Jump to content

Մարգարեթ Աթվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարգարետ Էթվուդից)
Մարգարեթ Աթվուդ
անգլ.՝ Margaret Atwood
Ծնվել էնոյեմբերի 18, 1939(1939-11-18)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրՕտտավա, Օնտարիո, Կանադա[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, մանկավարժ, գրական քննադատ, ակնարկագիր, ոչ գեղարվեստական գրող, գիտաֆանտաստիկ գրող և գյուտարար
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունVictoria University?, Leaside High School?, Ռեդկլիֆ քոլեջ (1962), Հարվարդի համալսարան (1963) և Հարվարդի համալսարան (1967)
Ժանրերպատմական գեղարվեստական գրականություն, ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա, ուտոպիստական և հակաուտոպիստական գրականություն, էսսե, պոեզիա, ֆեմինիստական գիտական ֆանտաստիկա, ողբերգություն և հակաուտոպիա
Ուշագրավ աշխատանքներԱղախնի պատմությունը[1], Կատվի աչք, Alias Grace?[1], The Blind Assassin?, Oryx and Crake?[1], Surfacing?, The Edible Woman?[1], Dancing Girls & Other Stories?[4], Stone Mattress: Nine Tales?[4], The Year of the Flood?[4], Hag-Seed?[4], The Heart Goes Last?[4], Bodily Harm?[4], Life Before Man? և The Testaments?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5], Թագավորական գրական ընկերություն[6] և Կանադայի թագավորական ընկերություն[7]
ԱշխատավայրԱլբերտայի համալսարան[1], Բրիտանական Կոլումբիայի համալսարան[1], Sir George Williams University?[1], Յորքի համալսարան[1], Նյու Յորքի համալսարան և Կոնկորդիա համալսարան
Պարգևներ
Կանադայի շքանշանի կոմպանիոն[8] Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»

Գուգենհայմի կրթաթոշակ

[1]
Օնտարիոյի շքանշան[1]

Մոլսոնի պարգև

[9]

Տարվա հումանիստ

[10]
Աստուրիայի արքայազնի պարգև[11]

Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ

[12]

Governor General's Award for English-language poetry or drama?

Գեներալ-նահանգապետի մրցանակ՝ լավագույն անգլալեզու գեղարվեստական ստեղծագործության համար

Արթուր Քլարկի մրցանակ

Հելմերիչյան մրցանակ

[13]

Hammett Prize?

Բուքերյան մրցանակ

[1][14]

Golden Wreath?

[15]

Մելլի Զաքսի մրցանակ

[16]

Կանադայի Փառքի ծառուղի

[17]

Դեն Դեվիդի մրցանակ

[18]

Los Angeles Times Book Prize?

[19]

Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև

[20][21]

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

Կանադայի թագավորական ընկերության անդամ

Թագավորական գրական միության անդամ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[22]

Գիլլեր մրցանակ

Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր

Lorne Pierce Medal?

[23]

Los Angeles Times Book Prize?

Trillium Book Award?

Trillium Book Award?

Trillium Book Award?

[24]

Toronto Book Awards?

Սենթ Լուիս գրական մրցանակ

[25]

Tähtivaeltaja Award?

Անգլիական ՊԵՆ-ակումբի Հարոլդ Փինթերի անվան մրցանակ

[26]

Aurora Award for Best Graphic Novel?

Մոնդելո մրցանակ

Գիլլեր մրցանակ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[27]

Բուքերյան մրցանակ

[28]

Raymond Chandler Award?

Կոնկորդիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Պատվո Ասպետ

Մոնրեալի համալսարանի պատվավոր դոկտոր

Crime Writers of Canada Awards of Excellence?

Կարլ Սանդբուրգի գրական մրցանակ

[29]

Ivan Sandrof Lifetime Achievement Award?

VH1 Trailblazer Honors?

և

honorary doctor of the Sorbonne Nouvelle University?

[30][31]
ԱմուսինԳրեմ Գիբսոն[32][33]
Изображение автографа
Կայքmargaretatwood.ca
 Margaret Atwood Վիքիպահեստում

Մարգարեթ Էլիանոր Աթվուդ (անգլ.՝ Margaret Eleanor Atwood, նոյեմբերի 18, 1939(1939-11-18)[1][2][3][…], Օտտավա, Օնտարիո, Կանադա[1]), կանադացի անգլախոս գրող, բանաստեղծուհի, գրական քննադատ, բնապահպանության ակտիվիստ, և ֆեմինիստ։ 1987 թվականին «Աղախնի պատմությունը»[36] վեպի համար դարձել է Արթուր Կլարկի մրցանակի դափնեկիր, Աստուրիայի արքայադստեր մրցանակի[37], Կանադայի գեներալ-նահանգապետի մրցանակի (երկու անգամ)[38], 2000 թվականին Բուքերյան մրցանակի՝ «Կույր մարդասպանը»[39], Ֆրանց Կաֆկայի մրցանակի[40]։ Բուկերյն մրցանակիր կրկնակի դափնեկիր[41]։ Դասվում է ժամանակակից առավել հայտնի անգլալեզու գրողների շարքին։ Կանադայի շքանշանի ասպետ։

Աթվուդը և իր աշխատանքները արժանացել են բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, այդ թվում` Բուքերյան մրցանակի, Արթուր Քլարկի մրցանակի, Կանադայի գեներալ-նահանգապետի մրցանակի, Ֆրանց Կաֆկայի անվան մրցանակի և Ազգային գրական քննադատների և ԱՄՆ «ՓԵՆ» կենտրոնի կողմից շնորհված «Կյանքի նվաճումներ» մրցանակների։

Աթվուդը նպաստել է Գրիֆինի պոեզիայի մրցանակի և Կանադայի գրողների հիմնադրամի ստեղծմանը, ինչը համարվում է կանադական գրականության մեջ կատարված իր ներդրումներից ամենանշանավորը։

Անձնական կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 18-ին, Օտտավայում, միջատաբան Կարլ Էդմունդի և փորձագետ-սննդաբան Մարգարեթ Դորոտի Կիլիամի երեք դստրերից միջնեկն է։ Հոր հետազոետությունների պատճառով Մարգարեթը մանկության մեծ մասը անցկացրել է ճամփորդելով՝ Օտտավա, Տորոնտո և Սու- Սենտ Մարի[42]։ Մարգարեթը դպրոցը ավարտել է 1957 թվականին։

Մարգարեթ Էտվուդը գրական գործունեությունը սկսել է 16 տարեկանում։ 1957 թվականին ընդունվել է Տորոնտոյի համալսարանի Վիկտորիա քոլեջ, որտեղ Acta Victoriana ամսագրում հրատարակել է բանաստեղծություններ և հոդվածներ։ 1961 թվականին ստացել է անգլերենի բակալավրի աստիճան, ինչպես նաև անցել է փիլիսոփայության և ֆրանսերենի լրացուցիչ դասընթացներ։ 1961 թվականին նա ստացել է Էդվին Ջոն Պրատի անվան մեդալ (EJ Pratt[43]։)՝ Double Persephone բանաստեղծությունների ժողովածուի համար: 1962 թվականին Մարգարեթը Մասսաչուսեթսում գտնվող Հարվարդի համալսարանի Ռեդկլիֆ քոլեջում ստացել է մագիստրոսի աստիճան։ Նա կրթությունը շարունակել է ևս երկու տարի, բայց չի ավարտել իր դոկտորական դիսերտացիան՝ The English Metaphysical Romance[42]։

1968 թվականին Մարգարեթ Էդվուդը ամուսնացել է Ջիմ Պոլկի հետ, բայց 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Այնուհետև նա հարաբերություններ է սկսել վիպասան Գրեմ Գիբսոնի հետ։ Նրա երկու որդիների հետ Մարգարեթը տեղափոխվել Ալիստոնից ոչ հեռու գտնվող ֆերմա։ 1976 թվականին ֆերմայում ծնվել է նրանց դուստրը՝ Էլեոնորա Էդվուդ Գիբսոն։ 1980 թվականին ընտանիքը տեղափոխվել է Տորոնտո։

Չնայած Մարգարեթ Աթվուդը հեղինակավոր գրող է, նա պնդում է, որ շատ վատ է տիրապետում ուղղագրության կանոններին[44]։

1960-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթվուդի առաջին բանաստեղծական ժողովածուն` «Կրկնակի Պերսեփոնե», հրատարակվել է 1961 թվականին «Հոսկհեդ պրես» հրատարակչության կողմից` որպես բրոշյուր։ Այն արժանացել է Ի. Ջ. Փրաթի անվան շքանշանի[45]։ Շարունակելով գրել` Աթվուդը անգլերեն է դասավանդել Վանկուվերի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում 1964-1965 թվականների ընթացքում, Մոնրեալի Ջորջ Ուիլյամսի համալսարանում` 1967–1968 թվականներին և Ալբերտայի համալասարանում` 1969-1970 թվականների ընթացքում[46]։ 1966 թ.-ին հրատարակվել է նրա «Շրջանների խաղ» ժողովածուն, որն արժանացել է Կանադայի գեներալ-նահանգապետի մրցանակի[47]։ Այս ժողովածուին հաջորդել են երեք բանաստեղծական ժողովածուներ` «Բարոկկո կալեդոսկոպներ. մի բանաստեծություն», Քրեյնբրուքի արվեստի ակադեմիա (1965), «Թալիսմաններ երեխաների համար», Քրեյնբրուքի արվեստի ակադեմիա (1965), և «Ելույթներ դոկտոր Ֆրանկենշտեյնի համար», Քրեյնբրուքի արվեստի ակադեմիա (1966), ինչպես նաև «Կենդանիներն այդ Երկրում» բանաստեղծությունը (1968)։  Աթվուդի առաջին վեպը`«Ուտելի կինը»,  հրատարակվել է 1969 թվականին։  Վեպում ծաղրերգվել է հյուսիսամերիկյան սպառողականությունը, և շատ քննադատներ հաճախ հղում են կատարել այս վեպին`որպես Աթվուդի բազմաթիվ աշխատանքներում առկա ֆեմինիստական մտահոգությունների վաղ դրսևորում[48]։

1970-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1972 թվականներին Աթվուդը դասավանդել է Տորոնտոյի Յորքի համալսարանում, իսկ 1972/1973 ուսումնական տարվա ընթացքում աշխատել է Տորոնտոյի համալսարանում որպես դասավանդող գրող[46]։ Սա բեղմնավոր ժամանակաշրջան է եղել Աթվուդի բանաստեղծական գործունեության համար. մոտ տասը տարվա ընթացքում նա հրատարակել է վեց ժողովածու` «Սուսաննա Մուդիի ամսագրերը»  (1970թ.), «Ստորգետնյա ընթացակարգեր» (1970), «Ուժային Քաղաքականություն» (1971), «Դու ուրախ ես» (1974), «Ընտրված բանաստեղծություններ» 1965-1975 (1976) և «Երկգլխանի բանաստեղծություններ» (1978): Այս ժամանակահատվածում Աթվուդը նաև երեք վեպ է հրատարակել. «Արթնացում» (1972), «Լեդի Օրաքլ» (1976) և «Կյանքը նախքան Տղամարդը» (1979), որը դարձել է Կանադայի գեներալ-նահանգապետի մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից[49]։ Այս երեք վեպերում, ինչպես և «Ուտելի կինը» վեպում,  քննվում են ինքնության և գենդերի սոցիալական կառույցների խնդիրներ` բարձրացնելով ազգայնական և սեռային քաղաքականության թեմաները։  Մասնավորապես, «Արթնացում»- ի և իր առաջին ոչ գեղարվեստական մենագրության` «Գոյատևում։ Կանադական գրականության թեմատիկ ուղեցույց» -ի (1972) շնորհիվ Աթվուդը ճանաչվել է կանադական գրականության նորահայտ, ակնառու ձայներից մեկը[50]։ 1977 թվականին Աթվուդը հրատարակել է իր առաջին կարճ պատմվածքների  ժողովածուն` «Պարող աղջիկներ»-ը, որն արժանացել է Սբ. Լորենսի մրցանակի` գեղարվեստական գրականության նվաճումների համար և «Կանադայի պարբերական դիստրիբյուտորները» մրցանակի` լավագույն կարճ պատմվածքի համար[46]։

1976 թվականին հասարակության հետաքրքրվածությունը Աթվուդով, նրա ստեղծագործություններով և կյանքով այնքան բարձր էր, որ Մաքլինը ճանաչել է նրան «Կանադայի ամենաշատ բամբասանքների թիրախ դարձած գրող»[51]։

1980-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթվուդի գրական հեղինակությունը շարունակել է աճել 1980-ականներին, երբ հրապարակվել են նրա «Մարմնական վնաս»-ը (1981), Արթուր Ք. Քլարկի մրցանակի և Կանադայի գեներալ-նահանգապետի մրցանակի դափնեկիր և 1989 թվականի Բուքերյան մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից «Սպասուհու պատմությունը» (1985) և 1988 թվականի Գեներալ-նահանգապետի մրցանակի և Բուքերյան մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից «Կատվի աչք»-ը (1988)։ Չնայած Աթվուդը գրական պիտակների կողմնակից չէ, նա ընդունել է, որ «Սպասուհու պատմությունը» գիտաֆանտաստիկայի կամ, ավելի կոնկրետ, մտահայեցական ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործություն է[52][53]։ Նա բազմիցս նշել է. «Գրքում առկա ամեն ինչն ունի իր նախադեպն իրական կյանքում։ Ես որոշեցի, որ գրքում չի լինելու մի բան, որն ինչ-որ մեկն ինչ-որ տեղ դեռևս չի արել»[54]։

Մինչ վերլուծաբանների և քննադատների մոտ գայթակղություն էր առաջանում Աթվուդի կենսագրության հետ կապված փաստեր փնտրել նրա ստեղծագործությունների, մասնավորապես, «Կատվի աչք» վեպի մեջ[46][55]։, Աթվուդը դիմակայում էր ընդհանրապես որևէ հեղինակի գործերն ու նրա կենսագրականը համադրելու քննադատների ցանկությանը[56]։ Կինոռեժիսոր Մայքլ Ռուբբոյի «Մարգարեթ Աթվուդ։ Մեկ անգամ օգոստոսին» (1984)[57]։ վավերագրական ֆիլմում ներկայացված են ռեժիսորի զուր փորձերը` Աթվուդի գործերում նրա կենսագրական փաստերը և ստեղծագործական ոգեշնչումը բացահայտելու ուղղությամբ[58]։

1980-ականների ընթացքում Աթվուդը շարունակել է դասավանդել` աշխատելով որպես Թուսկալուսայի Ալաբամայի համալսարանի Գեղարվեստի մագիստրատուրայի Պատվավոր նախագահ (1985), անգլերեն լեզվի պրոֆեսոր Նյու Յորքի համալսարանում (1986թ.), դասավանդող գրող Ավստրալիայի Մակքարիի համալսարանում (1987) և դասավանդող գրող Տեխաս նահանգի Սան Անտոնիոյի Թրինիթի համալսարանում  (1989)[59]։ Դասավանդման տարիների մասին խոսելիս նա նշել է. «Հաջողությունն ինձ համար նշանակում էր այլևս ստիպված չլինել դասավանդել համալսարանում»[60]։

1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթվուդի հեղինակությունը, որպես գրող, էլ ավելի է աճել, երբ նա հրատարակել է իր «Ավազակ հարսնացուն» վեպը (1993), որը դարձել է 1994 թվականին Գեներալ-նահանգապետի մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից և Ջեյմս Թիպտրի-կրտսերի մրցանակի առաջին փուլի մասնակից, և «Ալիաս Գրեյս» վեպը (1996), որը դարձել է Գիլերի մրցանակի դափնեկիր, 1996 թվականին Բուքերյան մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից[61], 1996 թվականին Գեներալ-նահանգապետի մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից  և 1997 թվականին Գեղարվեստական գրականության ոլորտում «Օրանժ» մրցանակի առաջին փուլի մասնակից[62]։

Թեև վեպերը շատ տարբեր են իրենց համատեքստով և ձևով, երկուսում էլ օգտագործված է կնոջ կերպարը, որին ոճրագործի դերում ներկայացնելու միջոցով հարցականի տակ է դրվում բարին և չարը և բարոյականությունը։ «Ավազակ հարսնացուն» վեպի մասին Աթվուդն ասել է. «Ես չեմ արդարացնում չարությունը, սակայն առանց չար կնոջ կերպարի՝ կիսատ պատկեր է ստացվում»[63]։ «Ավազակ հարսնացուն» վեպի իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից Տորոնտոյում, իսկ «Ալիաս Գրեյս»-ը պատմական ֆանտաստիկ վեպ է, որը նկարագրում է Թոմաս Քինների և նրա տնային տնտեսուհու` Նենսի Մոնտգոմերիի սպանությունը 1843 թվականին։ Պատմության հիման վրա նկարահանվել է Սի Բի Սի հեռուստաալիքի համար նախատեսված «Սպասուհին» ֆիլմը, որը նկարագրում է երիտասարդ սպասուհի Գրեյս Մարկսի կյանքը։ Գրեյսը, ինչպես նաև Ջեյմս Մակդերմոտը, դատապարտվում են հանցագործության համար[64]։

2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Աթվուդը հրապարակել է իր տասներորդ վեպը`«Կույր Մարդասպանը», որն արժանացել է քննադատների հավանությանը և դարձել 2000 թվականի Բուքերյան և Համմետի մրցանակների դափնեկիրը[65][66]։ Այն նաև առաջադրվել է 2000 թվականի Գեներալ-նահանգապետի մրցանակի և 2002 թվականի «Օրանժ» և «Դուբլինի» միջազգային գրական մրցանակի։ 2001 թվականին Աթվուդի անունը հայտնվել է Կանադայի Փառքի նրբանցքում[67]։ Այդ հաջողությունից հետո Աթվուդը հրատարակել է «Օրիքս և Քրեյք»-ը` «ՄադդԱդդամ» եռագրության առաջին վեպը։ Եռագրությունը նաև ներառում է «Ջրհեղեղի տարին»  (2009) և «ՄադդԱդդամ» (2013) վեպերը։

«ՄադդԱդդամ» եռագրությունում նկարագրված ապոկալիպտիկ ապագան ներառում է գենետիկ փոփոխության, դեղագործական և կորպորատիվ վերահսկողության և տեխնածին աղետի թեմաները[68]։ «Օրիքս և Քրեյք»-ի՝ այդ մտահայեցական ֆանտաստիկայի ստեղծագործության մեջ նկարագրված տեխնոլոգիաների մասին խոսելիս Աթվուդը նշել է. «Կարծում եմ, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է դարձել տեսնել, թե ուր ենք հասնելու։ Մենք կարող ենք տեսնել այնքան հեռու, որպեսզի հասկանանք, որ հնարավոր չէ ընդմիշտ շարունակել ճանապարհը՝ առանց հնարավորինս շատ նոր և բազմազան գյուտեր հայտնագործելու»[69]։  Ավելի ուշ, «ՄադդԱդդամ»-ին կից գրված երախտագիտության խոսքում, նա նախազգուշացրել է. «Չնայած «ՄադդԱդդամ» -ը գիտաֆանտաստիկ ստեղծագործություն է, այն չի ներառում որևէ տեխնոլոգիա կամ կենսաէակ, որը դեռևս գոյություն չունի,  չի գտնվում ստեղծման ընթացքում կամ տեսականորեն  անհնար է»[70]։

2005 թվականին Աթվուդը հրատարակել է «Պենելոպեական» վեպը, որը մտնում է «Քանոնգեյթի Առասպելների շարք»-ի մեջ։ Վեպը պատմում է «Ոդիսականը» Պենելոպեի և բնօրինակի վերջում սպանված տասներկու կույսերի տեսանկյունից։ 2007 թվականին «Պենելոպիադ»-ը բեմականացվել է[71]։

2016 թվականին Աթվուդը հրատարակել է «Վհուկի զարմ» վեպը` Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի ժամանակակից վերարտադրությունը, որը մտել է «Penguin Random House» հրատարակչության «Հոգարթ Շեքսպիր»-ի պատմությունների շարքի մեջ[72]։

2018 թվականի նոյեմբերի 28-ին Աթվուդը հայտարարել է, որ 2019 թվականի սեպտեմբերին հրատարակելու է «Սպասուհու պատմությունը» վեպի շարունակությունը` «Առաքյալները»[73]։ Վեպը ներկայացնում է երեք կանանց կերպարների. նրանք պատմում են իրադարձությունների մասին, որ տեղի են ունենում «Սպասուհու պատմությունը»  հերոսի` Օֆրեդի մասնակցությամբ վերջին տեսարանից տասնհինգ տարի անց։ 

Գիտական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Աթվուդը հրատարակել է «Փոխհատուցում. Պարտքը և հարստության ստվերային կողմը» դասախոսությունների հավաքածուն, որոնք կարդացվել են «Մասսեյի դասախոսություններ»-ի շրջանակներում 2008 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գիրքը լույս է տեսել դասախոսությունների մեկնարկման նախօրեին։ Դասախոսությունները նաև ձայնագրվել և հեռարձակվել են Սի Բի Սի ռադիոկայանի «Գաղափարներ» հաղորդաշարի ընթացքում։ 

Կամերային օպերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտին Աթվուդը ընդունել է իր առաջին կամերային օպերայի պատվերը։ Պատվիրատուն Վանկուվերի քաղաքային օպերային թատրոնն էր։ «Փաուլայն»-ը պատմում է 1913 թվականի մարտին մահացած կանադացի գրող և դերակատար Պոլին Ջոնսոնի կյանքի վերջին օրերի մասին[74][75]։ Երգահան Թոբին Ստոքսի և լիբրետոյի հեղինակ Մարգարեթ Աթվուդի «Փաուլայն» օպերայի պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսի 23-ին, Վանկուվերի Յորքի թատրոնում[76]։

Գրաֆիկ ֆանտաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Աթվուդը, համահեղինակ և նկարիչ Ջոնի Քրիսմասի հետ համատեղ, սկսել է գրել «Հրեշտակ Քաթբրդ» սուպերհերոսի մասին կոմիքսների շարքը։ Գլխավոր հերոսը` գիտնական Սթրիգ Ֆելիդուսը, պատահական մուտացիայի զոհ է դառնում, որի հետևանքով ձեռք է բերում միաժամանակ կատվի և թռչնի մարմնի մասեր և ունակություններ[77]։ Կոմիքսների, ինչպես նաև իր այլ աշխատանքների մասին Աթվուդն ասել է. «Մտահայեցական ֆանտաստիկայի ոճում գրված նման ստեղծագործությունը հիմնված է այնպիսի երևույթների վրա, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են։ Այնպես որ, ես ոչինչ չեմ հորինում, ես միայն նկատում եմ, թե ինչի վրա են աշխատում մարդիկ և մի քանի քայլ առաջ եմ պատկերացնում այդ աշխատանքի հետևանքները։ Այնպես որ, դրանք ոչ թե օդից են հայտնվում, այլ իրական կյանքից»[78]։ 

«Ապագա Գրադարան» նախագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Գրչակ Լուսին» վեպով Աթվուդը հանդիսանում է առաջին ներդրում ունեցողը Ապագա Գրադարան նախագծում[79]։ Աշխատանքը ավարտվեց 2015 թվականին և ծիսականորեն հանձնվեց նախագծին նույն թվականի մայիսի 27-ին[80]։ Գիրքը կմնա նախագծի պահպանման ներքո, մինչ այն հանդիսավոր կհրատարակվի 2114 թվականին։ Նա մտածում է, որ ընթերցողները, հավանաբար պալեոանտրոպոլոգի կարիք կունենան, որպեսզի թարգմանեն իր պատմության որոշ հատվածները[81]։ Գարդիան թերթին տրված հարցազրույցում Աթվուդն ասել է. «Ինչ- որ մի կախարդական բան կա սրա մեջ։ Սա նման է «Քնած Գեղեցկուհուն»: Այս տեքստերը պատրաստվում են ննջել 100 տարի, սակայն նրանք կարթնանան, կյանքի կգան նորից։ Դա մի հեքիաթային ժամանակահատված է։ Նա քնել է 100 տարի»[82]։

ԼոնգՓեն-ի գյուտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի սկզբին Դենվերում, իր  «Օրիքս և Քրեյք» վեպի համար շրջագայության ժամանակ, Աթվուդը հղացավ մի միտք՝ հեռակառավարվող ռոբոտով գրելու տեխնոլոգիա, որը հետագայում հայտնի կդառնար որպես ԼոնգՓեն, որը հնարավորություն կտա մարդուն հեռակա, թանաքով գրել աշխարհի ցանկացած վայրում՝ պլանշետային համակարգչի և ինտերնետի միջոցով, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով իր գրքին շրջագայել՝ առանց իր՝ հեղինակի ֆիզիկական ներկայության։ Նա արագ հիմնեց մի ընկերություն՝  «Յունոտչիթ Ինք.»՝ մշակելու, արտադրելու և տարածելու այս տեխնոլոգիան։ 2011 թվականին «Յունոտչիթ Ինք.»- ն իր շուկան կենտրոնացրեց գործարար և իրավական գործարքների վրա՝ արտադրելով մի շարք ապրանքներ`ԼոնգՓեն տեխնոլոգիաների վրա հիմնված մի շարք հեռակա գրավոր ծրագրերի համար և վերանվանվեց «Սինգրաֆիի Ինք. »: Մինչ 2014 թվականի սեպտեմբերը Աթվուդը համարվում էր «Սինգրաֆիի Ինք. »- ի համահիմնադիր և տնօրեն և ԼոնգՓեն տեխնոլոգիայի հետ կապված տարբեր արտոնագրերի սեփականատեր[74][74][74][74][83][84]։

Կրկնվող թեմաներ և մշակութային կոնտեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների իրավունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարեթ Աթվուդն  իր աշխատանքների մեջ բազմիցս դիտարկումներ է կատարել մարդկանց և կենդանիներ հարաբերությունների վերաբերյալ[46]։ Աթվուդի  «Օրիքս և Քրեյք» վեպի դիստոպիայի մեծ բաժինը վերաբերում է  կենդանիների և մարդկանց գենետիկ մոդիֆիկացիաներին և փոփոխություններին, ինչը հանգեցնում է հիբրիդների, ինչպիսիք են պիգոնները, ռազանները, վոլվոգները և Քրեյքերները։ Վերջիններս ծառայում են այնպիսի հարցերի բարձրացմանը, ինչպիսիք են գիտության, տեխնոլոգիաների և էթիկայի սահմանները, ինչպես նաև այն, թե ինչ է նշանակում լինել մարդ[85]։

«Արթնացում»- ում մի գլուխ կա, որտեղ խոսվում է կենդանիներ ուտելու մասին. «Կենդանիները մեռնում են, որ մենք կարողանանք ապրել, դրանք փոխարինող մարդիկ են ... Եվ մենք ուտում ենք դրանք, բանկաներից կամ այլ կերպ, մենք մահ ուտողն ենք, մահացած Քրիստոսը, մարմինը հարություն է առնում մեր ներսում՝ տալով մեզ կյանք »։ Նրա գրքերի որոշ կերպարներ սեռական ճնշումը կապում են մսային ուտելիքի հետ և հետևաբար հրաժարվում են միս ուտելուց։ «Ուտելի կինը» վեպում Աթվուդի հերոս Մարիանը նույնականանում է որսի կենդանիների հետ և լաց է լինում, երբ լսում է իր նշանածի որսորդական փորձառության և նապաստակ մորթելու մասին։ Մարիանը դադարում է միս ուտել, բայց հետո վերադառնում է հին սովորությանը[86]։

«Կատվի աչք»-ում, պատմողը գտնում է նմանություն  հնդկահավի և երեխայի միջև։ Նա նշում է. «Հնդկահավը, որ նման է կապկպված, անգլուխ երեխայի։ Նա դեն նետեց իր կերակուր-դիմակը և ինձ ցույց տվեց իր իրական դեմքը՝ մեծ մահացած թռչուն»։ Աթվուդի «Արթնացում»-ում մեռած ձկնկուլը ներկայացնում է աննպատակ սպանությունը և դրդում մտածելու այլ՝ անիմաստ մահվան դեպքերի մասին[86]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր
  • Ուտելի կինը / The Edible Woman (1969)
  • Surfacing (1972)
  • Տիկին Օրակուլ / Lady Oracle (1976)
  • Տղամարդը և կինը դինոզավրերի դարաշրջանում / Life Before Man (1979)
  • Bodily Harm (1981)
  • Աղախնի պատմությունը / The Handmaid's Tale (1985)[87]
  • Cat's Eye (1988)
  • The Robber Bride (1993)
  • Ալիաս Գրեյս / Alias Grace (1996)
  • Կույր մարդասպանը /The Blind Assassin (2000)
  • Պենելոպեական/ The Penelopiad (2005)
  • Scribbler Moon (2014; будет опубликована в 2114)
  • The Heart Goes Last (2015) - մինչև ամբողջությամբ հրապարակվելը, այս վեպը հրատարակվում էր առանձին բաժիններով
    • I'm Starved For You: Positron, Episode One (2012)
    • Choke Collar: Positron, Episode Two (2012)
    • Erase Me: Positron, Episode Three (2013)
    • The Heart Goes Last: Positron, Episode Four (2013)
    • Hag-Seed (2016)
Խենթ Ադամի եռագրությունը / The MaddAddam Trilogy
  1. Օրիկս և Կորոստել/ Oryx and Crake (2003)
  2. Ջրհեղեղի տարի / The Year of the Flood (2009)
  3. Խենթ Ադամը / MaddAddam (2013)
Պատմվածքների ժողովածու
  • Dancing Girls (1977)
  • Murder in the Dark (1983)
  • Bluebeard's Egg (1983)
  • Wilderness Tips (1991)
  • Good Bones (1992)
  • Good Bones and Simple Murders (1994)
  • The Labrador Fiasco (1996)
  • The Tent (2006)
  • Moral Disorder (2006)
  • Stone Mattress (2014)
Բանաստեղծական ժողովածու
  • Double Persephone (1961)
  • The Circle Game (1964)
  • Expeditions (1965)
  • Speeches for Doctor Frankenstein (1966)
  • The Animals in That Country (1968)
  • The Journals of Susanna Moodie (1970)
  • Procedures for Underground (1970)
  • Power Politics (1971)
  • You Are Happy (1974)
  • Selected Poems (1976)
  • Two-Headed Poems (1978)
  • True Stories (1981)
  • Love Songs of a Terminator (1983)
  • Snake Poems (1983)
  • Interlunar (1984)
  • Selected Poems 1966–1984 (Canada)
  • Selected Poems II: 1976–1986 (US)
  • Morning in the Burned House, McClelland & Stewart (1995)
  • Eating Fire: Selected Poems, 1965–1995 (UK,1998)
  • The Door (2007)
Մանկական գրքեր
  • Up in the Tree (1978)
  • Anna's Pet (1980) (with Joyce C. Barkhouse)
  • For the Birds (1990) (with Shelly Tanaka)
  • Princess Prunella and the Purple Peanut (1995)
  • Rude Ramsay and the Roaring Radishes (2003)
  • Bashful Bob and Doleful Dorinda (2006)
  • Wandering Wenda and Widow Wallop’s Wunderground Washery (2011)
Վավերագրական գրականություն
  • Survival: A Thematic Guide to Canadian Literature (1972)
  • Days of the Rebels 1815–1840 (1977)
  • Second Words: Selected Critical Prose (1982)
  • Through the One-Way Mirror (1986)
  • Strange Things: The Malevolent North in Canadian Literature (1995)
  • Negotiating with the Dead: A Writer on Writing (2002)
  • Moving Targets: Writing with Intent, 1982–2004 (2004)
  • Writing with Intent: Essays, Reviews, Personal Prose—1983-2005 (2005)
  • Payback: Debt and the Shadow Side of Wealth (2008)
Գծագրական վեպ
  • Angel Catbird (2016)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 (not translated to en-gb) Light in the wilderness (բրիտ․ անգլ.)The Guardian, 2003. — ISSN 1756-3224; 1354-4322
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118646168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.amacad.org/publications/BookofMembers/ChapterA.pdf
  6. http://rsliterature.org/fellows/current-fellows/
  7. http://www.rsc.ca/en/search-fellows?keywords_44=&first_name=&last_name=Atwood&display_name=&election_year_21=&academy_25=All&division_24=All&discipline_23=All&is_deceased=0&sort_by=last_name&sort_order=ASC
  8. http://archive.gg.ca/honours/search-recherche/honours-desc.asp?lang=e&TypeID=orc&id=53
  9. http://canadacouncil.ca/-/media/Files/CCA/Funding/Prizes/Laureates/Prizes_Laureates_MolsonPrizes.pdf
  10. http://americanhumanist.org/AHA/Humanists_of_the_Year
  11. http://www.fpa.es/en/prince-of-asturias-awards/awards/2008-margaret-atwood.html
  12. http://web.archive.org/web/20150910023011/http://www.gsas.harvard.edu/alumni/gsas_centennial_medalists.php
  13. http://helmerichaward.org/winners/1999_margaret-atwood.php
  14. https://thebookerprizes.com/the-booker-library/prize-years/2000
  15. http://svp.org.mk/margaret-atwood-is-laureate-of-the-golden-wreath-award-for-2016/?lang=en
  16. http://www.dortmund.de/de/freizeit_und_kultur/kulturbuero/kulturpreise/nellysachspreis/
  17. http://www.canadaswalkoffame.com/inductees/2001/margaret-atwood
  18. https://www.bloomberg.com/apps/news?pid=20601088&sid=a3UDSV5teRIA
  19. http://events.latimes.com/festivalofbooks/book-prizes-previous-winners/#2012
  20. https://www.spiegel.de/kultur/literatur/margaret-atwood-erhaelt-friedenspreis-des-deutschen-buchhandels-a-1151911.html
  21. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/die-preistraeger/2010-2019/margaret-atwood
  22. https://www.amacad.org/person/margaret-atwood-0
  23. https://rsc-src.ca/en/awards-excellence/medal-and-awards-list/past-award-winners#PierceMedal
  24. https://margaretatwood.ca/awards-recognitions/
  25. http://lib.slu.edu/about/associates/literary-award.php
  26. https://www.englishpen.org/events/atwood-pen-pinter-prize-2016/
  27. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  28. https://thebookerprizes.com/fiction/backlist/2019
  29. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  30. https://www.sorbonne.fr/doctor-honoris-causa-de-paris-iii/
  31. http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
  32. Freebase — 2007.
  33. Google Books(բազմ․) — 2005.
  34. 34,0 34,1 Atwood M. Orwell and me (բրիտ․ անգլ.)The Guardian, 2003. — ISSN 1756-3224; 1354-4322
  35. 35,0 35,1 http://www.dandavidprize.org/media-events/in-the-news/603-margaret-atwood-talks-about-nobel-prizewinner-alice-munro
  36. Arthur C. Clarke Award 1987 (Science fiction awards database)
  37. Princess of Asturias Award for Literature 2008
  38. «Cumulative List of Winners of the Governor General's Literary Awards» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  39. Rebecca Allison (2000 թ․ նոյեմբերի 7). «Atwood wins Booker prize». Guardian News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  40. «Společnost Franze Kafky - Cena Franze Kafky». www.franzkafka-soc.cz. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  41. The Man Booker Prize Library by year
  42. 42,0 42,1 «Luminarium Margaret Atwood Page». www.luminarium.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  43. E. J. Pratt(անգլ.) // Wikipedia. — 2018-01-09.
  44. Setoodeh, Ramin; Setoodeh, Ramin (2018 թ․ ապրիլի 10). «Margaret Atwood on How Donald Trump Helped 'The Handmaid's Tale'». Variety (անգլերեն). Yale University Press. p. 721. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  45. «The Plutzik Reading Series Features Margaret Atwood». http. մայիսի 2, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  46. 46,0 46,1 46,2 46,3 46,4 VanSpanckeren, Kathryn; Castro, Jan Garden (1988). Margaret Atwood: vision and forms (English). Carbondale: Southern Illinois University Press. ISBN 9780585106298. OCLC 43475939.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Past GGBooks winners and finalists». Governor General's Literary Awards (անգլերեն). փետրվարի 5, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  48. Cooke, Nathalie (2004). Margaret Atwood: a critical companion (English). Westport, Conn.: Greenwood Press. ISBN 9781429472876. OCLC 145520009.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  49. «Past GGBooks winners and finalists». Governor General's Literary Awards (անգլերեն). Retrieved February 5, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  50. Gault, Cinda (2012). National and Female Identity in Canadian Literature, 1965-1980: the Fiction of Margaret Laurence, Margaret Atwood, and Marian Engel (English). Lewiston: Edwin Mellen Press. ISBN 9780773411210. OCLC 799769643.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. «Maclean's — September 1976». Maclean's | The Complete Archive (ամերիկյան անգլերեն). փետրվարի 4, 2018. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  52. Atwood, Margaret (2005 թ․ հունիսի 17). «'Aliens have taken the place of angels'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  53. Atwood, Margaret (2012). In other worlds: SF and the human imagination (English). New York, NY: Anchor Books. ISBN 9780307741769. OCLC 773021848.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «Margaret Atwood on Why The Handmaid's Tale Resonates in the Trump Era: It's 'No Longer a Fantasy Fiction'». PEOPLE.com (անգլերեն). փետրվարի 4, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  55. «What Little Girls Are Made Of». archive.nytimes.com. The New York Times. փետրվարի 4, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  56. Mead, Rebecca (2017 թ․ ապրիլի 10). «Margaret Atwood, the Prophet of Dystopia» (անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  57. Canada, National Film Board of, Margaret Atwood: Once in August (անգլերեն), Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին. (Documentary film). National Film Board of Canada.
  58. Howells, Coral Ann (2006). The Cambridge companion to Margaret Atwood (English). ISBN 9780521839662. OCLC 61362106.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. Atwood, Margaret (1988). Margaret Atwood: Vision and Forms (անգլերեն). Carbondale: Southern Illinois University Press. ISBN 9780809314089.
  60. «Reflected in Margaret Atwood's Cat's Eye, Girlhood Looms as a Time of Cruelty and Terror». PEOPLE.com (անգլերեն). փետրվարի 4, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  61. «The Man Booker Prize for Fiction Backlist | The Man Booker Prizes». themanbookerprize.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  62. «Previous Winners». Women's Prize for Fiction. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  63. Writer, Margaret Carroll, Tribune Staff. «MARGARET ATWOOD'S NEW BOOK EXPLORES POWER'S DUALITY». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  64. «Full Bibliography». Margaret Atwood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  65. «The Man Booker Prize for Fiction Backlist | The Man Booker Prizes». themanbookerprize.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  66. «IACW/NA: Hammett Prize: Past Years». www.crimewritersna.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  67. «McClelland.com | Books | The Blind Assassin by Margaret Atwood». web.archive.org. 2014 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  68. Waltonen, Karma (2015). Margaret Atwood's apocalypses (English). ISBN 9781322607894. OCLC 901287105.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  69. «Margaret Atwood on the Science Behind 'Oryx and Crake'». Science Friday (ամերիկյան անգլերեն). փետրվարի 4, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  70. Atwood, Margaret (2019 թ․ մայիսի 21). «Margaret Atwood». New York (անգլերեն).
  71. «CBC Manitoba». մայիսի 5, 2018.
  72. Gopnik, Adam (2016 թ․ հոկտեմբերի 10). «Why Rewrite Shakespeare?» (անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  73. Alter, Alexandra (2018 թ․ նոյեմբերի 28). «Margaret Atwood Will Write a Sequel to 'The Handmaid's Tale'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  74. 74,0 74,1 74,2 74,3 74,4 «Margaret Atwood» (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  75. «"Atwood pens opera piece about Vancouver first nations writer-performer"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին.
  76. «"Margaret Atwood's opera debut Pauline opens in Vancouver"».
  77. Lehoczky, Etelka (մայիսի 5, 2018.). «Margaret Atwood Plays With The Superhero Genre In 'Angel Catbird'». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  78. «Margaret Atwood: 'I Finally Got To Do My Cat With Wings'». NPR.org (անգլերեն). փետրվարի 4, 2018. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  79. «Margaret Atwood submits 'Scribbler Moon,' which won't be read until 2114, to Future Library». EW.com (անգլերեն). 2018 թ․ հունվարի 22. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  80. Flood, Alison (2015 թ․ մայիսի 27). «Into the woods: Margaret Atwood reveals her Future Library book, Scribbler Moon». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  81. Flood, Alison (2014 թ․ սեպտեմբերի 4). «Margaret Atwood's new work will remain unseen for a century». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  82. «Margaret Atwood ». The Guardian. (անգլերեն). հունվարի 22, 2018.
  83. Burkeman, Oliver (2006 թ․ մարտի 6). «"Atwood sign of the times draws blank"». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  84. «Bloomberg - Are you a robot?». www.bloomberg.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  85. Sanderson, Jay (2013 թ․ հոկտեմբերի 30). «Pigoons, Rakunks and Crakers: Margaret Atwood's Oryx and Crake and Genetically Engineered Animals in a (Latourian) Hybrid World». Law and Humanities. 7 (2): 218–239. doi:10.5235/17521483.7.2.218. ISSN 1752-1483.
  86. 86,0 86,1 Adams, Carol J. (2015). «The Sexual Politics of Meat». doi:10.5040/9781501312861. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  87. Աղախնի պատմությունը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարեթ Աթվուդ» հոդվածին։