Մարգարետ Լորենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Լորենս
Ծնվել էհուլիսի 18, 1926(1926-07-18)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրNeepawa, Մանիթոբա, Կանադա
Վախճանվել էհունվարի 5, 1987(1987-01-05)[1][4][5][6][7] (60 տարեկանում)
Վախճանի վայրSelwyn, Peterborough County, Օնտարիո, Կանադա
Մասնագիտությունվիպասան, գրող և մանկագիր
Լեզուանգլերեն[8]
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա
ԿրթությունUniversity of Winnipeg?
Ուշագրավ աշխատանքներThe Diviners?
ՊարգևներՄոլսոնի պարգև Կանադայի շքանշանի կոմպանիոն Գեներալ-նահանգապետի մրցանակ՝ լավագույն անգլալեզու գեղարվեստական ստեղծագործության համար և Գեներալ-նահանգապետի մրցանակ՝ լավագույն անգլալեզու գեղարվեստական ստեղծագործության համար

Մարգարետ Լորենս (անգլ.՝ Margaret Laurence, ի ծնե՝ Ջին Մրգարետ «Պեգի» Ուեմիս, հուլիսի 18, 1926(1926-07-18)[1][2][3][4][5][6][7], Neepawa, Մանիթոբա, Կանադա - հունվարի 5, 1987(1987-01-05)[1][4][5][6][7], Selwyn, Peterborough County, Օնտարիո, Կանադա), կանադացի անգլախոս գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը՝ փաստաբան Ռոբերտ Հարիսոն Ուեմիսն էր, իսկ մայրը՝ Վերա Ջին Սիմպսոնը: Երբ նա 4 տարեկան էր, մահացավ նրա մայրը, իսկ հայրը ամուսնացավ նրա քրոջ՝ Մարգարետ Քեմպբիլ Սիմպսոնի հետ, ով ուսուցչուհի էր, այնուհետև դարձավ գրադարանավարուհի: Մոր մահից 5 տարի անց մահանում է նաև Մարգարետի հայրը:

Այդ ժամանակ Պեգին իր խորթ մոր շնորհիվ 15 տարեկանում սկսում է հոդվածներ գրել Նիպավի համալսարանի միջնակարգ դպրոցի Բլեք նդ Գոլդ թերթի համար:

1944 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը (անգլ.՝ High School), նա պատրաստվում էր ժամանակակից Վինիպեգի համալսարանում ստանալ բակալավրի աստիճան արվեսների բաժնում, ինչը տեղի է ունենում 1947 թվականին:

1947 թվականի սեպտեմբերի 13-ին նիպավյան եկեղեցում նա ամուսնանում է Ջոն Ֆերգյուստ Լորենսի հետ: Այնուհետև որոշ ժամանակ անցկացնում Աֆրիկայում և Անգլիայում, և վերադառնում է Կանադա:

Նրա ստեղծագործություններում հետազոտվում են անգլոկանադական հասարակության մեջ մարդկանց և հատկապես կանանց դիրքին վերաբերող թեմաներ: Նրա մի շարք վեպեր կապված են Մանիտոբում գտնվող հորինված Մանավակա գյուղի հետ, չնայած կերպարները ծագում են երկրի տարբեր շրջաններից՝ Վանկուվերից մինչև Օնտարիա:

Տառապելով թոքերի քաղցկեղից 1987 թվականի հունվարի 5-ին Մարգարետը իր տանը ինքնասպանություն է գործել:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Stone Angel (1964) (Քարե հրեշտակ, ստեղծագործության մոտիվներով 2007 թվականին նկարահանել ենThe Stone Angel ֆիլմը)
  • A Jest of God (1966) (Աստվածային կատակ-ի հիման վրա 1968 թվականին նկարահանել են «Ռեյչլ» ֆիլմը:
  • The Fire Dwellers (1969) (Կրակի բնակիչները)
  • A Bird in the House (1970)
  • The Diviners (1974) (Գուշակները)
  • Heart of a Stranger (գրական հավաքածւ, հրապարակված 1976 թվականին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]