Jump to content

Մերիոն Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիոն Դևիս
անգլ.՝ Marion Davies
Ծնվել էհունվարի 3, 1897(1897-01-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 22, 1961(1961-09-22)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery և Hollywood Forever Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոդել, կինոդերասանուհի և Ziegfeld girl
Համատեղ ապրող(ներ)Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ
Պարգևներ և մրցանակներ

Մերիոն Դևիս կամ Մերիոն Սեսիլիա Դոուրաս[Ն 1] (անգլ.՝ Marion Davies, Marion Cecilia Davies հունվարի 3, 1897(1897-01-03)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 22, 1961(1961-09-22)[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի համր ֆիլմերի կատակերգու դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորեսթ Սթենլին, Մերիոն Դևիսը, Ռոբերտ Վիգնոլան և Լին Հարդինգը «Երբ ասպետությունը ծաղկում էր» սերիալում (1922)

Մերիոն Սեսիլիա Դոուրասը ծնվել է Նյու Յորքում 1897 թվականի հունվարի 3-ին։ Նա իր գործունեությունը սկսել է որպես երգչախմբի երգչուհի, իսկ այնուհետև հրավեր է ստացել մասնակցելու «Զիգֆելդի խենթությունները» շոուին։ Կինեմատոգրաֆ մուտքը եղել է 1917 թվականին, երբ 20 տարեկան է եղել։ Մեկ տարի անց նա ծանոթացել է Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի` թերթի մագնատի հետ, ով իր ազդեցության միջոցով նպաստել է Մերիոնի հետագա գործունեության առաջընթացին[5]։

Հետագա տասը տարիների ընթացում Մերիոնը նկարահանվել է համր կինոյի դարաշրջանի 29 ֆիլմում՝ միջին հաշվով տարեկան երեք ֆիլմում, որոնց թվում եղել են շատ հայտնի ֆիլմեր[6]։ Սակայն 1927- 1929 թվականներին հնչուն կինոյի երևան գալու հետ՝ նրա կինո-գործունեությունը հետզհետե սկսել է նվազել (դերասանուհին նկատելիորեն կակազում էր և վախենում էր, որ ձայնային կինոն վերջ կդնի իր կինո-գործունեությանը, չնայած այդ թերությունը նկարահանումների ժամանակ չէր արտահայտվել)[6]։ Նա վերջին անգամ հայտնվել է մեծ էկրանին 1937 թվականին[7][8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիոն Դևիսի սիրային կապը Հերսթի հետ շարունակվել է մինչև վերջինիս մահը` 1951 թվականը։ Այդ ժամանակ Մերիոնը 54 տարեկան էր և Հերսթի մահից մի քանի ամիս անց նա ամուսնացել է Հորաս Ջոն Բրաունի հետ։ Դևիսն ապրել է Բրաունի հետ մինչև մահ[9]։

Մերիոն Դևիսը մահացել է քաղցկեղից, 1961 թվականի սեպտեմբերի 22-ին[10]։

Մերիոն Դևիսն արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղի աստղին․ հասցեն՝ Հոլիվուդ բուլվար 6326[11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր
Թողարկման տարեթիվՀայերեն անվանումԱնգլերեն անվանումՌուսերեն անվանումԴերակատարում
1923ԹափառականըThe PilgrimПилигримեկեղեցու ծխականուհի
1923Փոքր հին Նյու ՅորքLittle Old New YorkМаленький старый Нью-ЙоркՊատրիսիա О'Դեյ
1925Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունըBen-Hur: A Tale of the ChristБен-Гур: история Христаկառքի մրցավազքի հանդիսատես
1927Կարմիր ջրաղացըThe Red MillКрасная мельницаԹինա
1928ՓաթսինThe PatsyПатсиՊատրիսիա Հարինգթոն
1928Արվեստի մարդիկShow PeopleЛюди искусстваՊեգի Պեպեր
19291929 թվականի Հոլիվուդյան ռևյուThe Hollywood Revue of 1929Голливудское ревю 1929 годаիր դերում
1931Ամուրի հայրըThe Bachelor FatherОтец-холостяк Թոնի Ֆլեգ
1933Հոլիվուդի ճանապարհինGoing HollywoodПо дороге в Голливуд Սիլվիա Բրյուս
  1. Ծնունդով` Մերիոն Սեսիլիա Էլիզաբեթ Բրուքլին Դոուրաս (անգլ.՝ Marion Cecilia Elizabeth Brooklyn Douras): Նրա ինքնակենսագրության մեջ գրված է «Դոուրաս», ինչպես երևում է 1900 թվականի ԱՄՆ մարդահամարի ժամանակ, երբ նրանք բնակվում էին Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  4. Stephen Payne. «Marion Davies». www.theinfolist.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Longworth, Karina (2015 թ․ սեպտեմբերի 24). «The Mistress, the Magnate, and the Genius». Slate.
  6. 1 2 «Marion Davies». Deco Films. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
  7. «Факты – Мэрион Дэвис». Кинориум. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Marion Davies - Biography». web.archive.org. 2008 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «SEA CAPTAIN WED TO MARION DAVIES; Ex-Actress Protegee of Hearst Married in Surprise Service by Las Vegas Justice Hearst Kinship Disputed Hearst Agreement Discussed» (ամերիկյան անգլերեն). 1951 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  10. «ДЭВИС Мэрион». persons-info.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.(չաշխատող հղում)
  11. «Randolph & Marion - Форум по искусству и инвестициям в искусство». forum.artinvestment.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիոն Դևիս» հոդվածին։