Jump to content

Լեդի Օրաքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդի Օրաքլ
անգլ.՝ Lady Oracle
ՀեղինակՄարգարեթ Աթվուդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրparody?
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդSurfacing?
ՀաջորդLife Before Man?
Երկիր Կանադա
ՀրատարակիչMcClelland & Stewart?
Հրատարակման տարեթիվ1976
OCLC38592400
Պարգև(ներ)

Լեդի Օրաքլ (անգլ.՝ Lady Oracle), Մարգարեթ Աթվուդի վեպը, որը ծաղրում է գոթական սիրավեպերն ու հեքիաթները [1]։ Այն առաջին անգամ հրատարակվել է McClelland and Stewart-ի կողմից 1976 թվականին։

Վեպի գլխավոր հերոսուհին ՝Ջոան Ֆոսթերը, վերհիշում է իր անցյալը: Նախ, մենք իմանում ենք նրա մանկության մասին, երբ նա ավելորդ քաշ ուներ, և մայրը միշտ քննադատում էր նրան։ Ավելի ուշ, չափահաս դառնալով, Ջոանը թաքցնում է իր կյանքի որոշ հատվածներ ամուսնուց՝ Արթուրից, որը երկբևեռ խանգարում ունի։ Նա գաղտնի է պահում գրողի իր կարիերան, անցյալի սիրավեպը լեհ կոմսի հետ և հարաբերությունները «Թագավորական խոզուկ» կեղծանվամբ կատարողական արտիստի հետ[2]:

Դրանից հետո Ջոանը հրատարակում է ֆեմինիստական պոեզիայի մի գիրք, որը բեկումնային հաջողություն է գրանցում, սակայն նա իրեն ճնշված է զգում հանկարծակի ձեռք բերված փառքից: Ջոանը սկսում է խուճապի մատնվել, երբ ինչ-որ մեկը փորձում է շանտաժի ենթարկել նրան իր գաղտնիքները բացահայտելուց հետո: Իր երկու ծանոթների օգնությամբ նա կեղծում է իր մահը, ապա փախչում Իտալիա [3]։

1977 թվականին վեպը Մարգարետ Գիբսոնի «Թիթեռների թաղամաս» պատմվածքների ժողովածուի հետ միասին Տորոնտոյի քաղաքի գրքի մրցանակի հաղթող է ճանաչվել [4]: 1978 թվականին Periodical Distributors of Canada-ում որպես փափուկ շապիկով հրատարակված լավագույն գեղարվեստական գիրք մրցույթում այն երկրորդ տեղն է զբաղեցրել Ռոբերթսոն Դեյվիսի «Հինգերորդ բիզնես» վեպից հետո [5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Arnold E. and Cathy N. Davidson, "MARGARET ATWOOD'S LADY ORACLE: THE ARTIST AS ESCAPIST AND SEER". Studies in Canadian Literature, Volume 03, Number 2 (1978).
  2. "Read it for its gracefulness, for its good story, for its help in your fantasy life". The Globe and Mail, September 4, 1976.
  3. "A contrary critic takes a crack at Lady Oracle: The Globe reviewer loved Atwood's latest novel. So did others. But what of the view from abroad? We asked a noted British critic." The Globe and Mail, October 9, 1976.
  4. "Archeologist, nurse, hockey player among winners of merit awards". The Globe and Mail, March 5, 1977.
  5. "Davies wins book award". The Globe and Mail, November 1, 1978.