Մերկապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մերկապար (անգլ.՝ striptease , «strip» նշանակում է «մերկանալ»), էրոտիկ պար, որի ընթացքում կատարողը աստիճանաբար մերկանում է։

Պրոֆեսիոնալ մերկապարը սովորաբար ցուցադրվում է գիշերային ակումբներում։ Մերկապարի դասական տարր է համարվում ձողը, որի շուրջ պարում ու մերկանում են մերկապարուհին կամ մերկապարողը։ Մերկապարողը կարող է բեմից իջնել դահլիճ, ֆլիրտել ու նստել այցելուների ծնկերին։ Տեղի ու կենտրոնական իշխանությունները օրենքներ են հաստատում, որոնք սահմանում են, թե մերկապարողը ինչքան իրավունք ունի մերկանալ։

Երբեմն հաճախորդը իրավունք ունի «անձնական պար» պատվիրել, որտեղ մերկապարողը պարելու է մենակ նրա համար մի առանձին տեղում (պահակախմբի գաղտնի հսկման տակ)[1][2]։ Հիմնականում այդ ծառայությունը լրացուցիչ փող արժի՝ ԱՄՆ-ում մոտավորապես 20 $։ Այցելուները հաճախ մերկապարողներին փող են տալիս։ Մերկապարողները հաճախ իրենց համար հնչուն կեղծանուններ են հորինում։

Առաջին մերկապարն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մերկապարն աշխարհում ցուցադրվել է 1893 թվականի փետրվարի 9-ին Մուլեն Ռուժ բեմի վրա Փարիզի ուսանողների կողմից կազմակերպված հավաքույթի ժամանակ։ Հանպատրաստից գեղեցկության մրցույթի ժամանակ, Մոնա բեմական կեղծանունով մի մոդել նետել է իր հագուստը, ինչի համար նրան ձեռբակալել և տուգանել են 100 ֆրանկ։

Նույն 1893 թվականին մերկապարը հայտնվել է նաև Չիկագոյում, որտեղ մերկացել է կաբարե պարուհին[3]։

Պրոֆեսիոնալ հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե սկզբնապես պարողների ու պարուհիների համար չափանիշներ գոյություն չունեին, հետագայում մրցակցության աճման պատճառով դրանք սկսել են հայտնվել[4]։ Որպես կանոն՝ մերկապարողները պետք է երիտասարդ (18-25 տարեկան) լինեն, ուենանա մոդելային արտաքին տեսք, լինեն խնամված (մազահանում, մանիկյուր, պեդիկյուր, սանրվածք), լավ ֆիզիկական մարզավիճակում, ունենան պլաստիկականություն և ռիթմի զգացողություն ու պարային ելույթների փորձ։

Հիմնականում ակումբում մերկապարողի աշխատանքային օրը սկսվում է ժամը 22։00-ին ու ավարտվում 05։00-ին[5]։ Աշխատանքի գծագիրը՝ «երկու երկուսից հետո», այսինքն, երկու գիշեր աշխատանք ու երկու գիշեր հանգիստ[6]։

Մերկապարողների աշխատավարձը կազմում են թեյավճարները և անձնական պարի պատվերը։ Բացի այդ, նրանք ստիպված են իրենց միջոցներով գնել բեմական զգեստեր գնել։

Աշխատանքը կարող է խնդիրներ ստեղծել հարազատների հետ, որոնք կարող են առաջացնել խանդ, անհարմարություն կամ խայտառակության զգացում[7]։

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկապարի նքնատիպ նախատիպերից մեկն է կանկան պարը, որը հայտնվել է Ֆրանսիայում կես դար առաջ։ Դա սկսել են կատարել ռեստորաններում, կաբարեներում և այլ զվարճացնող հաստատություններում։ Ե՛վ կանկանը, և՛ մերկապարը տասնամյակների ընթացքում համարվել են անվայել, գրգռիչ և գռեհիկ։ Մերկապարողների ու մարմնավաճառների մեջ հավասարության նշան էր դրված։ Սկզբնապես ԱՄՆ-ում բուրլեսկը անվանվում էր մերկապար։

Մերկապարը 21-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ մերկապարը զուգակցվում է մարմնավաճառության հետ, և մերկապարողներից որոշները իսկապես սեքսուալ ծառայություններ են մատուցում հաճախորդներին, այդ թվում նաև հրապարակորեն[8][9][10]։ Սակայն, սեքսը մերկապարի անպայման պահանջ չէ, չնայած դրան, որ պարողներն ու պարուհիները հաճախ ինտիմի առաջարկներ են ստանում։ Հաճախորդներից մերկապարողներին հիմնականում պաշտպանում է պահակը[11]։

Էրոտիկ պարը, որը ավելի շատ նման է ակրոբատիկայի ու ձողի հետ ֆիթնեսի, անվանվում է Pole dance։

Մերկապար ծառայությունների տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերկապարողների հիմնական աշխատավայրը համարվում են մերկապար ակումբները։ Այնտեղ կարելի է դիտել պարողների ելույթները բեմի վրա կամ անձնական պար պատվիրել։ Մերկապար ակումբներում աշխատող բոլոր պարողների աշխատավարձի մեծ մասը կազմում են անձնական պարերը, Lap dance կամ կոնսումացիան։ Մերկապար ակումբում պարը հիմնականում կազմված է երգու երգից։ Մերկապար ակումբները ստեղծված են տղամարդկանց համար՝ բայց մեծ մայրաքաղաքներում կարելի է նաև մերկապար ակումբներ գտնել կանանց, հոմոսեքսուալների ու լեսբուհիների համար։
  • Պատվերով մերկապար՝ մերկապարողների համար լրացուցիչ փող վաստակելու ձև։ Մերկապարողները ու մերկապարուհիները ժամանում են հավաքույթի տեղ։ Մերկապարը կարելի է պատվիրել մեկ կամ ավել պարերի համար։ Մի պարի տևողությունը 5-15 րոպե է։
  • Հաճախորդները կարող են նաև մերկապար խաղարկություններ պատվիրել, օրինակ՝ մերկապարողը կատարում է ոստիկանականի դեր, կամ մերկապարուհին կատարում է նվերների առաքման աշխատակցի դեր։

Տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիլոն՝ ձող, որի շուրջ կատարվում է մերկապարը
  • Րուրա՝ կիսապրոֆեսիոնալ ձող մերկապարի համար, որը տարբերվում է պիլոնից մեծ տրամագծով և սղղման իջեցմամբ
  • Սթրիթ՝ բարձր հարթակի վրա կոշիկ, որը օգտագործվում է ձողի վրա պարելու ժամանակ։ Ուրիշ պարերի համար հարմար չէ, քանի որ շատ անկայուն է։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չինաստանում ուզում են պաշտոնապես արգելել մերկապարը թաղման արարողության ժամանակ[12][13]։
  • 2007 թվականին Ուկրաինայում ամեն տարի անցկացնում են կանացի ու տղամարդկանց մերկապարի առաջնություններ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]