Jump to content

Ֆիլոգելոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլոգելոս
հին հունարեն՝ Φιλόγελως
ՀեղինակՀիերոկլես և Ֆիլագրիոս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհումոր
Բնօրինակ լեզուհին հունարեն
Ստեղծման տարեթիվ4-րդ դար

«Ֆիլոգելոս» (հին հունարեն՝ Φιλόγελως - «ծիծաղելու/զվարճալիի սիրահար»), կատակների և անեկդոտների ամենահին ժողովածուն, որը հասել է մեր օրեր։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուն հունարեն է, և, ըստ ամերիկացի պրոֆեսոր Ուիլյամ Բերգի, գրված է մի լեզվով, որը կարելի է թվագրել մեր թվարկության 4-րդ դարով[1]։

Գրքի ստեղծումը վերագրվում է Հիերոկլեսին կամ Ֆիլագրիոսին, որոնց մասին գործնականում ոչինչ հայտնի չէ[2]։ Քանի որ թիվ 62 կատակում հիշատակվում է Հռոմի հազարամյակի տոնակատարությունը, ժողովածուն կարող է թվագրվել մ. թ. 248 թվականով կամ ավելի ուշ տարեթվով[3]։

Թեև «Ֆիլոգելոսն» անեկդոտների ամենահին պահպանված ժողովածուն է, սակայն կան այս տեսակի ավելի վաղ գործերի վկայություններ։ Այսպես, Աթենեոսը գրել է, որ Փիլիպոս II Մակեդոնացին վճարել է Աթենքի քաղաքացիների ակումբին՝ նրա անդամների կատակները գրառելու համար, իսկ մ.թ.ա. 2-րդ դարի սկզբին Տիտոս Մակկիոս Պլավտուսի հերոսները երկու անգամ հիշատակում են կատակների գրքեր[2]։

Ժողովածուն կազմված է 265 կատակից, որոնք բաժանված են թեմաների, օրինակ՝ «ուսուցիչ - աշակերտ», «գիտնական - հիմար»[4]։

Կատակների գլխավոր հերոսը «պեդանտն» է (հին հունարեն՝ σχολαστικος)՝ շատ յուրօրինակ տրամաբանությամբ պարզամիտ գիտնականը[5]։ Բացի այդ, «Ֆիլոգելոսում» ծաղրի են ենթարկվում այնպիսի քաղաքների բնակիչները, ինչպիսիք են Ավդիրան, Սայդան և Կիման, ինչպես նաև տրտնջացողները, ծույլերը, նախանձողները, որկրամոլներն ու հարբեցողները[6]։

«Ֆիլոգելոսի» կատակների մեծ մասը հասկանալի է ժամանակակից ընթերցողին առանց լրացուցիչ մեկնաբանությունների[7]։ Որոշ տեքստեր, սակայն, պահանջում են մեկնաբանություններ, որոնք պարզաբանում են այդ դարաշրջանի մարդկանց որոշակի պատկերացումները. օրինակ, հազար հիշատակող կատակներն անհասկանալի են, եթե չգիտես, որ հին ժամանակներում այս բույսը համարվում էր աֆրոդիզիակ[8]։

Ժողովածուն ժամանակակից արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին բրիտանացի հեռուստահաղորդավար Ջիմ Բոուենը ժողովածուի նյութը փորձարկել է ժամանակակից լսարանում[9]։ Կատակերգու Ջիմի Կառը պնդում է, որ կատակներից շատերը զարմանալիորեն նման են ժամանակակիցներին[10]։ Նրանցից մեկը նույնիսկ նկարագրվել է որպես «սատկած թութակի մասին Մոնթի Փայթոնի հայտնի սքեթչի նախահայր»[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Dead Parrot sketch ancestor found». BBC News. BBC. 2008 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 Quinn, John T. (2001). «45 Jokes from The Laughter Lover». Diotima. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Jennings, Victoria (2001 թ․ հունիսի 5). «R.D. Dawe, Philogelos. München/Leipzig: K.G. Saur, 2000». Bryn Mawr Classical Review. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. Laes, Christian (2005 թ․ սեպտեմբերի 18). «M. Andreassi, Le facezie del Philogelos. Barzellette antiche e umorismo moderno». Bryn Mawr Classical Review. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. М.Гаспаров. Занимательная Греция.
  6. «Simposium.ru». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. Salvatore Attardo Encyclopedia of Humor Studies. — P. 566.
  8. Jimmy Carr, Lucy Greeves Only Joking: What's So Funny About Making People Laugh?. — Penguin, 2006.
  9. «Philogelos: The World's Oldest Surviving Joke Book». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  10. «Dead Parrot Sketch is 1600 Years Old». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. «Dead Parrot sketch ancestor found». BBC News. BBC. 2008 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Philogelos or Laughter-Lover (London Studies in Classical Philology Series, 10) by Barry Baldwin 1983, ISBN 978-90-70265-45-8
  • Philogelos: Hieroclis et Philagrii facetiae by A. Eberhard (1869) Berlin: H. Ebeling & C. Plahn
  • ιεροκλέους και Φιλαγρίου (Hierokles kai Philagrios). G. Pachymeris declamationes XIII quarum XII ineditae, Hieroclis et Philagrii grammaticorum φιλόγελως longe maximam partem ineditus by Jean François Boissonade de Fontarabie (1848) Paris
  • Philogelos, Antike Witze, Greek and German by Kai Brodersen Wiesbaden: Marix 2016, ISBN 978-3-7374-1038-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]