Jump to content

Ուիլանս (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլանս
Տեսակլիճ
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Խորություն20 մետր
Մակերես60 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ուիլանս լիճ (անգլ.՝ Lake Whillans), ենթասառցադաշտային լիճ Անտարկտիդայում, որն իր անվանումը ստացել է ի պատիվ սառցադաշտաբան, Օհայոյի պետական համալսարանի դոկտոր Յան Ուիլանսի։

Ուիլանս լիճը գտնվում է համանուն սառցահոսքի տակ՝ Ռոսսի շելֆային սառցադաշտի հարավարևելյան մասում[1]։ Լիճը գտնվում է սառույցի տակ՝ մոտ 800 մետր խորության վրա, նրա մոտավոր մակերեսը 60 կմ² է, իսկ խորությունը՝ մեկուկես-երկու մետր[2], թեպետ գիտնականները, օգտագործելով սեյսմոլոգիական չափումները, ենթադրում էին 6-9 մետր խորություն[3]։ Լճի ջրի ջերմաստիճանը −0,5°C է[4]։

Լիճն առաջին անգամ 2007 թվականին նկարագրել է Սքրիթսի օվկիանոսագիտության ինստիտուտի սառցադաշտաբան Հելեն Ֆրիկերը։ Նա և նրա թիմն ուսումնասիրել են տարածաշրջանի 2003-2006 թվականների արբանյակային պատկերները, որոնք ցույց են տվել սառույցի պարբերական բարձրացում և անկում, և եզրակացրել, որ այդ վայրում գոյություն ունի ենթասառցադաշտային լիճ[4]։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 28-ին[5] Whillans Ice Stream Subglacial Access Research Drilling-ի (WISSARD) հորատողների խումբը հայտնել է, որ 800-մետրանոց սառցե շերտի միջով անցնելուց հետո հասել է լճի մակերեսին։ Անցքի տրամագիծը եղել է 30 սանտիմետր, որի միջով վերցվել են ջրի և լճի հատակի նստվածքների նմուշներ, որոնցում հայտնաբերվել են լիտոտրոֆ միկրոօրգանիզմներ[4] (մոտ 1000 հատ մեկ միլիլիտրում[5], ինչը 10 անգամ պակաս է, քան օվկիանոսային ջրում), որոնք կենսական գործառույթները պահպանելու համար օգտագործում են ածխաջրածիններ[6], այլ ոչ թե ֆոտոսինթեզ։

Գիտնականները նշել են, որ «սա Անտարկտիկայի ենթասառցադաշտային լճից նման բարձրորակ նմուշների առաջին հաջող նմուշառումն է»։ Նախկինում նմանատիպ աշխատանքներ են իրականացրել ռուս հետազոտողները Վոստոկ լճում, որտեղ արդյունահանված նմուշները մեծ բացահայտումներ չեն բերել, և բրիտանացիները՝ Էլսուորթ լճում, որտեղ հորատումը չի ավարտվել սարքավորման խափանման պատճառով[4][1]։

2014 թվականին լիճն ուսումնասիրել են ԱՄՆ-ի գիտության ազգային հիմնադրամի գիտնականները[6]։

Ուիլանս լճի ուսումնասիրությունը գիտնականներին կարող է պատկերացում տալ Յուպիտերի Եվրոպա արբանյակի և Սատուրնի Էնցելադ արբանյակի վրա հնարավոր կյանքի մասին, որտեղ ֆիզիկական պայմանները կարող են նման լինել Երկրի Անտարկտիկայի ենթասառցադաշտային լճերին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Джонатан Амос. Drill reaches Antarctica’s under-ice Lake Whillans Արխիվացված 2023-09-27 Wayback Machine(անգլերեն) на сайте bbc.com, 28 января 2013
  2. Кирин Ширмейер. Lake-drilling team discovers life under the ice Արխիվացված 2021-02-15 Wayback Machine(անգլերեն) на сайте nature.com, 11 февраля 2013
  3. «Scientists First Glimpse Interior of an Antarctic Subglacial Lake» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին. на сайте discovermagazine.com, 27 января 2013
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Марк Кауфман. «Life Found Deep Under Antarctic Ice for First Time?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. на сайте nationalgeographic.com, 5 февраля 2013
  5. 5,0 5,1 Бекки Оскин. Life Confirmed in Buried Antarctic Lake Արխիվացված 2020-08-14 Wayback Machine на сайте livescience.com, 12 февраля 2013
  6. 6,0 6,1 Methane-eating bacteria in lake deep beneath Antarctic ice sheet may reduce greenhouse gas emissions Արխիվացված 2018-09-30 Wayback Machine (англ.) на сайте www.nsf.gov, 31 июля 2017

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլանս (լիճ)» հոդվածին։