Դիվերսիֆիկացիա
![]() | |
Վիճակագրություն |
---|
Դիվերսիֆիկացիա, զանազանակերպում[1] կամ բազմազանեցում[2] (լատ.՝ diversificatio «փոփոխություն, բազմազանություն» от լատ.՝ diversus - «տարբեր» + լատ.՝ facere - «անել»), ռիսկի կառավարման նպատակով կապիտալի բաշխում, սնանկացումից ապահովագրվելու ռազմավարություն, մենեջմենթ՝ թողարկվող արտադրանքի տեսականու ընդարձակման և շուկայի բազմազանության ճանապարհով արտադրության արդյունավետության բարձրացում[3]։
Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվերսիֆիկացումը տարբեր ներդրումների մեջ պորտֆոլիոյի ռեսուրսների կամ կապիտալի բաշխելու մեթոդ է։ Դիվերսիֆիկացման վերջնական նպատակը ներդրումային պորտֆելիոյի փոփոխականության նվազեցումն է՝ ակտիվների մի դասի վնասները մեկ այլ ակտիվների դասի շահույթներով փոխհատուցելով[4]։
Բազմազանեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվերսիֆիկացիան կարելի է բնորոշել հետևյալ ասացվածքով․
![]() |
Բոլոր ձվերը մեկ զամյուղի մեջ մի՛ դիր[4]։ | ![]() |
Այսինքն, եթե զամբյուղն ընկնի, բոլոր ձվերը կկոտրվեն, իսկ տարբեր զամբյուղներում դնելու դեպքում փոքրանում է բոլոր ձվերը կորցնելու ռիսկը, թեև առնվազն մեկ ձու կորցնելու հավանականությունն ավելի մեծ է։
Կապիտալի բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինանսական առումով դիվերսիֆիկացիա է մի քանի տեսակի արժեթղթերում ներդրումներ անելը։ Ռիսկային է միայն մեկ տեսակի արժեթուղթ ունենալը, քանի որ բացառված չէ, որ մեկ տարվա ընթացքում արժեթղթի գինը զգալի անկում ապրի։ Սակայն քիչ է հավանական, որ մի քանի տարբեր արժեթղթեր միաժամանակ անկում կապրեն, հատկապես եթե պատահականորեն են ընտրված։
Դիվերսիֆիկացիայի սկզբունքը կիրառություն ունի բոլոր ֆինանսական բնագավառում։ Ինչպես հայտնի է բանկերը վարկավորում են տնտեսության ոչ թե մեկ, այլ տարբեր ճյուղեր, իսկ ավանդատուներն ամբողջ գումարը մեկ բանկի փոխարեն բաշխում են մի քանիսում[5]։
Ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն դիվերսիֆիկացիան ընտրելու տարբեր ռազմավարություններ, բայց ընդհանուր առմամբ դրանք ներդրումներ են ակտիվների մի շարք դասերում։ Ակտիվների դասը ոչ այլ ինչ է, քան ներդրումների խումբ՝ նմանատիպ ռիսկի և շահութաբերության հատկանիշներով։
Օրինակ՝ բաժնետոմսերն ակտիվների դաս են, ինչպես պարտատոմսերը։ Բաժնետոմսերը հետագայում կարելի է բաժանել խոշոր կապիտալի և փոքր կապիտալի բաժնետոմսերի ակտիվների դասերի, մինչդեռ պարտատոմսերը կարող են բաժանվել ակտիվների դասերի՝ ներդրումային մակարդակի պարտատոմսերի և անպիտան պարտատոմսերի[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Զանազանակերպում Վիքիբառարանում
- ↑ Դիվերսիֆիկացիա Լեզվի կոմիտեի կայքում
- ↑ «Экономический ликбез TUT. Диверсификация: как, куда и зачем»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-03-ին։ Վերցված է 2009-04-30
- ↑ 4,0 4,1 «Diversification (Finance) - Overview, Definition and Strategy»։ Corporate Finance Institute (en-US)։ Վերցված է 2021-07-03
- ↑ editor Full Bio Follow Linkedin Follow Twitter Troy Segal is an, finance writer She has 20+ years of experience covering personal, Management Wealth, Segal business news Learn about our editorial policies Troy։ «Diversification»։ Investopedia (անգլերեն)։ Վերցված է 2021-07-03
- ↑ Berger Rob (2020-10-19)։ «How Diversification Works, And Why You Need It»։ Forbes Advisor (en-US)։ Վերցված է 2021-07-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Macro-Investment Analysis, Prof.՝ William F. Sharpe, Stanford University
- An Introduction to Investment Theory, Prof. William N. Goetzmann,
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիվերսիֆիկացիա կատեգորիայում։ |
|