Վիոլա Սմիթ
Վիոլա Սմիթ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Viola Smith |
Ի ծնե անուն | գերմ.՝ Viola Schmitz |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1912 Mount Calvary, Fond du Lac County, Վիսկոնսին, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 21, 2020[1] (107 տարեկան) Քոստա Մեսա, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ |
Գործիքներ | հարվածային համակարգ |
Վիոլա Սմիթ (ի ծնե Շմիտց, նոյեմբերի 29, 1912, Mount Calvary, Fond du Lac County, Վիսկոնսին, ԱՄՆ - հոկտեմբերի 21, 2020[1], Քոստա Մեսա, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3]), ամերիկացի կին թմբկահար, առավել հայտնի է նվագախմբերում, սվինգ խմբերում և հանրաճանաչ երաժշտությամբ 1920-ականներից մինչև 1975 թվականը։ Առաջին կին պրոֆեսիոնալ թմբկահարներից[4].
Կյանքի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիոլա Շմիտցը մեծացել է Մաունտ-Կալվարիում, Վիսկոնսին նահանգ, ընտանիքի, քույրերի և երկու եղբայրների հետ։ Բոլորը սկզբում սովորել են դաշնամուր նվագել, բայց միայն աղջիկները պետք է նվագեին իրենց հոր մտածած աղջիկների նվագախմբում[3]։ Վիոլայի ծնողները համերգային դահլիճ էին ղեկավարում իրենց հայրենի Մաունտ Կալվարի գյուղում[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-ից 1930-ական թվականներին Վիոլա Սմիթը նվագել է «Շմիտց քույրիկների ընտանեկան նվագախմբում» (ավելի ուշ հայտնի «Սմիթ քույրերի նվագախումբ»), որը հիմնադրվել է նրա հոր կողմից Վիսկոնսինում[6]. Իռեն (Շմիտց) Աբլերը նվագում էր տրոմբոն, Էրմա Շմիտցը վիբրաֆոն, Էդվինա Շմիտցը շեփոր, Վիոլա Շմիտցը թմբուկ, Լիլա Շմիտցը սաքսոֆոն, Միլդերդ (Շմիտց) Բարտաշը ալտ, Լորետտա (Շմիտց) Լյորը դաշնամուր և Սալլի (Շմիտց) Էլլենբեկը բաս սաքսոֆոն։ Հանգստյան օրերին և ամառային արձակուրդներին նրանք շրջագայում էին «Ռադիոկեյտ-Օրֆեյ» մայրուղով (RKO), վոդևիլներում և կինոթատրոններում, քույրերից մի քանիսը այդ շրջանում դեռ դպրոցական էին[7]։ Իր զարմիկ Դեննիս Բարտաշի խոսքով, նրա համար բեկումնային էր 1930-ականներին Major Bowes Amateur Hour ռադիոշոուի ելույթը[5]։ 1938 թվականին Վիոլան և Միլդրեդը հիմնադրել են Coquettes կանացի նվագախումբը, որը գործել է մինչև 1942 թվականը[8]։ Միլդրեդ Բարտաշը նվագել է կլառնետ և սաքսոֆոն։
1942 թվականին Սմիթը Down Beat ամսագրի համար գրել է հոդված՝ «Տվեք հնարավորություն կին երաժիշտներին» վերնագրով, որում նա հաստատում էր, որ կին երաժիշտները կարող են նվագել նույնքան լավ, որքան տղամարդիկ[9]։ Նա հաստատում էր․ «Արտակարգ իրավիճակներում հայտնի խմբերի, հայտնի գործքավորողներին կանչում էին ծառայության։ Նրանց միջակություններով փոխարինելու փոխարեն, ինչո՞ւ թույլ չտալ, որ երկրի որոշ հայտնի կին երաժիշտներ իրենց տեղը զբաղեցնեն»։
1942 թվականին, Միլդրերդի ամուսնությունից հետո, Սմիթը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ իր ուսուցիչներից մեկը՝ Բիլլի Գալդստոնը, նվիրել է նրան փոքր թբուկների ինքնաշեն հավաքածու, հետո նա ստացել է Ջուլիարդի դպորցի ամառային կրթաթոշակ և միացել է Ֆիլ Սպիտալնիի կոմերցիոն հաջողակ «Hour of Charm» աղջիկների խմբին[6][7]։ Ավելի ուշ նա նվագել է NBC սիմֆոնիկ նվագախմբում։ Նրա հայտնի երաժշտական սարքավորումը կազմված էր 13 թմբուկներից, մասնավորապես 16 դյույմանոց երկու տամ-տամ ուսի մակարդակին հասնող թմբուկներից, որոնցից միայն նա ուներ։ Սաակայն Սմիթը նկատել էր, որ իրենց հանդիպումից հետո Լուի Բելլսոնը սկսել է նույն ձևով օգտագործել երկու բաս-թմբուկները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սմիթը մասնակցել է «Երբ Ջոնին կվերադառնա տուն» և «Ուսանողները գալիս են այստեղ» ֆիլմերի երաժշտության ձայնագրմանը, որպես Ազգային սիմֆոնիկ նվագախմբի անդամ, նույնիսկ հանդես է եկել Էլլա Ֆիցջերալդի և Չիկ Ուեբբիի հետ[3][10]։ Նրան անվանում էին «Շրջազգեստով Ջին Կրուպա» և «ամենարարագ աղջիկ թբմկահար»։ 1949 թվականին հանդես է եկել նախագահ Հարրի Թրումանի երդմնակալությանը։ Մինչև 1954 թվականը նվագել է «Hour of Charm» նվագախմբում։
«Hour of Charm» նվագախմբի կազմալուծումից հետո ղեկավարել է «Վիոլան և տասնյոթ թմբուկները» սեփական խումբը։ 1966-ից 1970 թվականներին նա նվագել է Kit Kat Band խմբի հետ, որը եղել է 1960-ականների Բրոդվեյի մյուզիքլի կաբարեի նախնական դերասանական կազմի մի մասը[3]. Allegro Magazine, հատոր 113, համար 10, 2013 թվականի նոյեմբերի 10-ին, հոդված է նվիրել Սմիթին․ «Ճոճանակի հարյուրամայկ․ Երբեք չկորցնես քո ռիթմը»[11]
2019 թվականի ապրիլին, 106 տարեկան հասակում Սմիթը ակտիվ թմբուկ էր նվագում Կաստի Մեսիի «Forever Young Band: America’s Oldest Act of Professional Entertainers» խմբում, որպես այդ պահին ապրած ամենամեծ մեյնսթրիմ երաժիշտ[12][13][14]։
Ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երբ Ջոնին կվերադառնա տուն (1942)
- Ուսանողները գալիս են այստեղ (1945)
Հեռուստատեսային ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ես ունեմ գաղտնիք (CBS)
- Էդա Սալլիվանի շոուն (CBS) — հինգ անգամ
Բորդովեյան մյուզիքլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաբարե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Pioneering drummer Viola Smith has died, aged 107
- ↑ «Obituary». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Viola Smith - Drummer/Percussionist». drummercafe.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ Clay, Joanna (2011 թ․ նոյեմբերի 26). «Still jazzing it up at 99». Daily Pilot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 5,0 5,1 Dobruck, Jeremiah (2012 թ․ նոյեմբերի 29). «Still keeping time at 100». Daily Pilot. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 6,0 6,1 «When Women Called the Tunes». The New York Times. 2010 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «Viola Smith profile». NAMM. NAMM, the National Association of Music Merchants. 2012 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Haas, Jane Glenn (2012 թ․ նոյեմբերի 19). «Centenarians getting more common». The Orange Country Register. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Yellin, Emily Our Mothers' War: American Women at Home and at the Front During World War II. — 2010. — ISBN 9781439103586
- ↑ «Drummerszone artists - Viola Smith». drummerszone.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ «A Century of Swing». local802afm.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ Marion, Fred (2016 թ․ նոյեմբերի 30). «World's oldest professional musician? Viola Smith still drumming at 104». Rocknuts.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Viola Smith Celebrates 104st Birthday …The Oldest Renown Musician Alive Today». The Future Heart. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Profile(չաշխատող հղում), forever-youngband.com; accessed January 3, 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց NAMM բանավոր պատմության գրադարանի հետ Վիոլա Սմիթ(2012)