Ռոսսի շելֆային սառցադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիդայի ամենամեծ շելֆյան սառցադաշտեր      Ռոսսա (472 960 կմ²)      Ռոնե-Ֆիլխներա (422 420 կմ²)      Էյմերե (62 620 կմ²)      Լարսենա (48 600 կմ²)      Ռիսե-Լասերնա (48 180 կմ²)      Ֆիմբուլ (41 060 կմ²)      Շեկլտոնա (33 820 կմ²)      Գեորգա VI (23 880 կմ²)      Արևմտյան (16 370 կմ²)      Ուիլկինսա (13 680 կմ²)

Ռոսսի շելֆային սառցադաշտ, ամենամեծ շելֆային սառցադաշտը Անտարկտիդայում։ Տարածությունը 527.000 կմ² է, ձգվածությունը՝ հարավից հյուսիս մոտ 850 կմ, արևելքից արևմուտք՝ մոտ 1000 կմ, բարձրությունը՝ մոտ 60 մ։ Հյուսիսում առաջացնում է անջրպետ 50 մ բարձրությամբ, որն ուղղաձիգ իջնում է Ռոսսի ծովի մեջ։ Սառցի հաստությունը արտաքին ծայրամասերում 150—200 մ է, թիկունքային մասում՝ մինչև 700 մ։ Տարեկան շարժման միջին արագությունը արևելյան կեսինը 800 մ է, արևմտյանինև՝ 1500 մ։ Հայտնագործել է Ջ․ Ք․ Ռոսսի անգլիական արշավախումբը, 1841 թվականին։ Սկզբում կոչվել է Ռոսսի անջրպետ, 1929—1959 թվականներին Ռոսսի շելֆային սառցադաշտի վրա ընդմիջումներով եղել է ամերիկյան անտարկտիկական Լիթլ-Ամերիկա արշավախմբի բազան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png