Սեռական առարկայացում

Սեռական առարկայացում կամ սեռական օբյեկտիֆիկացում, անձին որպես սեռական ցանկության օբյեկտ դիտարկելը և վերաբերվելը։ Առարկայացումն ավելի լայն իմաստով նշանակում է անձին որպես ապրանք կամ առարկա վերաբերվելը՝ առանց անձի անհատականությունը կամ արժանապատվությունը հաշվի առնելու։ Առարկայացումը ամենից հաճախ ուսումնասիրվում է հասարակության մակարդակում, բայց կարող է նաև վերաբերվել առանձին անհատների վարքագծին՝ որպես ապամարդկայնացման եղանակ։
Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք կարող են դառնալ սեռական առարկայացման սուբյեկտ։ Կանանց առարկայացումը ֆեմինիստական շատ տեսությունների և դրանցից բխող հոգեբանական տեսությունների ուսումնասիրման կարևոր առարկաներից է։ Շատ ֆեմինիստներ համարում են, որ սեռական առարկայացումը կարևոր դեր է խաղում գենդերային անհավասարության հաստատման մեջ։ Հոգեբաններն առարկայացումը կապում են կանանց ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք ռիսկերի հետ։
Կանանց սեռական առարկայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կնոջ սեռական օբյեկտիվացման ժամանակ կինը դիտվում է հիմնականում որպես տղամարդու սեռական ցանկության օբյեկտ, այլ ոչ թե որպես լիարժեք անհատ[1][2][3]։ Չնայած կնոջ առարկայացման իրավիճակները կարող են տարբեր լինել, շատ ֆեմինիստներ[4] կանանց առարկայացում են համարում գովազդում, արվեստում և լրատվամիջոցներում, պոռնոգրաֆիայում, մերկապարում և մարմնավաճառության մեջ կանանց սեռական իմաստով արտապատկերումը։ Ըստ ֆեմինիստների՝ առարկայացում է նաև հանրային վայրերում, միջոցառումներում (օրինակ՝ գեղեցկության մրցույթներում) սեռական կամ գեղագիտական նպատակներով կանանց գնահատումն ու դատապարտումը։
Որոշ ֆեմինիստներ և հոգեբաններ[5] պնդում են, որ սեռական առարկայացումը կարող է հանգեցնել բացասական հոգեբանական հետևանքների, ներառյալ սնման խանգարումների, դեպրեսիայի և սեռական դիսֆունկցիայի, կանանց մոտ կարող է առաջ բերել բացասական ինքնապատկերում այն համոզմունքի պատճառով, որ իրենց կարողությունները ու խելքը երբևէ չի ճանաչվել և չի ճանաչվի հասարակության կողմից[3]։ Կանանց սեռական առարկայացումը բացասաբար է անդրադառնում արդյունավետության, ինքնավստահության և աշխատանքի վրա։ Թե ինչպես է առարկայացումն ազդել կանանց և հասարակության վրա, ընդհանուր առմամբ, ակադեմիական բանավեճերի առարկա է․ որոշները պնդում են, որ սեռական հասունացման ընթացքում աղջիկների հասկանալը արտաքին տեսքի կարևորության վերաբերյալ կարող է բերել վախի, ամոթի և զզվանքի զգացումների[6]։ Ուրիշները կարծում են, որ հատկապես երիտասարդ կանայք են ենթարկվում առարկայացման, քանի որ նրանց հաճախ սովորեցնում են, որ ուժը, հարգանքը և հարստությունը կարող են պայմանավորված լինել մարդու արտաքին տեսքով[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Barry Kathleen (1984)։ «Pornography: the ideoloy of cultural sadism»։ in Barry Kathleen։ Female sexual slavery։ New York London: NYU Press։ էջ 247։ ISBN 978-0-8147-1069-2
- ↑ LeMoncheck Linda (1997)։ «I only do it for the money: pornography, prostitution, and the business of sex»։ in LeMoncheck Linda։ Loose women, lecherous men a feminist philosophy of sex։ New York, New York: Oxford University Press։ էջ 133։ ISBN 978-0-19-510556-8
- ↑ 3,0 3,1 Szymanski Dawn M., Moffitt Lauren B., Carr Erika R. (January 2011)։ «Sexual objectification of women: advances to theory and research»։ The Counseling Psychologist 39 (1): 6–38։ doi:10.1177/0011000010378402
- ↑
- ↑ Fredrickson Barbara L., Roberts Tomi-Ann (June 1997)։ «Objectification theory: toward understanding women's lived experiences and mental health risks»։ Psychology of Women Quarterly 21 (2): 173–206։ doi:10.1111/j.1471-6402.1997.tb00108.x
- ↑ Lee Janet (September 1994)։ «Menarche and the (hetero)sexualization of the female body»։ Gender & Society 8 (3): 343–362։ doi:10.1177/089124394008003004
- ↑ (Report).
|