Քլեր Բութ Լյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլեր Բութ Լյուս
անգլ.՝ Clare Boothe Luce
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1903(1903-03-10)[1][2][3][…] կամ ապրիլի 10, 1903(1903-04-10)[4]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 9, 1987(1987-10-09)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՈւորդ-Բելմոնտ քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող, դրամատուրգ, գրող, սցենարիստ, բարձրաշխարհիկ հեղինակություն և դերասանուհի
ԱմուսինՀենրի Լյուս և Ջորջ Թութլ Բրոքաու
Ծնողներհայր՝ Ուիլյամ Ֆրանկլին Բութ[5], մայր՝ Աննա Շնայդեր[5]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ և դեսպան
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԷն Քլեր Բրոքաու
 Clare Boothe Luce Վիքիպահեստում

Քլեր Բութ Լյուս (անգլ.՝ Clare Boothe Luce, մարտի 10, 1903(1903-03-10)[1][2][3][…] կամ ապրիլի 10, 1903(1903-04-10)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1987(1987-10-09)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դրամատուրգ, խմբագիր, լրագրող, դեսպան և ԱՄՆ կոնգրեսական, որը ներկայացրել է Կոնեկտիկուտ նահանգը։

Պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով (1983) և Սիլվանուս Թեյերի մրցանակով (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեր Բութ Լյուսը ծնվել է Նյու Յորքում Էնն Բութ անունով, պարուհի Աննա Կլարա Շնայդերի (նույն ինքը՝ Շնայդեր և Էն Բութ) և Ուիլյամ Ֆրանկլին Բութի երկրորդ երեխան։ Նրա հայրը, որը ջութակահար էր և առանց բժշկի դեղատոմսի բաց թողնվող պատրաստի դեղերի վաճառող, դստեր մեջ սեր է սերմանել երաժշտության և գրականության հանդեպ։ Իր մանկության մի մասն անցկացրել է Չիկագոյում՝ Իլինոյս նահանգում, Մեմֆիսում՝ Թենեսիի նահանգում[8]։ Ուներ ավագ եղբայր՝ Դեյվիդ Ֆրանկլինը։ Քլերի չամուսնացած ծնողները բաժանվել են 1912 թվականին։

Քլեր Բութը 1920-ականներին

Բութն ավարտել է դպրոցը Թարիթաուն քաղաքում (Նյու Յորք) 1919 թվականին[9]։ Նրա սկզբնական նպատակը դերասանուհի դառնալն էր։ Բութը հետաքրքրվել է կանանց ընտրական իրավունքի համար շարժումով։

Բութն ամուսնացել է Նյու Յորքի հագուստի խանութների ժառանգորդ Ջորջ Թութլ Բրոքաուի հետ 1923 թվականի օգոստոսի 10-ին՝ 20 տարեկանում։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Էնն Քլեր Բրոքաուն (ապրիլի 25, 1924 - հունվարի 11, 1944)։ Ըստ Բութի՝ Բրոքաուն հարբեցող էր, և ամուսնությունն ավարտվեց ամուսնալուծությամբ 1929 թվականին։ 1935 թվականի նոյեմբերի 23-ին Բութն ամուսնացել է Time, Fortune և Life ամսագրերի հարուստ և ազդեցիկ հրատարակչի՝ Հենրի Լյուսի հետ։

Լյուսն ամուսնու՝ Հենրիի հետ (1954)

1944 թվականի հունվարի 11-ին դուստրը՝ Լյուսի Էն Քլեր Բրոքաուն, լինելով Սթենֆորդի համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի, մահացել է ավտովթարից։ Այս ողբերգության արդյունքում Լյուսը սկսել է հոգեթերապիա և կրոններ ուսումնասիրել՝ 1946 թվականին միանալով Հռոմի կաթոլիկ եկեղեցուն՝ ի վերջո դառնալով Մալթայի տիկին։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-1947 թվականներին եղել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ։

1944 թվականին Լյուսը, լինելով կոնգրեսական, կարևոր դեր խաղացել Ատոմային էներգիայի հանձնաժողովի ստեղծման գործում և սկսել է պայքար միջազգային կոմունիզմի աճող սպառնալիքի դեմ։ 1946 թվականին նա 1946 թվականի Լյուս-Սելլերի ակտի համահեղինակն էր, որը թույլ էր տալիս ստանալ ԱՄՆ քաղաքացիություն հնդիկ և ֆիլիպինցի ներգաղթյալներին, որոնք նախկինում սահմանափակված էին տարեկան 100 ներգաղթյալի քվոտայով՝ իրենց մաշկի գույնի պատճառով։

1953-1956 թվականներին Իտալիայում ԱՄՆ դեսպանն էր։

1957 թվականին Նոթր Դամի համալսարանի կողմից նրան շնորհվել է Լաեթար մեդալ, որը համարվում է ամերիկացի կաթոլիկների ամենահեղինակավոր մրցանակը[10]։

1981 թվականին ԱՄՆ նոր նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրան պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով։

1986 թվականին Լյուսը արժանացել է Ամերիկայի նվաճումների ակադեմիայի «Ոսկե ափսե» մրցանակին[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեր Լյուսը մահացել է ուղեղի քաղցկեղից 1987 թվականի հոկտեմբերի 9-ին 84 տարեկանում Վաշինգտոնի Ուոթերգեյթ քաղաքում գտնվող իր բնակարանում[12]։ Թաղված է մոր, դստեր և ամուսնու կողքին։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին՝ իր առաջին դրամաշնորհներից սկսած, Քլեր Բութ Լյուս ծրագիրը դարձել է գիտության, մաթեմատիկայի և ճարտարագիտության բնագավառներում կանանց մասնավոր աջակցության ամենամեծ աղբյուրը։ Կազմակերպությունը պնդում է, որ տրամադրում է ավելի քան 120 միլիոն դոլար դրամաշնորհ՝ մոտ 1550 կանանց աջակցելու համար։ Դրամաշնորհները տրամադրվում են քոլեջներին և համալսարաններին, ոչ թե ուղղակիորեն անհատներին։

Քլեր Բութ Լյուսի քաղաքականության ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեր Բութ Լյուսի քաղաքականության ինստիտուտը հիմնադրվել է 1993 թվականին Միշել Իսթոնի կողմից[13]։ Շահույթ չհետապնդող հետազոտական ​​ինստիտուտը նպատակ ունի խթանել պահպանողական գաղափարները ամերիկացի կանանց շրջանում՝ հանգուցյալ Քլեր Բութ Լյուսի գաղափարների նման, ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին քաղաքականության առումով[14]։

Քլեր Բութ Լյուսի մրցանակ ժառանգության հիմնադրամից[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեր Բութ Լյուսի մրցանակը, որը հիմնադրվել է 1991 թվականին՝ ի հիշատակ Լյուսի, Heritage Foundation-ի բարձրագույն պարգևն է պահպանողական շարժման մեջ ունեցած ակնառու ներդրման համար։ Հայտնի դափնեկիրների թվում են Ռոնալդ Ռեյգանը, Մարգարետ Թետչերը և Ուիլյամ Ֆ. Բաքլի կրտսերը[15][16][17]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935 Abide with Me
  • 1936 The Women
  • 1938 Kiss the Boys Goodbye
  • 1939 Margin for Error
  • 1951 Child of the Morning
  • 1970 Slam the Door Softly

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949 Come to the Stable

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931 Stuffed Shirts
  • 1940 Europe in the Spring
  • 1952 Saints for Now (խմբագիր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. https://www.cwhf.org/inductees/clare-boothe-luce
  7. https://laetare.nd.edu/recipients/#info1957
  8. Morris 1997, pp. 29–42.
  9. Lyons, Joseph (1989). Clare Boothe Luce, Author and Diplomat. Chelsea House. էջ 26.
  10. «Recipients». The Laetare Medal. University of Notre Dame. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  11. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
  12. «Clare Boothe Luce, one of America's most versatile and...». United Press International (անգլերեն). 1987 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. Writer, Diplomat Clare Boothe Luce Արխիվացված 2012-04-21 Wayback Machine, cblpi.org
  14. «About the Clare Boothe Luce Policy Institute». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. Rankin, Margaret (1997 թ․ դեկտեմբերի 12). «Heritage of conservatism is ongoing after 25 years». Washington Times.
  16. «Thatcher praises Blair's support for US». BBC News. 2002 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 05-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  17. «William F. Buckley Jr». National Review Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 03-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ ներկայացուցիչներ պալատ
Նախորդող՝
Լե Ռոյ Դ. Դաունս
Կոնեկտիկուտի 4-րդ ընտրատարածքից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Կոնգրեսում
1943–1947
Հաջորդող՝
Ջոն Դ. Լոջ
Դիվանագիտական պաշտոններ
Նախորդող՝
Էլսվորթ Բունկեր
Իտալիայում Միացյալ Նահանգների դեսպան
1953–1956
Հաջորդող՝
Ջեյմս Դեյվիդ Զելերբախ
Նախորդող՝
Էլիս Օ. Բրիգս
Բրազիլիայում Միացյալ Նահանգների դեսպան
1959–1959
Հաջորդող՝
Ջոն Մ. Կաբոտ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեր Բութ Լյուս» հոդվածին։