Կանայք (ֆիլմ, 1939)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանայք
անգլ.՝ The Women
ԵրկիրԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2], իգական բադի մուվի, հումորային դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և դրամա
ՀիմքThe Women?[3]
Թվական1939
Պրեմիերա1939 թվականի սեպտեմբերի 1
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Կյուկոր
ՊրոդյուսերHunt Stromberg?
Սցենարի հեղինակԱնիտա Լուս, Ջեյն Մերֆին, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, Դոնալդ Օգդեն Ստյուարտ և Քլեր Բութ Լյուս
ԴերակատարներՆորմա Շիրեր, Ջոան Քրոուֆորդ, Ռոզալինդ Ռասել, Մերի Բոլանդ, Փոլեթ Գոդար, Ջոան Ֆոնտեյն, Վիրջինիա Ուայլդեր, Ֆիլիս Պովա, Լյուսիլ Ուոթսոն, Մարջորի Մեյն, Վիրջինիա Գրեյ
ՕպերատորՕլիվեր Թ․ Մարշ և Ջոզեֆ Ռութենբերգ
ԵրաժշտությունDavid Snell?
ՄոնտաժRobert J. Kern?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն130 րոպե
 The Women (1939 film) Վիքիպահեստում

«Կանայք» (անգլ.՝ The Women; անվան տարբերակ՝ «Կանացի ինտրիգներ»), ռեժիսոր Ջորջ Կյուկորի ֆիլմը՝ նկարահանված Քլեր Բութ Լյուսի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ 2007 թվականին «Կանայք» ֆիլմը Կոնգրեսի գրադարանի կողմից ընտրվել է Միացյալ Նահանգների ազգային կինոռեգիստրում պահպանելու համար՝ որպես «մշակութային, պատմական կամ գեղագիտական ​​նշանակություն ունեցող» ֆիլմ[4]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հունվարին պրոդյուսերներ Հարի Մ. Գյոտցը և Մաքս Գորդոնը 125,000 դոլարով գնել են պիեսի ադապտացիայի իրավունքները[5]։ 1938 թվականի մարտին Նորմա Շիրերը և Քերոլ Լոմբարդը բանակցություններ են վարել ֆիլմում նկարահանվելու համար[6]։

Լուրեր էին շրջանառվում, որ MGM-ն փորձել է Մերիոն Դևիսին հետ բերել Սիլվիա Ֆաուլերի դերի համար, բայց նա հրաժարվել է։ 1938 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Ջեյն Մյորֆին MGM-ում զբաղված է ֆիլմի սցենարը գրելով։ Վիրջինիա Ուայլդերը դերի համար ընտրվել է 1939 թվականի ապրիլի 24-ին[7]։ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդը սցենարի վրա աշխատել է գործընթացի հենց սկզբում, սակայն այն չի հաստատվել[8]։ Դերասան Ֆլորենս Նեշի քույրը՝ Մերի Նեշը, նկարահանվել էր 1911 թվականին «Կինը» կոչվող ներկայացման մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ Մերի Հեյնսը չի կասկածում, որ ամուսինը սիրավեպ ունի վաճառողուհի Քրիսթալ Ալենի հետ։ Սիլվիա Ֆաուլերը՝ Մերիի ընկերուհին, իր մատնահարդարից տեղեկանում է սիրավեպի մասին և հայտնում Էդիթ Փոթերին՝ իր մյուս ընկերուհուն։ Նրանք բամբասանք են տարածում, սակայն չեն կարողանում ամեն ինչի մասին հայտնել հենց Մերիին, որը նույն գեղեցկության սրահ այցելելուց հետո իմանում է ամուսնու անհավատարմության մասին։ Միսիս Հեյնսը հայտնվում է երկընտրանքի առաջ՝ ամուսնուց բացատրություն պահանջե՞լ, թե՞ սպասել, մինչև ամուսնու հետաքրքրությունն իր նոր կրքի նկատմամբ ինքն իրեն մարի։ Սիլվիայի ճնշման տակ Մերին գնում է առաջին ճանապարհով, և շուտով նա ու ամուսինը որոշում են ամուսնալուծվել։ Ռինոյի ճանապարհին գնացքում, որտեղ հավաքվում են ամուսնալուծության սպասող բոլոր կանայք, Մերին հանդիպում է կոմսուհի Դը Լավին և Միրիամ Ահարոնսին, որը սիրավեպ ունի Սիլվիայի ամուսնու հետ։ Մինչ նրանք բոլորը հյուրընկալվում են ռանչոյում, Սիլվիան գալիս է ամուսնալուծվելու, իսկ կոմսուհին ծանոթանում է Բաքի՝ տեղացի կովբոյի հետ։

Անցնում է երկու տարի։ Մերիի նախկին ամուսինը դժգոհ է Քրիսթալի հետ ամուսնությունից, որն արդեն սիրավեպ է սկսել Բաքի հետ։ Այն բանից հետո, երբ Մերին իմանում է, որ իր ամուսինը տառապում է, ստիպում է Սիլվիային պատմել նրան Քրիսթալի և Բաքի սիրավեպի մասին։ Պարոն Հեյնսի ամուսնությունը խզվում է, և Մերին վերադառնում է ամուսնու մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորմա ՇիրերՄերի Հեյնս
  • Ջոան ՔրոուֆորդՔրիսթալ Ալեն
  • Ռոզալինդ ՌասելՍիլվիա Ֆաուլեր
  • Մերի Բոլանդկոմսուհի Դը Լավ
  • Փոլեթ ԳոդարՄիրիամ Ահարոնս
  • Ֆիլիս Պովա․ Էդիթ Փոթեր
  • Ջոան ՖոնտեյնՊեգի Դեյ
  • Վիրջինիա Ուայլդեր․ Փոքրիկ Մերի
  • Լյուսիլ Ուոթսոն․ миссис Морхед
  • Մարջորի Մեյն․ Լյուսի
  • Վիրջինիա Գրեյ․ Փետ
  • Ռութ Հասի․ միսս Ուոթսոն
  • Հեդդա ՀոփփերԴոլի Դյուպեյսթեր
  • Ֆլորենս Նեշ․ Նենսի Բլեյք
  • Կորա Ուիզերսփուն․ միսիս Վան Ադամս
  • Մերի Բեթ Հյուզ․ միսս Տրիմերբեկ
  • Դենի Մուր․ Օլգա
Տիտրերում նշված չեն՝
  • Քերոլ Հյուզ․ վաճառողուհի սրահում
  • Գերտրուդ Աստոր․ ցեխի լոգանքի բուժքույր
  • Սյուզան Կաարեն․ արքայադուստր Մարա
  • Էսթեր Դեյլ․ Ինգրիդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0032143/
  2. http://www.filmaffinity.com/en/film239455.html
  3. Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն)Svenska Filminstitutet.
  4. "National Film Registry". Library of Congress, accessed October 28, 2011.
  5. «The Women: Notes». Turner Classic Movies. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  6. "Looking at Hollywood", Chicago Tribune, March 2, 1938
  7. "Robert Donat Named as 'Ruined City' Star", Los Angeles Times, April 25, 1939
  8. Brody, Richard (2009 թ․ նոյեմբերի 11). «The Women». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանայք (ֆիլմ, 1939)» հոդվածին։