Գրեմ Գիբսոն
Գրեմ Գիբսոն անգլ.՝ Graeme Gibson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1934[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա |
Վախճանվել է | սեպտեմբերի 18, 2019[2] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Արևմտյան Օնտարիոի համալսարան և Վերին Կանադայի քոլեջ |
Աշխատավայր | Ռայերսոնի անվան համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Մարգարեթ Աթվուդ[4] |
Թոմաս Գրեմ Կամերոն Գիբսոն (անգլ.՝ Thomas Graeme Cameron Gibson, օգոստոսի 9, 1934[1], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա - սեպտեմբերի 18, 2019[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), կանադացի գրող, մանկավարժ և հասարակական գործիչ, Մարգարետ Էթվուդի քաղաքացիական գործընկեր։ Կանադայի գրողների միության համահիմնադիր և նախագահ, Գրողների վստահության հիմնադրամի հիմնադիր և նախագահ, Կանադայի PEN ակումբի բաժանմունքի նախագահ։ Կանադայի շքանշանի ասպետ (1992), Տորոնտոյի հեղինակային միջազգային փառատոնի դափնեկիր (1993), Կանադական թագավորական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ (2007)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեմ Գիբսոնը ծնվել է 1934 թվականին Լոնդոնում (Օնտարիո)[5] Շոտլանդիայից ներգաղթյալների ընտանիքում[6]։ Հայրը եղել է կադրային զինծառայող, ով ավարտել է իր կարիերան բրիգադի գեներալի կոչումով[7]։
1958 թվականին Արևմտյան Օնտարիոյի համալսարանն ավարտելուց հետո Գիբսոնը 1961-1969 թվականներին Տորոնտոյի Ռայերսոնի պոլիտեխնիկական ինստիտուտում[8] անգլերեն լեզու և գրականություն է դասավանդել։ 1969 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Հինգ ոտք»։ Այս մոդեռնիստական ինտերտեքստուալ ստեղծագործությունը բարձրացնում է մարդու և գրողի մահացության թեման[8]։ Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում իրացվել է գրքի հազար օրինակ[5]։ 1971 թվականին լույս է տեսել «Մասնակցություն» (անգլ.՝ Communion) շարունակական վեպը[5]։ Գիբսոնի կինը՝ Շիրլին, ով մասնագիտությամբ հրատարակիչ է եղել, ունեցել է երկու որդի՝ Մետտին և Գրեյը։ Սակայն 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են[9]։
1970-ականների սկզբից Գիբսոնն ակտիվորեն զբաղվել է կանադական գեղարվեստական գրականության պրոպագանդմամբ, որը ժամանակին հրատարակիչները համարել են երկրորդական, ամերիկյան գրականության համեմատ։ Գիբսոնի առաջին հանրային ակցիաների թվում է եղել լուսավորիչ Էգերտոն Ռայերսոնի (որի անունը կրում է Տորոնտոյի բուհերից մեկը) հուշարձանի կերպարանափոխությունը ամերիկյան դրոշի վրա` ի նշան բողոքի Ryerson Press-ը ամերիկյան ընկերությանը վաճառելու դեմ[7]։ 1973 թվականին կոլեգաների հետ նա հրատարակել է «Կանադացի տասնմեկ վիպասան» հարցազրույցների ժողովածուն, որը դարձել է ժամանակակից կանադական գրականության մանիֆեստը։ Այս գրքում հարցազրույցին մասնակցած գրողներից Թիմոթի Ֆինդլեյի, Մարգարետ Լոուրենսի, Ալիս Մունրոյի, Մորդեհայ Ռիչլերի, Մարիան Էնգելի և Օսթին Քլարկի հետ մեկտեղ ընդգրկված է եղել նաև Մարգարետ Էթվուդը։ Նույն տարվանից նրանց միջև սկսվել է ռոմանտիկ հարաբերություններ և 1976 թվականին Մարգարետը Գրեմից դուստր է ունեցել՝ Էլեոնորա Ջես Էթվուդ-Գիբսոնը[10]։ Չնայած նրանք երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել, բայց մնացել են մտերիմներ մինչև Գիբսոնի կյանքի վերջը[11]։
«Տասնմեկ կանադացի վիպասաններ» գրքի հրապարակումից անմիջապես հետո, այն դարձել է Գիբսոնի ամենահայտնի գրքերից մեկը[10] և նա դարձել է Կանադայի գրողների միության (անգլ.՝ Writers’ Union of Canada) հիմնադիրներից, իսկ 1974-1975 թվականներին եղել է դրա նախագահը։ 1978 թվականին հիմնադրել է Կանադայի գրողների զարգացման վստահության հիմնադրամը (անգլ.՝ Writers’ Development Trust, հետագայում՝ Կանադայի գրողների զարգացման վստահության հիմնադրամ)՝ դառնալով դրա առաջին նախագահը։ Նա ստեղծել է նաև Գրքի և լրագրողական գործի զարգացման խորհուրդը, որի նախագահն էր 1975 թվականից[5]։ 1983 թվականին Գիբսոնի մասնակցությամբ հիմնադրվել է Տորոնտոյում գտնվող PEN ակումբի Կանադայի բաժանմունքը[7], (անգլ.՝ Book and Periodical Development Council), որի նախագահի պաշտոնը նա զբաղեցրել է 1987-1989 թվականներին[5]։ 1995 թվականին նրա նախաձեռնությամբ Կանադական PEN ակումբը Տորոնտոյի համալսարանի Մեսսի քոլեջի հետ միասին ստեղծել է տարագիր գրողներին աջակցելու ծրագիր, որը հետագայում դարձել է միջազգային։ Այս քայլը արտացոլում է նրա համոզմունքը, որ այն ազատություններն ու հարմարությունները, որ վայելում են կանադացիների մեծամասնությունը, պետք է մատչելի լինեն նաև այլ երկրների բնակիչների համար[9]։
1970-ականների վերջին Գիբսոնի բանաստեղծական գործունեությունը ետ է մղվել երկրորդ պլան՝ կապված սոցիալական և քաղաքական գործունեության հետ։ Մինչև 1990-ականների կեսերը նա հրատարակել է ևս երկու վեպ՝ «Հավերժական շարժում» (անգլ.՝ Perpetual Motion) և «Ջենտլմենի մահը»[7]։ Դրանցից առաջինը, որը լույս է տեսել 1982 թվականին և քննադատել մարդկության կողմից բնական ռեսուրսների անխնա շահագործումը, համարվում է Գիբսոնի լավագույն գեղարվեստական ստեղծագործություններից, որի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի Օնտարիոյում, որտեղ գլխավոր հերոս Ռոբերտ Ֆրեյզերը փորձում է կառուցել հավերժական շարժիչ, որն աշխատում է բնական էներգիայով։ Գիբսոնի չորրորդ վեպը, որը նվիրված է ժամանակակից հասարակության մեջ կյանքի իմաստի որոնմանը, լույս է տեսել 1993 թվականին։ Այս ստեղծագործության մեջ գրելու արվեստը և մահվան թեման կրկին դառնում են կենտրոնական[5]։ Վեպերից բացի, Գիբսոնը հրատարակել է «Պանչո Վիլլայի գլուխը» պատմվածքը[12], ինչպես նաև ստեղծել է մի շարք սցենարներ կինոյի, հեռուստատեսության և ռադիոյի համար[5]։
1996 թվականին, առանց ավարտելու իր հաջորդ վեպը, Գիբսոնը հայտարարել է, որ դադարում է աշխատել այս ժանրի ստեղծագործությունների վրա։ «Բարոյական խանգարում» (անգլ.՝ Moral Disorder) անավարտ վեպի անվանումը, նա նվիրել է Էթվուդին[7], որն այն օգտագործել է որպես տասնամյակ անց թողարկված պատմվածքների ժողովածուի վերնագիր[10]։ Այնուամենայնիվ, Գիբսոնն ամբողջությամբ չի ավարտել գրական աշխատանքներով զբաղվելը։ Լինելով բնապահպանական շարժման երկար տարիների ակտիվիստ[5] և թռչունների դիտարկման կրքոտ սիրահար (ի թիվս այլ բաների, նա ղեկավարում էր Էրի լճի Պելի կղզու Թռչունների դիտարկման կենտրոնը և ընդգրկված էր Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կանադայի բաժանմունքի վարչության կազմում[10])` նա 1990-ականների սկզբին փորձել է գիրք հրատարակել թռչունների մասին, բայց մերժվել է բազմաթիվ հրատարակիչների կողմից[6]։ 2005 թվականին, սակայն, լույս է տեսել Գիբսոնի արձակի, պոեզիայի և կերպարվեստի ստեղծագործությունների ժողովածուն «Թռչունների գալիք քունը գիրքը» (անգլ.՝ The Bedside Book of Birds) խորագրի ներքո։ Գիրքը դրական արձագանքների արժանացել է քննադատների շրջանում և դարձել բեսթսելլեր։ 2009 թվականին Գիբսոնի խմբագրությամբ լույս տեսավ «Գազանների գալիք քունը գիրքը» (անգլ.՝ The Bedside Book of Beasts), որի հիմնական թեման դարձավ գիշատիչների և նրանց զոհերի միջև փոխհարաբերությունները[5]։
2017 թվականին The New Yorker ամսագրում առաջին անգամ հիշատակվել է, որ Գիբսոնը տառապում է դեմենցիայով[11]։ Հետագայում Էթվուդը պատմում է, որ իր գործընկերը վախենում էր երկարատև մտավոր հյուծվածության հեռանկարից և երազում էր մահանալ մինչ դրա վրա հասնելը[6]։ 2019 թվականի սեպտեմբերին, երբ Էթվուդին ուղեկցում էր Անգլիայում, որտեղ նա գովազդում էր իր «Պատգամներ» նոր վեպը, Գիբսոնը մահացավ Լոնդոնի հիվանդանոցում 85 տարեկան հասակում[7]՝ իրենից հետո թողնելով երկու որդի և մեկ դուստր[11]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Գրեմ Գիբսոնը դարձել է Տորոնտոյի մրցանակի դափնեկիր արվեստի բնագավառում, 1993 թվականին՝ Ուոտերֆրոնտ Տորոնտոյի միջազգային հեղինակային փառատոնի մրցանակակիր։ 1992 թվականին արժանացել է Կանադայի ասպետի շքանշանի՝ Կանադայի գեղարվեստական գրականության պրոպագանդման և գրողների ազգային կազմակերպության ստեղծման համար[13]։
1991 թվականին Կանադայի գրողների միությունը սահմանել է մրցանակ կանադացի գրողների կյանքի և աշխատանքային պայմանների բարելավման գործում նշանակալի ավանդի համար։ Մրցանակը կոչվել է Գրեմ Գիբսոնի անունով, և նա դարձել է դրա առաջին դափնեկիրը[5][12]։ 2007 թվականին, «Թռչունների գիրքը» հրատարակելուց հետո, նա ընտրվել է Կանադական թագավորական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ[5]։ 2015 թվականին Գիբսոնը և Մարգարետ Էթվուդը իրենց պահպանման գործունեության համար պարգևատրվել են Կանադական թագավորական աշխարհագրական ընկերության ոսկե մեդալով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.cp24.com/entertainment-news/canadian-author-graeme-gibson-dead-at-85-1.4598787
- ↑ 3,0 3,1 3,2 John Fraser: Graeme Gibson was more than the husband of a globally acclaimed author — 2019.
- ↑ Freebase — 2007.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Marlene Alt, Susanne Marshall, Andrew McIntosh (2019 թ․ սեպտեմբերի 18). «Graeme Gibson». The Canadian Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 6,0 6,1 6,2 Brad Wheeler (2019 թ․ սեպտեմբերի 18). «Canadian author Graeme Gibson dies at 85». The Globe and Mail (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Susan Swan (2019 թ․ սեպտեմբերի 24). «In memoriam: Graeme Gibson, 1934-2019». Now (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Debora Van Vrenk (2019 թ․ սեպտեմբերի 20). «Gibson remembered as 'cutting-edge' author». Western News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 9,0 9,1 John Fraser (2019 թ․ սեպտեմբերի 19). «Graeme Gibson was more than the husband of a globally acclaimed author». National Post (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Graeme Gibson». Europeana Collections (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Rachel E. Greenspan (2019 թ․ սեպտեմբերի 18). «Graeme Gibson, Canadian Author and Margaret Atwood's Longtime Partner, Dies at 85». Time (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 12,0 12,1 «Graeme Gibson Award» (անգլերեն). The Writers' Union of Canada. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Mr. Graeme Gibson — Order of Canada». The Governor General of Canada (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 2019 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էկոակտիվիստներ
- Արևմտյան Օնտարիոյի համալսարանի շրջանավարտներ
- Կանադացի գրողներ
- Կանադացի սցենարիստներ
- Ռայերսոն համալսարանի դասախոսներ
- Կանադացի հասարակական գործիչներ