Սյուզան Բեռնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Բեռնե
Ծնվել էհունվարի 17, 1961(1961-01-17) (63 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւեսլեական համալսարան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Ուեսլեական համալսարան
Պարգևներ
Կայքsuzanneberne.net

Սյուզան Բեռնե (անգլ.՝ Suzanne Berne, հունվարի 17, 1961(1961-01-17), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի գրող։ Օրանժ գրական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ջորջթաունի համալսարանի դասավանդողի ընտանիքում, մայրը հոգեբան էր։ Սովորել է Ջորջթաունի դպրոցում։ Սովորել է Հարվարդի համալսարանում, ավարտել է Ուեսլեյան համալսարանը Կոնեկտիկուտում[1], այնուհետև Այովայի համալսարանին կից գրողների սեմինար։

Բոստոնի քոլեջի անգլերենի պրոֆեսոր է[2]։

Մի քանի տարի ապրել է Կալիֆորնիայում, որտեղ նա փոխել է տարբեր աշխատատեղեր, սկսած` Hollywood Reporter թերթի սրբագրիչից մինչև Սան Ֆրանցիսկոյի ռեստորանի սեփականատեր, միևնույն ժամանակ գրելով մի քանի թերթերի համար և սկսել է հրատարակել իր պատմվածքները։

1986 թվականին դասախոսություններ է կարդացել Հարվարդի համալսարանում։ Համագործակցում է Նյու Յորք Թայմսի գրական տեսության բաժնի հետ, գրում է էսսեներ և հոդվածներ` «Ճանապարհորդությունների» սյունակի համար։ Հրատարակել է մի շարք էսսեներ տարբեր ամսագրերում, այնպես, ինչպես «Վոգը», «Allure»-ն և այլն։

Ներկայումս ապրում է Բոստոնում, իր իրավաբան ամուսնու և երկու աղջիկների հետ[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դեբյուտային «A Crime in the Neighborhood» վեպը հրատարակվել է 1997 թվականին։ 1999 թվականին վեպը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում և շահել է «Օրանժ» գրական մրցանակը։

Ժյուրիի անդամները այն անվանել են` «հազվագյուտ որակի հիանալի վեպ»։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ladies, Gentlemen, Friends and Relations, University of Iowa, 1985
  • A Crime in the Neighborhood: A Novel, Algonquin Books, 1997, 978-1-56512-165-2
  • The Ghost at the Table, Algonquin Books, 1997, (reprint 2007, 978-1-56512-334-2)
  • A Perfect Arrangement: A Novel, Algonquin Books, 2001, 978-1-56512-261-1
  • Missing Lucile: Memories of the Grandmother I Never Knew, Algonquin Books of Chapel Hill, 2010, 9781565126251

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «English Department - Morrissey College of Arts and Sciences - Boston College». www.bc.edu.
  3. «Suzanne Berne |».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]