Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 32, 2024 թ.
Արտաքին տեսք
- ․․․ռեկորդային՝ 97-րդ անգամ խաղադաշտից հեռացվելուց հետո, ֆուտբոլիստ Էլվիո Պորսել դե Պերալտան մոտեցել է մրցավարին և հարվածել նրան, ինչը վերջ է դրել նրա մարզական կարիերային։
- ․․․երկդեմ այս կատուն ապրել է 15 տարի, թեև այդպիսի կատուները մի քանի օրից ավելի չեն ապրում։
- ․․․հարած սերուցքից ևս կարելի է հարբել։
- ...16-րդ դարում անգլիացի նավաստիների վարձատրությունը ներառում էր ռոմի մի չափաբաժին, որի թնդության աստիճանը նրանք ստուգում էին՝ նրանով թրջելով վառոդը․ եթե վառոդն այրվում էր, ստացվում էր ապացույց (անգլ.՝ proof), որ ռոմին ջուր խառնված չէ։ Դրանից էլ առաջացել է խմիչքի թնդության չափման միավորը (լուսանկարում)։