Սատկած կատվի ցատկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսներում, «սատկած կատվի ցատկը» բաժնետոմսերի անկման գնի փոքր, կարճաժամկետ վերականգնում է[1]։ Արտահայտությունը բխում է այն մտքից, որ «նույնիսկ սատկած կատուն կցատկի, եթե ընկնի մեծ բարձրությունից»[2], այս արտահայտությունը լայնորեն կիրառվում է նաև ցանկացած դեպքի համար, երբ առարկան լուրջ անկման ընթացքում կամ դրանից հետո կարճատև վերելք է ապրում։ Որոշ դեպքերում արտահայտությունն անվանում են «մակաբույծների հանրահավաք»[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտությունը ձևավորվել է 1985 թվականի դեկտեմբերին, երբ Սինգապուրի և Մալայզիայի արժեղթղթերի շուկաները հաղթահարել են ծանր անկումը։ Լոնդոնի Financial Times ամսագրի լրագրողներ Քրիս Շերվելը և Վոնգ Սուլոնգը հայտարարել են, որ շուկայի աճը այն է, «ինչ մենք անվանում ենք սատկած կատվի ցատկ»[4]։ Սինգապուրի և Մալայզիայի տնտեսությունը շարունակում էր անկում ապրել[5][6], հետագա տարիներին այս երկրները նույնպես տնտեսապես զարգացան։

Այս արտահայտությունը կրկին օգտագործվել է հաջորդ տարի՝ կապված նավթի գների անկման հետ։ San Jose Mercury News թերթում Ռայմոնդ Դևո կրտսերն առաջարկել է կպչուն պիտակների վրա տպել «Զգուշացեք սատկած կատվի ցատկից» գրությունը և այն բացատրել գրաֆիկի միջոցով[7]։ Մեջբերումը վկայակոչվել է 1990-ականներին և լայնորեն օգտագործվել 2000-ականներին[8]։

Այն վերաբերում է բաժնետոմսերին կամ ապրանքներին, որոնք անցել են ազատ անկման ռեժիմ, այնուհետև կարճ ժամանակով աճել են։ Եթե սատկած կատուն գցեք 50 հարկանի շենքից, այն կարող է ցատկել՝ հարվածելով մայթին։ Բայց մի շփոթեք այս վերադարձը նորացված կյանքի հետ։ Դա դեռ մեռած կատու է։ Նավթի տեղում գինը մեկ տակառի դիմաց 10 դոլարից պակասից հասել է ավելի քան 13 դոլարի, բայց դա նույնպես չպետք է շփոթել կյանքի վերսկսման հետ։

- Ռայմոնդ Ֆ. Դևո, կրտսեր, Սան Խոսե Մերկուրի Նյուս,1986 թվական, ապրիլի 28 [9]։

Արտահայտությունն օգտագործվում է նաև քաղաքական շրջանակներում, երբ որևէ քաղաքական գործիչ կամ թեկնածու անկումից հետո կտրկուկ վերելք է ապրում[10]։

Տատանումներ և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատկած կատվի ցատկը կարելի է տեսնել այնպիսի երկրներում, ինչպիսին Վենեսուելան էր 1980-2000 թվականներին:

Այս տերմինի ստանդարտ օգտագործումը վերաբերում է բաժնետոմսի գնի կարճաժամկետ բարձրացմանը, որը անկում է ապրել։ Այլ դեպքերում այդ տերմինն օգտագործվում է բացառապես ցածրարժեք համարվող արժեթղթերը կամ բաժնետոմսերը նշանակելու համար։ Նախ և առաջ արժեթղթերն անցյալում ունեին վատ ցուցանիշներ։ Եվ երկրորդ, անկումը «ճիշտ է» այն իմաստով, որ հիմնական բիզնեսը թույլ է (օրինակ՝ վաճառքի անկում կամ անկայուն ֆինանսական ցուցանիշներ)։ Դրա հետ մեկտեղ կասկածելի է՝ արդյոք անվտանգությունը կվերականգնվի պայմանների բարելավման դեպքում (շուկայի կամ տնտեսության ընդհանուր վիճակը) թե ոչ։

Այս տերմինի սահմանման որոշ վարիացիաներ ներառում են՝

  • Բաժնետոմսերը, որոնք գտնվում են ուժեղ անկման մեջ և կտրուկ ցատկում են ցածր մակարդակից[11]
  • Շուկայի միտումում գների փոքր վերընթաց շարժում, որից հետո շուկան շարունակում է անկում ապրել[2][12]

Տեխնիկական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատկած կատվի ցատկ» գնային օրինաչափությունը կարող է օգտագործվել որպես ֆոնդային առևտրի տեխնիկական վերլուծության մեթոդի մաս։ Տեխնիկական վերլուծությունը նկարագրում է «սատկած կատվի ցատկը» որպես շարունակական մոդել, որի ընթացքում տեղի է ունենում ընթացիկ անկման հակադարձում, որին հաջորդում է գնի զգալի վերականգնումը։ Լինում էին դեպքեր, երբ գինը չէր կարողանում երկար պահպանել աճը և նվազում էր[13]։ Տվյալ երևույթը կարող է դժվար լինել նույնականացնել առաջացման պահին, և, ինչպես շուկայի գագաթներն ու անկումները, այնպես էլ օրինաչափությունը հնարավոր է ճանաչել միայն հետադարձ ուժով[14]։

Վարքագծային ֆինանսական հեռանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի երևույթ, որը հայտնի է որպես «սատկած կատվի ցատկ», կարող է մասամբ նկարազարդվել շուկայի մասնակիցների կամ առևտրականների իռացիոնալ և հուզական վարքագծով։ Ըստ այս տեսության՝ ներդրողները երբեմն չեն կարող ռացիոնալ կամ օբյեկտիվ լինել շուկա դուրս գալու հարցում. այնուամենայնիվ, դրանց վրա ազդում են ճանաչողական կողմնակալությունները և հույզերը, որոնք ազդում և հանգեցնում են վատ վարքի, ավելորդ և թերագնահատված արձագանքի։ Սատկած կատվի ցատկը կարող է առաջանալ ներդրողների հետևյալ կողմնակալություններից մի քանիսի պատճառով[15]

Ամրեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրեցումը տեղի է ունենում այն դեպքում, երբ ամենք ավելի շատ շատ ենք հույս դնում ֆիքսված հղման կետին, այլ ոչ թե ուղղում սպասումները թարմացված տեղեկատվության հիման վրա։ Օրինակ՝ նախկինում դիտվել է բարձր կամ ցածր մակարդակ՝ մակրո միջավայրի գործոնները դիտարկելու փոխարեն։ Որոշ ներդնրողներ այս ինֆորմացիան կարող են ընկալել, որ կտրուկ անկումից հետո բաժնետոմսերն ու ապրանքները գերագնահատված կամ թերագնահատված են, և կարող V-ձև արագ բարձրեցման են հույս ունենալ։

Հաստատման կողմնակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատման կողմնակալությունը անհատի՝ նախկինում գոյություն ունեցող համոզմունքները կամ վարկածները հաստատող տեղեկատվությունը մեկնաբանելու և էական հակասական ապացույցները անտեսելու, մերժելու միտում է։ Սա հանգեցնում է նրան, որ ներդրողները ըստ ցանկության ընտրում են այն տեղեկատվությունը, որին հավատում են, քանի դեռ այն աջակցում է ընտրված բաժնետոմսերի իրենց լավատեսական կանխատեսմանը։

Ավելորդ ինքնավստահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափից ավելի ինքնավստահությունը առաջանում է ինչ-որ մեկի կարողությունների կամ հստակ բաժնետոմսերի կամ մակրո միջավայրի իմացությունների գերագնահատման կամ դրա հետ կապված անորոշության ու ռիսկերի թերագնահատման արդյունքում։ Չափազանց ինքնավստահությունը հանգեցնում է նրան, որ ներդրողները չեն դիվերսիֆիկացվում, չափազանց մեծ ռիսկի են դիմում կամ հրաժարվում են բաժնետոմսերը վաճառել stop-loss-ի մակարդակում։

Այս նախապաշարմունքները, ինքնուրույն կամ համակցված, կարող են ստեղծել հետադարձ կապի օղակ, որտեղ շուկայի անկայունությունն ու անկանխատեսելիությունն ուժեղանում են, քանի որ աճող թվով ներդրողներ արձագանքում են նույն ազդանշաններին և տրամադրությունանը։ «Սատկած կատվի ցատկը» առևտրականների և սպեկուլյանտների կողմից առաջացած վերադարձի վառ օրինակ է, որոնք խաղադրույք են կատարում իրենց լավատեսական հայացքների վրա, այլ ոչ թե բաժնետոմսերի ներքին կամ իրական արժեքի։ Սա հանգեցնում է վերականգնման կեղծ զգացողության, քանի որ բաժնետոմսերը սկսում են աճել, և հետագա արժեքի անկումը արտացոլում է բաժնետոմսերի արժեքի առաջարկի և պահանջարկի իրական դինամիկան։

Այս նախապաշարմունքները հակազդելու համար ներդրողները պետք է կիրառեն կարգապահ և ապացույցների վրա հիմնված մոտեցում ներդրումների նկատմամբ, նայեն ավելի երկար ժամկետներին կամ դիվերսիֆիկացնեն ներդրումները ինդեքսային ֆոնդում։ Այս մեթոդներն ավելի շատ ապավինում են չափանիշների օբյեկտիվ շարքին, ինչպիսիք են գին-շահույթ հարաբերակցությունը, շահաբաժնի եկամտաբերությունը կամ շուկայական կապիտալիզացիան՝ բաժնետոմսերի կամ շուկայի հարաբերական գրավչությունը գնահատելու համար, այլ ոչ թե հույզերի վրա հիմնված առևտուրը։ Բացի այդ, նրանք ընդգծում են, թե որքան կարևոր է դիվերսիֆիկացնել գործունեությունը, լինել համբերատար և ունենալ երկարաժամկետ հեռանկար, որը կարող է նվազեցնել կարճաժամկետ տատանումների և աղմուկի ազդեցությունն ու կարևորությունը։ Հասկանալով հոգեբանական թակարդները, որոնք կարող են հանգեցնել «սատկած կատվի ցատկին», ներդրողները կարող են մեծացնել իրենց ֆինանսական նպատակներին հասնելու հավանականությունը և խուսափել ծախսատար սխալներից։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատկած կատվի ցատկելու» հիմքում ընկած պատճառները հիմնականում այս ազդեցությունների արդյունք են։ Հաճախ այդ էֆեկտների համադրությունն է, որ հանգեցնում է «սատկած կատվի ցատկելու» երևույթին։

Տեխնիկական գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական գործոնները, ինչպիսիք են շատ ընկերությունների կարճ դիրքը, կարող են օգնել «սատկած կատվի ցատկին» ձևավորմանը։ Քանի որ շատ ներդրողներ հետ են գնում իրենց բաժնետոմսերը կարճ դիրքը փակելու համար, բաժնետոմսերի պահանջարկը ժամանակավորապես աճում է, ինչը հանգեցնում է դրանց գնի բարձրացմանը։ Բացի այդ, եթե բաժնետոմսն ունի կայուն, շարունակական և պարբերական տատանումների հաստատված պատմություն աջակցության գնի և դիմադրության գնի միջև, բաժնետոմսերի ցածր գինը կարող է հանգեցնել նրան, որ ներդրողները գնեն բաժնետոմսերը՝ հավատալով, բաժնետոմսերի գինը դեռ հետևում է շուկայի միտմանը։ Սա ունի նույն ազդեցությունը, ինչ կարճ դիրքը, որի դեպքում գինը ստանում է կարճաժամկետ մղում։

Նորություններ և իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրական նորությունները, որոնք վերաբերում են բաժնետոմսերին, կարող են ապահովել ներդրողների տրամադրության ժամանակավոր բարձրացումը։ Դա կարող է լինել գործընկերության համաձայնագրի կամ նոր արտադրանքի արդյունք։ Իր հերթին, սա ապահովում է բաժնետոմսերի պահանջարկի կարճաժամկետ աճ, չնայած որ գների անկման հիմնական պատճառը չի փոխվել։

Շուկայական տրամադրվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական տրամադրվածությունը պատկանում է ներդրողների՝ շուկայի հանդեպ իրենց վերաբերմունքին։ Եթե նույն ֆինանսական շուկայում շատ բաժնետոմսեր դրական դինամիկա են ցույց տալիս, ապա ներդրողները կարող են նպաստել ամբողջ ֆինանսական շուկային որպես ամբողջություն։ «Ցուլ» շուկան վերաբերում է այն շուկային, որտեղ կանխատեսվում է, որ տեղի կունենա դրական գների շարժում։ Եթե ամբողջ շուկան բախվի պահանջարկի ավելացման, նույնիսկ գների անկում ունեցող բաժնետոմսերը կարող են դրական օգուտ քաղել։

Շուկայական մանիպուլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական մանիպուլյատորների կողմից օգտագործվող մարտավարությունը կարող է օգտագործվել անձնական շահի համար՝ ժամանակավոր գների բարձրացման նպատակով։ Մարտավարությունները, ինչպիսիք են կեղծ լուրեր տարածելը կամ «pump-and-dump» խարդախության մեջ ներգրավվելը, կհանգեցնեն գների կարճաժամկետ աճի։

Իռացիոնալ առատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց լավատես ներդրողները կարող են թեքվել դեպի բաժնետոմսեր գնելը և գինը բարձրացնել դրանց իրական արժեքից։

Տեխնիկական խափանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային պլատֆորմի ալգորիթմների սխալները կարող են հանգեցնել ակտիվի գնի ժամանակավոր բարձրացման։ Այս խափանումները կարող են լինել մի շարք գործոնների արդյունք, որոնք կարող են հանգեցնել բաժնետոմսերի ակամա գնման։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of dead-cat bounce | Dictionary.com». www.dictionary.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  2. 2,0 2,1 Chen, James. «Dead Cat Bounce». Investopedia.
  3. Mitchell, Cory. «Sucker Rally Definition». Investopedia (անգլերեն).
  4. Chris Sherwell, "Singapore stock market stages modest recovery after steep fall", Financial Times, December 7, 1985, quoted in Word Spy Արխիվացված 2014-10-05 Wayback Machine
  5. «Malaysian GDP growth timeline». Malaysian Developmentalist.
  6. «Singapore GDP Per Capita». MultPL. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Raymond DeVoe Jr, longtime financial writer who coined phrase 'dead cat bounce,' dies at 85». Bangor Daily News. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  8. «etymology - From the "Baghdad bounce" to the "dead-cat bounce"». English Language & Usage Stack Exchange (անգլերեն).
  9. «Low oil prices likely to limit energy stocks». San Jose Mercury News. Associated Press. 1986 թ․ ապրիլի 28. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.(subscription required)
  10. «Speaking Politics phrase of the week: 'dead-cat bounce'». Christian Science Monitor. 2016 թ․ հոկտեմբերի 31.
  11. «* Dead Cat Bounce (Stock market) - Definition,meaning - Online Encyclopedia». en.mimi.hu.
  12. Martin, Gary. «'Dead cat bounce' - the meaning and origin of this phrase». Phrasefinder.
  13. «Traders Log web site». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. «Dead Cat Bounce». Investopedia (անգլերեն).
  15. «The Dead Cat Bounce of Investing». Investopedia (անգլերեն).