Caninus

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյնայնաս
Բնօրինակ անունCaninus
ԵրկիրԱՄՆ
ԺանրերԳրայնդքոր
Դեթգրայնդ
Գործունեություն(1992)2001—2011 գործունեությունը դադարեցվել է
ԼեյբլWar Torn Records
Կայքpitbullgrindcore.com
Անդամներ
Մարդիկ. Ջասթին Բրենան, Ռեյչել Ռոզեն, Քոլին Թանդերկյուրի, Լ. Ռովան Հովարդ, Thunder Hammer Attack
Շներ. Բաջի և Բեզիլ†

Caninus (կարդացվում է՝ քեյնայնաս), ամերիկյան դեթգրայնդ-խումբ՝ ձևավորված որպես Most Precious Blood խմբի կիթառահար Ջասթին Բրենանի սայդ-նախագիծ[1]։ Խումբը հայտնի է նրան, որ վոկալային հատվածնեը կատարել են երկու էգ պիտբուլտերիերներ։ 2011 թվականից սկսած՝ երաժշտական խմբի գործունեությունը դադարեցվել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայքի տվյալներով՝ երաժշտական խումբը ծնունդ է առել 1992 թվականին այնպիսի խմբերի ազդեցությամբ, ինչպիսիք են Terrorizer-ը, Death of Napalm-ը, Cannibal Corpse-ը, Sorcery-ը, Incantation-ը և Malevolant Creation-ը։ Սակայն սեփական ոճը երաժիշտները գտել են 2001 թվականին խմբի կազմը մի քանի անգամ փոփոխելուց հետո[2]։

Գրեթե նույն ընթացքում խմբի անդամները ապաստարանից փրկել են երկու էգ պիտբուլտերիերների, որ պատրաստվում էին էվթանազիայի։ Երաժիշտները որոշեցին, որ ի տարբերություն ժանրի այլ խմբերի, որոնք փորձում են նմանվել կենդանիներին՝ օգտագործելով գրոուլինգը և վոկալի տեխնիկայի այլ տարբերակներ, նրանք կօգտագործեն իրական շների հաչոց։ Անդամների կարծիքով՝ դա շատ գործող էր, և ձայները, որ հնչեցնում էին շները, իսկապես ավելի ուժեղ էին և պայծառ, քան մարդկային էքստերմալ վոկալի տեխնիկան[2][3]։

Ձայնագրությունները կատարվում էին հետևյալ կերպ. երաժիշտները վարժեցրել են շներին և սովորեցրել որոշակի հրահանգներ («նստել», «պառկել», «թեքվել» և այլն), և ընտելացման ու խաղերի ընթացքում ձայնագրել են նրանց ձայները։ Կային որոշ շշուկներ համերգային գործունեության և կենդանի կատարումների մասին, սակայն նախագիծը դադարեցնելուց հետո խմբի անդամներից մեկն ասաց, որ «դա պետք է անակնկալ լիներ»[3]։

Խումբը սատարել են մի շարք հայտնիներ, ինչպիսիք են Սյուզան Սարանդոնը և Andrew W.K.-ը։ 2008 թվականին խմբի մի շարք հարվածային գործիքներով հատվածներ ձայնագրել է Ռիչարդ Քրիսթին[1][4]։

2011 թվականին պիտբուլտերիերներից մեկի՝ Բեզիլի մոտ ուղեղի ուռուցք առաջացավ, ինչի հետ կապված՝ նրան որոշեցին քնեցնել։ Դրա պատճառով խմբի գործունեությունը դադարեցվեց։ 2016 թվականի սկզբին մահացավ նաև երկրորդ շունը՝ Բաջին[5]։

Խմբի գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Caninus խմբի բոլոր այն մասնակիցները, որոնք մարդիկ են, վեգաններ են, որ հանդես են գալիս կենդանիների իրավունքների պաշտպանության և նրանց հետ էթիկական շփման կողմից։ Իրենք՝ մասնակիցները, մեկ անգամ չէ, որ իրենց կարծիքն են նշել այն մասին, որ կենդանիներն ունեն սեփական ձայնի իրավունք։ Նրանց առաջին ձայնասկավառակի անվան թարգմանությունն է. «Այժմ կենդանիները ձայն ունեն»։ Նաև երաժիշտները հանդես են գալիս տնային կենդանիներ գնելու դեմ կենդանական խանութներում և կոչ են անում որդեգրել նրանց հատուկ ապաստարաններից[2][3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործական ակտիվության շրջանում խումբը պայմանագիր է կնքել War Torn Records լեյբլի հետ և ձայնագրել է երեք երգ, ներառյալ՝ Hatebeak-ի հետ սփլիթը և 7" սփլիթը Cattle Decapitation դեթ-մետալ խբի հետ[6][7]։

  • Now the Animals Have a Voice, ձայնասկավառակ (2004)
  • Caninus/Hatebeak, սփլիթ (2005)
  • Cattle Decapitation/Caninus, սփլիթ (2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «RIP Basil» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 Caninus. «Caninus - Pit Bull Grindcore» (английский). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 Jimmy Ness. «Meet Caninus, the Dog-Fronted Grindcore Band» (английский). Noisey | Music by VICE. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Ռիչարդ Քրիսթի» (անգլերեն). Richard Christy. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «R.I.P. Budgie, pit bull and Caninus vocalistMetal Insider». Metal Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  6. «Caninus Discography». Metal Kingdom. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.(չաշխատող հղում)
  7. «Caninus». Discogs®. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]