Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում
Արտաքին տեսք
LEGO-ն նշեց սըր Դեյվիդ Աթենբորոյի 100-ամյակը՝ սոցիալական ցանցերում տարածելով վիրուսային տեսանյութ, որը փոխել է դասական խաղալիքների տուփի տարիքային վարկանիշը «4-99»-ից «4-100+»-ի՝ «Նրանց համար, ովքեր երբեք չեն դադարում խաղալ, տարիքային սահմանափակում չկա» վերնագրով։
Արխիվ |
|---|
Այս էջում տեղադրվում են փաստեր Գլխավոր էջի «Գիտեի՞ք, որ․․․» նախագծի համար։ Այստեղ կարող եք համարձակ տեղադրել այն, ինչ կհամարեք հետաքրքիր մեր Վիքիպեդիայի էջերում։ Նախագիծը Գլխավոր էջում թարմացվում է շաբաթը մեկ։
Պահանջներ առաջարկվող փաստերին
[խմբագրել կոդը]- Փաստը պետք է լինի բավականին ոչ պարզունակ, հետաքրքիր և նշանակալի։
- Փաստը պետք է վերցված լինի հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից։
- Ըստ էության ցանկացած հետաքրքիր փաստ որոշակի հոդվածի հղում է, այնպես որ գլխավոր հղումը պետք է ուղղորդի դեպի առնվազն միջին չափերի հոդված, այլ ոչ թե կիսատ-պռատ կամ միայն երկու բառով նկարագրության։
- Հոդվածը պետք է փաստը հաստատող հեղինակավոր աղբյուրների հղումներ ունենա։
- Խորհուրդ չի տրվում տեղադրել վիճելի «փաստեր»։ Ծայրագույն դեպքում կարելի է գրել «ըստ վարկածի», «կա կարծիք» և այլն։ Ցանկալի չէ տեղադրել նյութեր, որոնք խմբագրական պատերազմների առիթ կհանդիսանան։
- Չի կարելի տեղադրել փաստեր, որոնք երևակայության, կամայական ենթադրությունների արդյունք են կամ հիմնված են բառախաղի վրա։
Թողարկում
[խմբագրել կոդը]- Թողարկման մոտավոր ծավալը պետք է 6-8 փաստի և 1-2 լուսանկարի սահմանում լինի, լուսանկարի հոդվածը տեքստի մեջ պետք է մյուս հղումներից առանձնանա թավատառ տառատեսակով։ Ըստ հնարավորի հոդվածները, որոնցից ներկայացված են փաստերը, պետք է լինեն գիտելիքների տարբեր ոլորտներից, որ ընթերցողի մոտ պատրանք չստեղծեն, թե Վիքիպեդիան նյութերի մեկ շրջանի է անդրադառնում։
- Առաջարկվող նյութերը կջնջվեն գլխավոր էջի կաղապարում տեղադրվելուց հետո, մնացած նյութը մեկ ամիս անց։ Պայմաններին չհամապատասխանող նյութը ջնջվում է
գծով, <s>այսպես</s>։ Բողոքարկումները քննարկման էջում։
Նոր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]17-23.08

- ․․․Էյֆելյան աշտարակը ամռանը ջերմային ընդարձակման պատճառով կարող է բարձրանալ մինչև 18 սանտիմետրով։
- ․․․այս վեպը գրված է մեկ նախադասությամբ։
- ...այս ճառագայթալողակ ձկների ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ բազմացման ընթացքում սերունդը կրում է արուն (լուսանկարում)։
- ... Կարիբյան ծովում գտնվող Մեծ Բրիտանիայի ինքնավար անդրծովյան տարածքը արհեստական բանականության տարածումից հետո մեծ եկամուտներ է ստանում իր ազգային դոմենից:
- ․․․դեռևս Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու հիշատակած վիշապի պատվին Վան քաղաքում վերջերս տեղադրվել է 5 մետր երկարությամբ արձան։

- ․․մոտ 100,000 հսկա կրիաներ կենտրոնացած են Սեյշելյան կղզիների Ալդաբրա ատոլում, սըր Դևիդ Աթենբորոն այն անվանել է «աշխարհի հրաշալիքներից մեկը»։
- ․․LEGO-ն, նշելով սըր Դեյվիդ Աթենբորոյի 100-ամյակը, փոխել է դասական խաղալիքների տուփի տարիքային սահմանը «4-99»-ից «4-100+»-ի՝ հայտարարելով․ «Նրանց համար, ովքեր երբեք չեն դադարում խաղալ, տարիքային սահմանափակում չկա»։