Ռեյմոնդ Չանդլեր
Ռեյմոնդ Չանդլեր | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Raymond Thornton Chandler |
Ծնվել է | հուլիսի 23, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | մարտի 26, 1959[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Mount Hope Cemetery |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դալվիչ Քոլեջ |
Ժանրեր | դետեկտիվ |
Ուշագրավ աշխատանքներ | The Big Sleep?, Farewell, My Lovely?, Բարձր պատուհանը, The Lady in the Lake?, The Little Sister?, The Long Goodbye?, Playback? և Poodle Springs? |
Պարգևներ | |
Ամուսին | Cissy Pascal? |
Ներշնչվել է
| |
Ռեյմոնդ Չանդլեր Վիքիքաղվածքում | |
![]() |
Ռեյմոնդ Թարնթոն Չանդլեր[4] (անգլ.՝ Raymond Thornton Chandler, հուլիսի 23, 1888[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 26, 1959[1][2][3][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող-ռեալիստ և քննադատ, դետեկտիվ վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ։ Դեշիլ Հեմմեթի և Ջեյմս Քեյնի հետ միասին եղել է «կտրուկ դետեկտիվ» ժանրի հիմնադիրներից մեկը։ Նրա սյուժեների հիման վրա և նրա սցենարով նկարահանվել են մի քանի նուար ոճի ֆիլմ («Խորը քուն», «Կրկնակի ապահովագրում»՝ Քեյնի վեպի հիման վրա)։ Չանդլերի վեպերի մեծ մասի հերոսն է կալիֆոռնիացի մասնավոր դետեկտիվ Ֆիլիպ Մարլոուն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չանդլերը ծնվել է 1888 թվականի հուլիսի 23-ին Չիկագոյում։ 1895 թվականին իռլանդուհի մոր հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա այն բանից հետո, երբ նա բաժանվել է ալկոհոլիկ ամուսնուց, ով որպես ինժեներ աշխատում էր ամերիկյան երկաթգծային կայանում։ Նրանց ընտանիքին սկսել է աջակցել Չանդլերի հաջողված իրավաբան հորեղբայրը։ 1900 թվականին Չանդլերը դասական կրթություն է ստացել Լոնդոնի Դալիչյան քոլեջում։ 1907 թվականին նա ընդունել է անգլիական հպատակություն պետական ծառայության անցնելու համար։ Շուտով նա աշխատանքի է ընդունվել Բրիտանական Ադմիրալությունում։ Սակայն նրան դուր չէր գալիս պետական ծառայողի աշխատանքը, Չանդլերն ազատվել է աշխատանքից և «Daily Express» ու «Western Gazette» թերթերում աշխատել որպես լրագրող։ Նա հատուկ հաջողության չի հասել ոչ որպես լրագրող ոչ որպես գրող (Չանդլերն այդ ժամանակ իր ուժերը փորձել է ռոմանտիկ պոեզիայում)։
1912 թվականին Չանդլերը վերադարձել է ԱՄՆ՝ Լոս Անջելես։ Նա չի կարողացել գտնել մշտական աշխատանք և բավարարվել է ժամանակավոր աշխատանքներով՝ հավաքել է մրգեր, պատրաստում թենիսի ձեռնաթիակներ և այլն։ Նա ստիպված է եղել տնտեսել ամեն ինչում և վարել է մեկուսացված կենսակերպ։ Ի վերջո նա ավարտել է հաշվապահի դասընթացները և գտել մշտական աշխատանք։ 1917 թվականին ԱՄՆ-ն միացել է Առաջին համաշխարհային պատերազմին, և Չանդլերը միացել է Կանադայի զինված ուժերին, մասնակցել է մարտերին Ֆրանսիայում։ Պատերազմի վերջում նրան տեղափոխել են Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժեր։
Պատերազմի ավրարտից հետո Չանդլերը վերադարձել է Լոս Անջելես, որտեղ սիրավեպ է սկսել Սիսի Պասկալի՝ ամուսնացած կնոջ հետ, ով նրանից 18 տարով մեծ էր։ Սիսին ամուսնուց բաժանվել է 1920 թվականին, բայց Չանդլերի մայրը հավանություն չէր տալիս այդ կապին և չի տվել ամուսնության թույլտվություն։ Սակայն 1923 թվականի սեպտեմբերի 26-ին նա մահացել է, իսկ 1924 թվականի փետրվարի 6-ին Չանդլերն ամուսնացել է Սիսիի հետ։ Նա աշխատել է «Dabney Oil» ընկերությունում որպես հաշվապահ և նույնիսկ 1932 թվականին դարձել է փոխնախագահ, բայց մեկ տարի անց նրան ազատել են աշխատանքից ալկոհոլիզմի, բացակայությունների և ինքնասպանության սպառնալիքների պատճառով։
Գոնե ինչ-որ կերպ գումար վաստակելու համար Չանդլերը ձեռքն է վերցրել փետուրը՝ սկսելով գրել դետեկտիվ պատմություններ էժանագին ամսագրերի համար։ Առաջին պատմվածքը՝ «Շանտաժիստները չեն կրակում», հրապարակվել է 1933 թվականին «Սև դիմակ» ամսագրում։ «Խորը քուն» առաջին վեպը լույս է տեսել 1939 թվականին։ Դրանից հետո լույս են տեսել «Հաջողություն, սիրելիս» (1940), «Բարձր լուսամուտ» (1942) և «Աղջիկը լճում» (1943) վեպերը։ Հաջողության ալիքի վրա գտնվող Չանդլերին հրավիրել են Հոլիվուդ որպես սցենարիստ, որտեղ նա Բիլի Ուայլդերի համահեղինակությամբ ստեղծել է «Կրկնակի ապահովագրում» (1944) ֆիլմի սցենարը։ Ավելի ուշ նա ինքնուրույն սցենար է գրել «Կապույտ գեորգին» (1946) ֆիլմի համար։ Չանդլերը նաև մասնակցել է Ալբերտ Հիչկոկի «Անծանոթը գնացքում» ֆիլմի սցենարի ստեղծմանը (1951)։ Այս ժամանակաշրջանում նա տեղափոխվել է Լա Հոյա թաղամաս։
1954 թվականին մահացել է Սիսի Չանդլերը։ Նրա մահին նախորդող հիվանդության ժամանակ Չանդլերը գրել է «Երկար հրաժեշտ» (1954) վեպը։ Կնոջ մահից հետո միայնակությունը բերել է նրան կլինիկական դեպրեսիայի, նա կրկին սկսել է խմել, ինչն ազդել է նրա ստեղծագործությունների որակի վրա։ 1955 թվականին նա ինքնասպանության փորձ է արել։ 1956 թվականին կրկին ընդունել է ԱՄՆ քաղաքացիություն, ինչից հետո ճանապարհորդության է մեկնել Եվրոպա։ Տուն վերադառնալով՝ Ռեյմոնդ Չանդլերը հիվանդացել է թոքաբորբով և մահացել հոսպիտալում։ Թաղվել է Սան Դիեգոյի Mount Hope Cemetery գերեզմանոցում[5]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլիպ Մարլոու / Philip Marlowe
- 1939` Խորը քուն/ The Big Sleep (Այլ անուններ. Հավերժական քուն։ Մեծ քուն։ Մեծ ձմեռում) [վեպ]
- 1940`Ցտեսություն սիրելիս / Farewell, My Lovely (Այլ անուններ. Ցտեսություն, իմ գեղեցկուհի։ Ցտեսություն, իմ փոքրիկ։ Ցտեսություն, իմ հրաշք։ Ցտեսություն, գեղեցկուհի։ Ներիր) [վեպ]
- 1942` Բարձր պատուհանը / The High Window (Այլ անուններ. Պատուհան վերևում։ Պատուհան դեպի լույս։ Բրաշերի ոսկե դուբլոն։ Բրեշերի դուբլոնի պատմությունը) [վեպ]
- 1943` Լեդին լճում / The Lady in the Lake (Այլ անուններ. Աղջիկը լճում։ Շիկահերը լճում։ Տիկինը լճում։ Լեդին լճում։ Դիակը լճում) [վեպ]
- 1949` Փոքրիկ քույրը / The Little Sister (Այլ անուններ. Քույրը։ Քույրիկը։ Կրտսեր քույրը։ Ճակատագրական կին։ Դրամախաղ Բեյ Սիթիում) [վեպ]
- 1950` Վկա / Finger Man (Այլ անուններ. Նշանառու։ Մեղադրանքի վկան։ Հանցագործության վկան։ Անազնիվ խաղ) (պատմություն)
- 1950` Ոսկե ձուկ / Goldfish (Այլ անուններ. Ոսկե ձուկ։ Երկու մարգարիտ) (պատմություն)
- 1950` Տաք քամին / Red Wind (Այլ անուններ. Կարմիր քամին։ Կարմրավուն քամին։ Շոգ քամին։ Արյունոտ քամի) (պատմություն)
- 1950`Վտանգն իմ մասնագիտությունն է/ Trouble Is My Business (Այլ անուններ. Տհաճությունն իմ արհեստն է) (պատմություն)
- 1954` Երկար հրաժեշտ / The Long Goodbye (Այլ անուններ. Երկար «Հրաժեշտ») [վեպ]
- 1958` Հակառակ ընթացք / Playback (Այլ անուններ. Ես կանգնած եմ դրա վրա… Կրկնությունն անցավ։ Սովորական շրջան։ Անվերջ շրջադարձ։ Կրկնակի շանտաժ) վեպ
- 1959` Մարլոուն տեղյակ է Սինդիկատից/ Marlowe Takes On the Syndicate // Սխալ աղավնի / Wrong Pigeon (1960) // Մարլոուի վերջին գործը / Philip Marlowe’s Last Case (1962) // Մատիտ / The Pencil (1965, պատմություն, հրապարակվել է հետմահու)
- 1989` Պուդլ Սփրինգս / Poodle Springs (վեպ)
Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հավերժական երազանք» (անգլ.՝ The Big Sleep) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
- «Սպանություն անձրևի ժամանակ» «Killer in the Rain» և
- «Անհետացում» The Curtain և
- «Վկա» ստեղծագործության տեսարանները «Finger Man»:
- «Ցտեսություն սիրելիս» (անգլ.՝ Farewell, My Lovely) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
- «Մարդ, ով սիրում է շներին» The Man Who Liked Dogs, «Գտնել աղջկան» «Try the Girl» և
- «Չինական ժադեիթ» «'Mandarin’s Jade»:
- «Բարձր պատուհանը» (անգլ.՝ The High Window) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
- «Բեյ Սիթի բլյուզ» / «Bay City Blues»
- «Կինը լճում» / «The Lady in the Lake»:
- «Կինը լճում» (անգլ.՝ The Lady in the Lake) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
- «Բեյ Սիթի բլյուզ» / «Bay City Blues»,
- «Կինը լճում» / «The Lady in the Lake» և
- «Լեռներում հանցագործություններ չեն լինում» / «No Crime in the Mountains»:
- «Փոքրիկ քույրը» (անգլ.՝ The Little Sister) վեպը հիմնված է հետևյալ ստեղծագործությունների վրա.
- «Բեյ Սիթի բլյուզ» / «Bay City Blues»
- «Վտանգն իմ մասնագիտությունն է» / «Trouble Is My Business»:
- «Վկա» (անգլ.՝ Finger Man), «Ոսկե ձուկ» (անգլ.՝ Goldfish), «Տաք քամի» (անգլ.՝ Red Wind)» և «Վտանգն իմ մասնագիտությունն է» անգլ.՝ Trouble Is My Business պատմությունները սկզբնապես գրվել են այլ գլխավոր հերոսների հետ, սակայն «Սպանելու պարզ արվեստը» (1950) ժողովածուում գլխավոր հերոսը Մարլոուն է։
- «Երկար հրաժեշտ» (անգլ.՝ The Long Goodbye) վեպում օգտագործվում են «Անհետացում» (անգլ.՝ The Curtain) ստեղծագործության տեսարանները։
- «Պուդլ Սփրինգս» (անգլ.՝ Poodle Springs) վեպը 1959 թվականին գրողի մահվան պատճառով չի ավարտվել և 1989 թվականին ավարտվել է Ռոբերտ Բ. Փարքերի կողմից:
- Ջոն Դալմաս / John Dalmas (պատմություններ)
- 1935՝ Սպանություն անձրևի ժամանակ / Killer in the Rain (այլ անվանումներ՝ Մարդասպանը գալիս է անձրևին, Սպանություն անձրևի տակ, Մարդասպանն անձրևին, Սպանություն անձրևին)
- 1937՝ Չինական ժադեիտ / Mandarin’s Jade (այլ անվանում՝ Չինական նեֆրիտ)
- 1938՝ Տաք քամի/ Red Wind (այլ անվանումներ՝ Կարմիր քամի, Շոգ քամի, Արյունոտ քամի)
- 1938՝ Բեյ-սիթի բլյուզ / Bay City Blues (այլ անվանում՝ Բլյուզները Բեյ-սիթիում)
- 1939՝ Կինը լճում / The Lady in the Lake (այլ անվանումներ՝ Աղջիկը լճում, Տիկինը լճում, Բլանդինկան լճում)
- 1939՝ Վտանգն իմ մասնագիտությունն է / «Trouble is My Business» (այլ անվանում՝ Տհաճությունն իմ արհեստն է)
- 1950՝ Խարդախ սպանություն / Smart-Aleck Kill (այլ անվանումներ՝ Մաքուրր աշխատանք, Հարված մեջքին, Խարդախ գործ, Մարդու սպանություն)
Ծանոթագրություններ․ «Խարդախ սպանություն» պատմությունը սկզբնապես գրված է եղել Մելորիի գլխավոր հերոսի հետ, սակայն «Սպանելու պարզ արվեստը» (1950) ժողովածուում գլխավոր հերոսը Դալմասն է եղել
- Թեդ Քարմադի / Ted Carmady (պատմություններ)
- 1934՝ Վկա / Finger Man (այլ անվանումներ՝ Նշանառու, Մեղադրանքի վկան, Հանցագործության վկան, Անազնիվ խաղ)
- 1936՝ Մարդ, ով սիրում է շներին / The Man Who Liked Dogs
- 1936՝ Ոսկե ձկներ / Goldfish (այլ անվանումներ՝ Ոսկե ձկնիկը, Երկու մարգարիտ)
- 1936՝ Անհետացում/ The Curtain (այլ անվանումներ՝ Գլխարկի թիրախ, վարագույր, Վարագույր, Լռության գինը)
- 1937՝ Փնտրիր աղջկա / Try the Girl (այլ անվանումներ՝ Ստուգեք այս աղջկան, Դատեք աղջկան)
- 1950՝ Սիրանոյի թնդանոթը / Guns at Cyrano’s (այլ անվանումներ՝ Կրակոցներ «Սիրանոյի» մոտ», Կրակոցներ Սիրանո ռեստորանում, Կրակոցներ Սիրանոյի մոտ)
Ծանոթագրություններ․ «Սիրանոյի թնդանոթը» պատմվածքը սկզբնապես գրվել է գլխավոր հերոս Մալվերնի հետ, սակայն «Սպանելու պարզ արվեստը» (1950) ժողովածուում գլխավոր հերոսը Կարմադին է եղել
- Մելորի/ Mallory (պատմություններ)
- 1933՝ Շանտաժիստները չեն կրակում / Blackmailers Don’t Shoot
- 1934՝ Խարդախ սպանություն / Smart-Aleck Kill (այլ անվանումներ՝ Մաքուր աշխատանք, Հարված մեջքին, Խարդախ գործ, Մարդու սպանություն)
- Ջոնի դե Ռոզե / Johnny DeRuse (պատմություններ)
- 1935՝ Գազ Նևադայից / Nevada Gas (այլ անվանում՝ Նևադյան գազ)
- Սեմ Դելագերա / Sam Delaguerra (պատմություններ)
- 1935՝ Իսպանական արյուն / Spanish Blood
- Թեդ Մալվերն / Ted Malvern (պատմություններ)
- 1936՝ Սիրանոյի թնդանոթը / Guns at Cyrano’s (այլ անվանումներ՝ Կրակոցներ «Սիրանոյի» մոտ», Կրակոցներ Սիրանո ռեստորանում, Կրակոցներ Սիրանոյի մոտ)
- Փիթ Էնգլիխ / Pete Anglich (պատմություններ)
- 1936՝ Նուն փողոցի վրեժխնդրությունը // Որոգայթ Նուն փողոցում (այլ անվանումներ՝ Որոգայթ Կեսօրյա փողոցում) / «Pick Up on Noon Street» (1944)
- Սթիվ Գրեյս / Steve Grayce (պատմություններ)
- 1938՝ Թագավորը դեղինի մեջ / «The King in Yellow» (այլ անվանումներ՝ Պատահար «Կարլտոն» հյուրանոցում, Պատահար «Կարլտոն»-ում)
- Ուոլթեր Գեյջ / Walter Gage (պատմություններ)
- 1939՝ Իրարանցում մարգարիտների հետ / «Pearls Are a Nuisance» (այլ անվանումներ՝ Խնդիրներ մարգարիտների հետ, Իրարանցում մարգարիտների շուրջ)
- Թոնի Ռեզեք / Tony Reseck (պատմություններ)
- 1939՝ Ես կսպասեմ / «I’ll Be Waiting» (այլ անվանումներ՝ Սպասում, Ես կսպասեմ, Երկար սպասում)
- Ջոն Էվանս / John Evans (պատմություններ)
- 1941՝ Լեռներում հանցագործություններ չեն լինում / «No Crime in the Mountains» (այլ անվանում՝ Լեռներում ժողովուրդը հանգիստ է)
- Էսե
- 1944՝ Սպանելու պարզ արվեստը
- Ոչ խտրական / ֆանտաստիկ պատմություններ
- 1939՝ Բրոնզե դուռ / «The Bronze Door»
- 1951՝ Պրոֆեսոր Վինգոյի փոշի / «Professor Bingo’s Snuff» (այլ անվանում՝ Պրոֆեսոր Բինգոյի դեղին ծխախոտը)
- 1976՝ Անգլիական ամառ / «English Summer» (հրապարակվել է հետմահու)
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1942 թվական՝ Սպանելու ժամանակն է
- 1942 թվական՝ Արծիվ և մեծ աֆերա (բնօրինակ անվանում․ անգլ.՝ The Falcon Takes Over)
- 1944 թվական՝ Սպանություն, սիրելիս
- 1946 թվական՝ Խորը քուն
- 1946 թվական՝ Կապույտ գեորգին (բնօրինակ սցենար)
- 1947 թվական՝ Կանայք լճում
- 1947 թվական՝ Արյունոտ փողեր (բնօրինակ անվանում․ անգլ.՝ The Brasher Doubloon)
- 1969 թվական՝ Մարլոու
- 1973 թվական՝ Երկար հրաժեշտ
- 1975 թվական՝ Ներիր, գեղեցկուհիս
- 1978 թվական՝ Մեծ երազ
- 1983, 1986 թվականներ՝ Ֆիլիպ Մարլոու․ Մասնավոր դետեկտիվը (2 եթերաշրջան)
- 1993, 1995 թվականներ՝ Ընկած հրեշտակները (հեռուստասերիալ)։ 1-ին եթերաշրջան՝ «Ես կսպասեմ» էպիզոդ։ 2-րդ եթերաշրջան՝ «Կարմիր քամի» էպիզոդ։
- 1998 թվական՝ Մեծ Լեբովսկի (Մեծ երազ վեպի ազատ էկրանավորումը)
- 1998 թվական՝ Փուդլ Սփրինգս (Մարլոուի մասնավոր դետեկտիվը)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Raymond Chandler’s Shamus Town A history of Los Angeles via the locations where Raymond Chandler lived and wrote about, 1912-1946(անգլ.)
|
- Հուլիսի 23 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 1959 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Թոքաբորբից մահացածներ
- Անգլիացի դետեկտիվ ժանրի գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ