Նորտրոպ Ֆրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Նորտրոպ Ֆրայ
Northrop Frye
Northrop Frye.jpg
Ծնվել է հուլիսի 14, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}})
Շերբրուկ, Էստրի, Քվեբեք, Կանադա
Մահացել է հունվարի 23, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}})[1] (78 տարեկանում)
Տորոնտո, Կանադա
Գերեզման Մաունթ Փլեզանթ գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտություն գրող, փիլիսոփա, մանկավարժ, հոգևորական, բանաստեղծ և գրական քննադատ
Հաստատություն(ներ) Հարվարդի համալսարան և Տորոնտոյի համալսարան
Անդամակցություն Կանադայի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Տորոնտոյի համալսարան և Մերթոն քոլեջ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[2]
Պարգևներ
Northrop Frye Վիքիպահեստում

Հերման Նորտրոպ Ֆրայ (անգլ.՝ Herman Northrop Frye, 14 հուլիսի 1912, Շերբրուկ, Քվեբեկի պրովինցիա, Կանադա — 23 հունվարի 1991, Տորոնտո) — կանադացի բանասեր, առասպելաբանության, գրականության և լեզվի հետազոտող-տեսաբան։

Երիտասարդությունը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորտրոպ Ֆրայը ծնվել է Շերբրուկում (Քվեբեկ), բայց մեծացել Մոնքթոնում (Նյու-Բրանսուիկ)։ Նա Հերման Էդվարդ Ֆրայի և Քեթրին Մոդ Հովարդի երրորդ երեխան էր։[3] Նրա ամենամեծ եղբայրը՝ Հովարդը, մահանում է Առաջին աշխարհամարտի ժամանակ։[4] 1929 թ. Նորտրոպ Ֆրայը գնում է Տորոնտո, որպեսզի մասնակցի մուտքագրման (typing) ազգային մրցույթին։[5] Նա սովորել է Տորոնտոյի համալսարանի Վիկտորիա քոլեջում, որտեղ և ստացել է բակալավրիատի աստիճան։ Այստեղ նա եղել է և Acta Victoriana գրական հանդեսի խմբագիրը։[6] Նա միաժամանակ աստվածաբանություն է ուսանում Էմմանուել քոլեջում (որը, ինչպես Վիկտորիանա քոլեջը, Տորոնտոյի համալսարանի բաղկացուցիչներից մեկն էր)։

Ակադեմիական և ստեղծագործական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Ֆրայը միջազգային ճանաչման հասավ իր առաջին իսկ գրքի՝ «Վախենալով համաչափությունից» (Fearful Symmetry) հրապարակմամբ (1947)։ Մինչ այդ Ուիլյամ Բլեյքի մարգարեական պոեզիան վատ էին հասկանում, ոմանք անգամ այն համարում էին զառանցանք։ Հակառակ նման ըմբռնման, Ն. Ֆրայը Ու. Բլեյքի պոեզիայի մեջ բացահայտեց փոխաբերությունների ողջ մի համակարգ, որը հիմնված էր Կորուսյալ Դրախտի և Սուրբ Գրքի վրա։ Ուիլյամ Բլեյքի պոեզիայի նրա հետազոտությունը մեծ ներդրում էր համաշխարհային գրականագիտության ոլորտում։ Բացի այդ՝ Ն. Ֆրայն ընդհանուր գծերով ներկայացրեց գրականություն հետազոտողների նորարարական կերպը, որը մեծ ազդեցություն է թողնում գրականագիտական հետազոտությունների վրա։ Նա մեծ ազդեցություն է թողել Հարոլդ Բլումի, Մարգրեթ Էթվուդի և այլոց վրա։

1974-1975 թվականներին Ն. Ֆրայը դասավանդել է Հարվրդի համալսարանում։

Ն. Ֆրայը երբեք չի ստացել գիտությունների թեկնածուի կոչում (Ph.D.)։

Ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Ֆրայը 1937 թվականին ամուսնացել է մանկավարժ, խմբագիր և նկարիչ Հելեն Քեմփի (Helen Kemp) հետ։ Հ. Քեմփը մահացել է 1984 թվականին՝ դասախոսական շրջագայությունների ընթացքում Ն. Ֆրային ուղեկցելու ժամանակ, Ավստրալիայում։[7] Երկու տարի անց՝ 1986 թվականին, Ն. Ֆրայն ամուսնանում է Էլիզըբեթ Բրաունի (Elizabeth Brown) հետ։[3]

Նա մահացել է 1991 թվականին և հողին հանձնվել Տորոնտոյում՝ Mount Pleasant գերեզմանոցում։

Հեղինակությունը և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ և առաջ մեծ ազդեցություն է թողել համաշխարհային մտքի վրա իր Քննադատության անատոմիա (Anatomy of Criticism: Four Essays, 1957) աշխատությամբ, որտեղ իբրև հետազոտական թեմա ընտրել էր գրականության, արվեստի և մշակույթի առասպելաբանական կամ արքետիպային մեկնաբանությունը։ Միմյանց է համադրել մարդաբանությունն ու հոգեբանությունը։ Զարգացրել է Կ. Գ. Յունգի գաղափարները։ Նրան իր անմիջական նախորդն էր համարում Հարոլդ Բլումը։ Ն. Ֆրայը ուժեղ ազդեցություն է ունեցել Մարգրեթ Էթվուդի արձակի և հրապարակախոսության վրա, ով նրա ուսանողուհին էր համալսարանում։

Ներդրումը գրականության տեսության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, Ն. Ֆրայի աշխատություններն ավելի շատ հայտնի են Ֆրանսիայից դուրս, մանավորապես այն երկրներում, որտեղ առկա է Ռոլան Բարտի և Ժան Ժենեի ազդեցությունը (սակայն նա ինքը՝ Ն. Ֆրայը, մեծ ազդեցություն է թողել անգլա-սաքսոնական մտածողների վրա, ինչպես՝ Նելսոն Գուդմանի)։ Ն. Ֆրայի ուշագրավ հարցադրումներից էր «Իսկ եթե գրաքննադատությունը միաժամանակ և՛ գիտությո՞ւն է, և՛ արվե՞ստ»։

Ն. Ֆրայի տեսության հիմքում ընկած են հատկապես Արիստոտելի և Ջանբատիստո Վիկոյի տեսությունները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947Fearful Symmetry: A Study of William Blake
  • 1957Anatomy of Criticism: Four Essays
  • 1964The Educated Imagination
  • 1967Fools of Time: Studies in Shakespeare Tragedy
  • 1970The Stubborn Structure: Essays on Criticism and Society
  • 1971The Critical Path: An Essay on the Social Context of Literary Criticism
  • 1976Spiritus Mundi: Essays on Literature, Myth, and Society
  • 1982The Great Code: The Bible and Literature
  • 1990Words with Power
  • 1991The Double Vision: Language and Meaning in Religion

Ծանոթագրություննե[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb12016359k
  3. 3,0 3,1 University of Toronto. Guide to the Northrop Frye papers. Victoria University Library Special Collections (F 11) Northrop Frye fonds. Retrieved on: November 30, 2008.
  4. Herman Northrop Frye. New Brunswick literary Encyclopedia
  5. Ayre, J. Frye, Herman Northrop. The Canadian Encyclopedia Historica.
  6. http://actavictoriana.ca
  7. University of Toronto. Helen Kemp Frye (1910-1986). Victoria University Library Special Collections (F12) Helen Kemp Frye fonds. Retrieved on: November 30, 2008.