achievement Award»։ daytonliterarypeaceprize.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին։ Վերցված է 2019-07-17
- ↑ Yale awards honorary degrees to 10 individuals for their achievements | YaleNews
- ↑ "Five books for 2014", The Economist November 21, 2013
- ↑ «Marilynne Robinson Introduced by Paul Elie»։ 92 St Y
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մերիլին Ռոբինսոն Վիքիպահեստում |
---|
- Մերիլին Ռոբինսոն Ֆեյսբուքում
- Works by or about Մերիլին Ռոբինսոն in libraries (WorldCat catalog)
- Recognitions by: Marilynne Robinson Archived 2016-07-06 at the Wayback Machine. on her opinion of Marcel Proust, PEN American Center
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Այովայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ