Ձյունը Նյու Յորքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունը Նյու Յորքում
տեսակգեղանկար
նկարիչՌոբերտ Հենրի[1]
տարի1902[1]
բարձրություն81,3 սանտիմետր[2]
լայնություն65,5 սանտիմետր[2]
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրքաղաքային բնանկար[3]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Ձյունը Նյու Յորքում» (անգլ.՝ Snow in New York), ամերիկյան ռեալիզմի ներկայացուցիչ Ռոբերտ Հենրիի յուղանկարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի վրա նշված 1902 թվական, մարտի 5 տարեթիվը ցույց է տալիս, որ նկարը նկարվել է մեկ օրում։ Կտավի վրա պատկերված է Մանհեթենի արևմտյան 55-րդ փողոցը` կառուցապատված մռայլ առանձնատներով։ Հենց նույն, 1902 թվականին, նկարը վաճառվեկժլ է մասնավոր անձի։ Արդյունքում այն գնել է մեկենաս Չեստեր Դեյլը, ով այն 1954 թվականին նվիրել է Արվեստի Ազգային պատկերասրահին[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռվում երևում են Հինգերորդ պողոտայի բարձր շինությունները։ Հազիվ մեկ լապտերով լուսավորված փողոցում երևում են մարդկանց ոչ հստակ կերպարները և նոր տեղացած, սակայն արդեն կեղտոտված ձյան վրա հետքեր թողնող սայլակները[5][6]։ Նկարը պատկերված է դիտավորյալ անփութ ոճով, մեծ վրձնահարվածներով[7]։ Կտավը նման է Հենրիի մեկ այլ` Լյա-Նեժ (ֆր.՝ La Neige, բառացի` «ձյուն») աշխատանքին, որը դրանից երեք տարի առաջ հաջողություն էր ունեցել Փարիզում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.42929.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.42929.html
  3. https://rkd.nl/explore/images/222014
  4. «Snow in New York - Provenance» (անգլերեն). National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  5. «American Realists of the Early 1900s» (անգլերեն). National Gallery of Art. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  6. Bob Batchelor The 1900s. — Greenwood Publishing Group, 2002. — P. 222. — 258 p. — (American popular culture through history). — ISBN 0313313342
  7. David E. Shi Facing Facts: Realism in American Thought and Culture, 1850-1920. — Oxford University Press, 1996. — P. 257. — 394 p. — (Oxford paperbacks). — ISBN 0195106539
  8. Bennard B. Perlman Robert Henri: His Life and Art. — Courier Dover Publications, 1991. — P. 55-57. — 176 p. — (Collections of fine art). — ISBN 0486267229