Պետրոս I-ի զվարճական բանակ
Պետրոս I-ի զվարճական բանակ (ռուս.՝ Потешные войска), ի սկզբանե կոչվել է Պետրավսկի պոլկ (ռուս.՝ Петровский полк, թարգմանաբար՝ Պետրոսի գունդ), այն կազմված էր երիտասարդ Պետրոս I-ի մանկության խաղընկերներից, ազնվականների զավակներից և իր հայր Ալեքսեյի պալատի սպասավորներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1682 թվականին, երբ Պետրոսը իր մոր՝ Նատալյա Նարիշկինայի հետ միասին բնակվում էր ազնվականների համար նախատեսված Պրեոբրաժենսկոյեում, Պետրոսը հետզհետե կազմավորում է «փոքրերից կազմված բանակ», որպեսզի ուսումնասիրի ժամանակակից ռազմական արվեստ։ Բացի իր ընկեր երեխաներից, բանակ են «զորակոչվել» նաև ծառաներ և վասալներ, որոնցից զինվորական համազգեստն առաջինը հագել է 25-ամյա Սերգեյ Բուխվոստովը, որն անվանվել է «առաջին ռուս զինվորը»։ Ի սկզբանե կազմավորվել է 100 ու-զվարճական ուժեղ զինվորներից բաղկացած Ռմբակոծիչների միությունը[2]։
Տղա երեխաները պատերազմներ էին խաղում, սակայն քանի որ նրանք մեծանում էին, նրանց խաղերը դառնում էին ավելի բարդ և իրատեսական։ Կազմավորվել է ռազմական խորհուրդ, օտարերկրացիներից հավաքագրվել են ռազմական հրահանգիչներ, որոնք ի վերջո դարձել են Զվարճական բանակի մշտական սպայական կորպուսի մաս։ Մինչև 1685 թվականը զինվորների թիվը հասել է 300-ի, որոնք տեղակայվել էին Պրեոբրաժենսկոյեի մոտ հատուկ կառուցված զորանոցներում, սակայն քանի որ նրանց թիվը գնալով մեծանում էր ևս մեկ զորանոց կառուցվել է հարևան գյուղում՝ Սեմյոնովսկոյեում։ Հետագայում զորքերին միացան նաև ստրելեց-կամավորներ։ 1687 թվականին զվարճական բանակը կազմված էր երկու վաշտերից՝ Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի։ Այս ժամանակաշրջանում երկու վաշտերը ներառում էին ինչպես հրետանային, այնպես էլ հեծելազորային զինատեսակներ[2]։
1689 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը ձեռնարկվել էր խնամակալ Սոֆյա Ալեքսեևնայի կողմից, Զվարճական բանակը երիտասարդ Պետրոսին սատարող ջոկատների կազմի մաս էր կազմում․ նրան աջակցում էին նաև Ստրելեցների մեծամասնությունն ու ռուսական ազնվականության առաջատար ներկայացուցիչները։
Վաշտերն ընդլայնվել են և 1695 թվականի ապրիլի 25-ին պաշտոնապես դարձել գվարդիայի Պրեոբրաժենյան և Սեմյոնովյան գնդերը[2]։ Այդ գնդերը դարձել են Ռուսական կայսերական գվարդիայի հիմքը։ Ինչքան Պետրոսը մեծանում էր, այնքան գնդերը դառնում էին ավելի լավը։ Պետրոսը անձամբ մասնակցում էր բանակային կյանքին՝ ունենալով ռմբարկուի կոչում[2] և բարձրանալով մինչև գնդապետի կոչում[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ David R. Stone. A Military History of Russia: From Ivan the Terrible to the War in Chechnya. Praeger Security International. ISBN 0-275-98502-4.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Konstam, Angus (1993). «The 'Poteshnyi'». Peter the Great's Army (1): Infantry. London: Osprey Publishing. ISBN 1 85532 315 X. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ Eugene Schuyler (1880). Peter the Great, Emperor of Russia: A Study of Historical Biography. Trow's Printing and Bookbinding, New York. էջ 107. «peter preobrazhensky.»