Դինամիկական կարծրատիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդու ուղեղը

Դինամիկական կարծրատիպ, շարժուն նույնատիպություն (ֆիզիոլոգիական․), մարդու և բարձրակարգ կենդանիների պայմանառեֆլեքսային գործունեության համեմատաբար կայուն համակարգ, որը մշակվում է որոշակի հաջորդականությամբ կրկնվող գրգռիչների ազդեցությամբ։ Դինամիկական կարծրատիպը առաջացնող և պահպանող պայմանների խանգարման դեպքում այն կարող է փոփոխվել կամ անհետանալ։ Դինամիկական կարծրատիպը գլխուղեղի կեղևի վերլուծող և սինթետիկ ամենանուրբ գործունեության առավել վառ արտահայտությունն է, նրա առանձին մասերի միջե ամենաբարդ փոխազդեցության արդյունքը։ Ստերեոտիպը ֆիզիոլոգիական հիմք է հանդիսանում հըմտությունների ավտոմատացման համար, որով ապահովվում է դրանց հեշտ և խնայողաբար կատարումը և գոյության պայմաններին արագ հարմարումը։ մարդու սովորությունները, աշխատանքային պարզ հմտությունները դինամիկական կարծրատիպի արտահայտություններ են։ Դինամիկական կարծրատիպի մշակումը նշանակալի ծանրաբեռնվածություն է կենտրոնական նյարդային համակարգի համար, սակայն մեկ անգամ մշակված ստերեոտիպը ավտոմատացվում է և դառնում իներտ։ Այդ պատճառով դինամիկական ստերեոտիպի վերակառուցումն առաջացնում է գլխուղեղի կիսագնդերի կեղեի նյարդային տարրերի բարձր լարվածություն, որը վեր է նրա ֆունկցիոնալ հնարավորություններից և հաճախ կարող է հանգեցնել բարձրագույն նյարդային գործունեության խանգարումների, նյարդային վիճակների զարգացման։ Կյանքի սովորական պայմանների փոփոխության հետևանքով առաջացող մարդու ծանր ապրումները, նրա մտավոր ճգնաժամերը են հաճախ իրենց ֆիզիոլոգիական հիմքն ունեն հատկապես հին դինամիկական ստերեոտիպի խանգարման և նորի առաջացման դժվարությունների գործում։ Դինամիկական կարծրատիպ վերակառուցման դժվարությունների աստիճանը կախված է գրգռիչների բնույթից, նյարդային համակարգի առանձնահատկություններից, օրգանիզմի վիճակից ու տարիքից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 122 CC-BY-SA-icon-80x15.png