Ռոբերտ Հենրի
Ռոբերտ Հենրի անգլ.՝ Robert Henri | |
|---|---|
| Կեղծանուն | Cozad, Robert Henry[1] |
| Ծնվել է | հունիսի 24, 1865[2][3][4][…] |
| Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[5] |
| Վախճանվել է | հուլիսի 12, 1929[2][3][4][…] (64 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | ռեալիզմ[6] և Աղբամանների դպրոց[7][6] |
| Ժանր | դիմապատկեր[5], Ֆիգուր[5], ժանրային նկարչություն[5], բնանկար[5] և քաղաքային բնանկար[5] |
| Ուշագրավ աշխատանքներ | The Irish Girl? և The Laughing Boy (Jopie van Slouten)? |
| Ուսուցիչ | Թոմալ Փոլոք Անշութց, Ուիլյամ Բուգրո, Թոմաս Հովենդեն և Ռոբերտ Վոննոհ |
| Աշակերտներ | Ջոզեֆինա Հոփեր, Ա. Ս. Բեյլինսոն, Էդվարդ Հոփեր, Ջոն Սլոուն, Ֆլորենս Հաուել Բարկլի, Ֆլորենս Դրեյֆուս և Mary Rogers? |
| Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
| Ամուսին | Մարջորի Օրգան և Linda Craige Henri? |
Ռոբերտ Հենրի, իսկական անունը` Ռոբերտ Հենրի Կոզադ (անգլ.՝ Robert Henri հունիսի 24, 1865[2][3][4][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[5] - հուլիսի 12, 1929[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի նկարիչ և ուսուցիչ, ռեալիզմի ներկայացուցիչ։ Աղբամանների դպրոցի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Հենրին ծնվել է անշարժ գույքի` հողատարածքներ վաճառողի ընտանիքում։ Նկարչի հայրը` Կոզադ Ջոն Ջեքսոնը, Օհայոյում ստեղծել է Կոզադեյլ քաղաքը։ 1873 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նեբրասկա և այստեղ հիմնել Կոզարդ քաղաքը[8]։

1883 թվականին նկարչի ընտանիքը սկզբից մեկնում է Նյու Յորք, հետո` Անտլանտիկ Սիթի։ 1886 թվականին Ռոբերտ Հենրին ընդունվում է Փենսիլվանիայում գտնվող Գեղարվեստի ակադեմիա։ 1888 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ 1889 թվականից մինչև 1891 թվականը ընկած ժամանակաշրջանում այցելել է Ժյուլիանի ակադեմիա և Գեղարվեստի դպրոց։ 1891 թվականին նկարիչը վերադառնում է Փենսիլվանիա, որտեղ դառնում է Ութ նկարիչների խմբի անդամ։ Այս խմբի անդամները դեմ էին պաշտոնական ակադեմիական արվեստին և 1908 թվականին միավորվել են մի խմբում, որի անունը պատմաբանները հետագայում կնքել են «Աղբամանների դպրոց» (անգլ.՝ Ashcan School):

Այս խմբում են եղել այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Դեվիս Ստյուարտը, Արթուր Դոյվը և Ջոզեֆ Ստելան։ Ռոբերտ Հենրին եղել է խմբի առաջատար ներկայացուցիչը։ 1909 թվականին նկարիչը դասավանդել է նյույորքյան Արվեստի դպրոցում, հետագայում բացել է իր սեփական նկարչական դպրոցը, որը գործել է մինչև 1912 թվականը, այս դպրոցում սովորել են Էդվարդ Հոպերը, Ռոքուել Քենտը, Ջորջ Ուեսլի Բելովսը և ուրիշներ։ 1913 թվականին Ռոբերտ Հենրին մասնակցել է հայտնի սկանդալային «Արսենալ» ցուցահանդեսին։ 1915 թվականից մինչև 1928 թվականը դասավանդել է Նյու Յորքի Ուսանող-նկարիչների լիգայում։ Նրա աշակերտները նկարչի խոսքերը հավաքել և ամբողջացրել են «Արվեստի շունչը» գրքում, որը Դեյվիդ Լինչը համարում է իր «Գեղարվեստական աստվածաշունչը»[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանթոյով կինը, 1898 Բրուկլինի թանգարան
- Պարուհին, 1910
- Հոլանդացի աղջիկը, 1910
- Նկար շարժի մեջ, 1913
- Տամ Գեն, 1914 Օլբրայթ-Նոքս պատկերասրահ
- "Էնդիա Սմիթը ճապոնական հագուստով", 1915, Ինդիանապոլսի Գեղարվեստի թանգարան
- Ֆեյ Բեյինտերի նկարը, 1918
- Մաթա Մոանա, 1920
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роберт Генри. Дух искусства. Филадельфия, 1923. ISBN 0-06-430138-9 (վերահրատարկվել է 1984)
- Валери Энн Лидс. Мои люди: Портреты Роберта Генри. Орландo, 1994. ISBN 1-880699-03-6
- Валери Энн Лидс. Роберт Генри: Дух в живописи. Нью-Йорк, 2005. ISBN 1-931717-15-X
- Уильям Иннес Гомер. Роберт Генри и его творчество. Итхака, 1969. ISBN 0-87817-326-9 (վերահրատարակվել է 1988)
- Джессика Ф. Николь. Очарование побережием озера Мэн: Роберт Генри и его творчество, 1903—1918. Портленд, 1995. ISBN 0-916857-07-7
- Беннард Б. Перлман. Роберт Генри: Жизнь и творчество. «Dover Publications», 1991. ISBN 0-486-26722-9
- Валери Энн Лидс. Роберт Генри в Санта-Фе. Нью-Йорк, 1998. ISBN 0-935037-83-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115946193
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Robert Henri (նիդերլ.)
- 1 2 3 4 Robert Henri — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 6 7 8 9 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/ashcan-school
- ↑ Perlman, Bennard B., Robert Henri: His Life and Art, page 1. Dover, 1991.
- ↑ Линч Д. Интервью: Беседы с Крисом Родли. Пер. с англ. Т. Алешичевой, Т. Деткиной, А. Лежениной. — СПб.: Издательская Группа «Азбука-классика», 2009. Стр. 29.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հենրի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 24 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1929 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Ամերիկացի դիմանկարիչներ