Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ
|
Գիտեի՞ք որ «Գիտեի՞ք որ» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ։ Այս նախագծում հիմնականում ընդգրկվում են Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում առկա հետաքրքրաշարժ տեղեկությունները։ Ինչպե՞ս է տեղեկությունը հայտնվում «Գիտեի՞ք որ» բաժնում։ Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի տեղեկություն և այն առաջարկում է «Հաջորդ թողարկման պատրաստում» կոչվող էջում։ Այստեղ կատարվում է ընտրություն։ Ընտրված տեղեկությունները տեղադրվում են հատուկ կաղապարի մեջ, որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր տեղեկության, ապա այն «թեկնածու» առաջարկելու համար։ Նախագիծը վերահսկվում է մի քանի ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում)։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում։ |
Նախագծի ենթաէջեր Կաղապարներ Վերահսկող մասնակիցներ |

- ․․․20-րդ դարի գովազդ ստեղծողները փոխառել են դեռևս Ջոտտոյի օգտագործած տեխնիկան (լուսանկարում):
- ․․․ենթադրվում է, որ այս երկարակյացն ունեցել է 250 երեխա և հանդիսանում է Բրազիլիայի Սանտա Էվդոքսիա շրջանի բնակչության մոտավորապես 30%-ի անմիջական նախնին։
- ․․․ալբանացիներն իրենց ազգային հերոսի հիշատակը անմահացրել են երկնաքեր կառուցելով (լուսանկարում)։
- ․․․ավելի քան 500 տարի Օքսֆորդի համալսարանի ուսանողները երդվում էին երբեք չներել ոմն Հենրիի՝ վաղուց չիմանալով, թե որն էր նրա մեղքը։
- ․․․հեռուստասերիալից կարող է առաջանալ վիրուսի բռնկում։
- ․․․Օրեգոն նահանգի հնագույն օդանավակայանը հիմնադրել է 13-ամյա մի լիբանանցի։
|
| ||
|
| ||
|
| ||
|
|||









