United Breaks Guitars

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«United Breaks Guitars»
Sons of Maxwell?ի երգը
ԹողարկվածJuly 6, 2009
ԺանրCountry, Comedy
Լեզուանգլերեն
Տևողություն4:36
ԼեյբլDave Carroll Music
ՀեղինակDave Carroll

«United Breaks Guitars» (United Airlines-ը ջարդում է կիթառներ), կանադացի երաժիշտ Դեյվ Քերոլի և նրա «Sons of Maxwell» խմբի բողոքի երգերի եռյակը։ Այն պատմում է կյանքի իրական փորձի մասին, թե ինչպես է նրա կիթառը կոտրվել 2008 թվականին United Airlines-ով ուղևորության ժամանակ և ավիաընկերության անհամագործակցական արձագանքը։ Երգը 2009 թվականի հուլիսին՝ թողարկվելուց հետո դարձել է ՅուԹյուբի և iTunes-ի հիթ, և ավիաընկերության համար ամոթալի փաստ հանդիսացել։

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտ Դեյվ Քերոլն ասել է, որ իր կիթառը կոտրել են United Airlines-ով ուղևորույան գտնվելու ժամանակ, երբ կիթառը հանձնել է որպես ուղեբեռ։ Նա պատմել է, որ լսել է, որ Հալիֆաքս Սթենֆիլդի միջազգային օդանավակայանից Նեբրասկայի Էփլիի օդանավակայան Օմահա թռիչքի ժամանակ ուղևորներից մեկի բացականչությունը, որ Չիկագոյի Օ'Հարի միջազգային օդանավակայանի թեքահարթակի վրա ուղեբեռ տեղափոխողները կիթառներ են նետում։ Նա մոտեցել է և պարզել, որ իր 3500 դոլար արժողությամբ Թեյլոր կիթառը լրջորեն վնասվել է[1]։ Fox News-ը հարցրել է Քերոլին, թե ինչու է նա արժեքավոր կիթառը հանձնել է ուղեբեռ, և Քերոլը բացատրել է, որ դժվար է կիթառները մտցնել օդանավի սալոն որպես ձեռքի ուղեբեռ։ Իր երգում նա երգում էր, որ «զգուշացրել է երեք աշխատակիցների, ովքեր կատարյալ անտարբերություն են ցուցաբերել իմ նկատմամբ»։ Քերոլը հայց ներկայացրել United Airlines-ին, որը տեղեկացրել է նրան, որ նա իրավասու չէ փոխհատուցում ստանալու, քանի որ նա չի ներկայացրել պահանջը սահմանված «24-ժամյա ստանդարտ ժամկետում»[2]։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերության հետ անարդյունք բանակցությունները տևել են մոտ ինը ամիս[3]։ Այնուհետև ինքն իրեն հարցնելով՝ «եթե Մայքլ Մուրը լիներ երգիչ-երգահան, ի՞նչ կաներ», Քերոլը երգ է գրել և տեսահոլովակ ստեղծել իր դառը փորձառության մասին[4]։ Երգի կրկներգը ներառում է «Ես պետք է թռչեի ուրիշի հետ, կամ գնայի մեքենայով, քանի որ «Յունայթեդը կոտրում է կիթառները»[5]։ Քերոլը, ով հանդես է եկել որպես մենակատար և Sons of Maxwell խմբի անդամ, գրել է երկու շարունակական երգ՝ կապված իրադարձություններին[6]։ Երկրորդ տեսահոլովակը` «United Breaks Guitars: Song 2», թողարկվել է YouTube-ում 2009 թվականի օգոստոսի 17-ին[7]։ Երգը հումորով նայում է Քերոլի հարաբերություններին «United» ընկերության հաճախորդների սպասարկման «անկեղծ» աշխատակից տիկին Իրլվեգի հետ; այն ուղղված է «թերի քաղաքականությանը», որը նա ստիպված է եղել պահպանել[6]։ 2010 թվականի մարտին թողարկվել է «United Breaks Guitars: Song 3»-ը[8]։ Երգում նշվում է, որ Յունայթեդի ոչ բոլոր աշխատակիցներն են «վատ խնձորներ» ։ Երգերի եռերգության վերջին տողն է՝ «Դու ասում ես, որ փոխվում ես, և հուսով եմ՝ կփոխվես. «Որովհետև եթե չանես, ապա ո՞վ կթռչի քեզ հետ»[8]։

Պատասխան[խմբագրել | խմբագրել կոդը]

YouTube-ի տեսանյութը տեղադրվել է 2009 թվականի հուլիսի 6-ին։ Այն մեկ օրվա ընթացքում հավաքել է 150,000 դիտում՝ ստիպելով «Յունայթեդին» կապ հաստատել Քերոլի հետ՝ ասելով, որ հույս ունի ուղղել սխալը։ Մինչև հուլիսի 9-ը[5], տեսանյութը ավելի քան կես միլիոն դիտում է ունեցել, միլիոն մինչև 2009 թվականի օգոստոսի կեսերը[2], 10միլիոն մինչև 2011 թվականի փետրվարը, իսկ 15 միլիոնը մինչև 2015 թվականի օգոստոսը։ Այն ունի մոտավորապես 23 միլիոն դիտում և 340,000 հավանում 2024 թվականի հունվարի դրությամբ։ Լրատվամիջոցները հայտնել են երգի ակնթարթային հաջողության և United Airlines-ի համար հանրային կապերի անկման մասին[1][4][6]։ Փորձելով դրական ներկայացնել միջադեպը և երգը՝ ընկերության ներկայացուցիչն այն անվանել է «գերազանց»։ Ռոբ Բրեդֆորդը՝ «Յունայթեդի» հաճախորդների լուծումների կառավարիչ տնօրենը, հեռախոսով զանգահարել է Քերոլին՝ ներողություն խնդրելու միջադեպի համար և թույլտվություն խնդրել՝ օգտագործելու տեսանյութը ներքին ուսուցման համար։ United-ը պնդել է, որ «հույս ուներ» դասեր քաղել միջադեպից և համապատասխանաբար փոխել հաճախորդների սպասարկման քաղաքականությունը[3][5]։

Բոբ Թեյլորը ՝ Taylor Guitars-ի սեփականատերը, անմիջապես Քերոլին առաջարկել է երկու կիթառ և այլ պարագաներ իր երկրորդ տեսահոլովակի համար[6]։ Երգը թողարկման հաջորդ շաբաթ հայտնվել է iTunes Music Store-ում առաջին հորիզոնականում[9]։ 3000 ԱՄՆ դոլարի ուշացած փոխհատուցման առաջարկը, որը United-ը իրականացրել է և նվիրաբերել Thelonious Monk Ջազի ինստիտուտին որպես «բարի կամքի ժեստ»[10], չի կարողացնել վերացնել ընկերության անվանը հասցված վնասը (հետագայում պարզվեց, որ Thelonious Monk ջազի ինստիտուտը, այն ժամանակ, որը հիմնականում ղեկավարվում էր United-ի ղեկավարների կողմից և օգտագործում էր United Airlines-ը բացառապես իր կորպորատիվ ճանապարհորդության համար)[11]։ Ի պատասխան իր բողոքի հաջողության՝ Քերոլը հրապարակել է տեսահոլովակ՝ շնորհակալություն հայտնելով հանրությանը աջակցության համար՝ միաժամանակ հորդորելով ավելի ըմբռնումով և քաղաքացիական վերաբերմունք ցուցաբերել տիկին Իրլվեգի նկատմամբ, ով պարզապես կատարում էր իր աշխատանքը՝ համաձայն ընկերության լիազորված քաղաքականության այս գործում[12]։

2009 թվականի դեկտեմբերին Time ամսագիրը «United Breaks Guitars»-ը ճանաչել 7-րդ համար 2009 թվականի 10 լավագույն վիրուսային տեսանյութերի ցուցակում[13]։

2012 թվականի մայիսին Քերոլը հրատարակել է « United Breaks Guitars. The Power of One Voice in the Age of Social Media» գիրքը[14] ՝ մանրամասնելով իր փորձառությունները։

2013 թվականի հունվարին Քերոլի առցանց բողոքի հաջողությունը օգտագործվել է գերմանական հեռուստատեսության և լրատվական ծառայության՝ Tagesschau-ի կողմից՝ ցույց տալու նոր տեսակի սպառնալիքներ, որոնց բախվում են կորպորացիաները ինտերնետի դարաշրջանում[15]։

Բաժնետոմսերի գնի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութը համացանցում տեղադրվելուց հետո չորս շաբաթվա ընթացքում United Airlines-ի բաժնետոմսերի գինն ընկել է 10%-ով՝ բաժնետերերի վրա արժենալով մոտ 180 միլիոն դոլար[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Blitzer, Wolf (2009 թ․ հուլիսի 9). «United Breaks Guitars». The Situation Room with Wolf Blitzer. CNN. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 Cosh, Colby (2009 թ․ օգոստոսի 21). «A man and his guitar». The Financial Post. Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. 3,0 3,1 Broken guitar song gets airline's attention CBC News. Online, July 8, 2009. Retrieved July 8, 2009.
  4. 4,0 4,1 Jamieson, Alastair (2009 թ․ հուլիսի 23). «Musician behind anti-airline hit video 'United Breaks Guitars' pledges more songs». The Daily Telegraph. London.
  5. 5,0 5,1 5,2 Singer's revenge on United: A hit song United Press International July 9, 2009.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Tran, Mark (2009 թ․ հուլիսի 23). «Singer gets his revenge on United Airlines and soars to fame». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
  7. United Breaks Guitars Song 2 ՅուԹյուբում
  8. 8,0 8,1 «United Breaks Guitars: Song 3 – Dave Carroll». Davecarrollmusic.com. 2010 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  9. McLean, Jesse (2009 թ․ հոկտեմբերի 29). «United loses luggage of 'United Breaks Guitars' guy». Toronto Star.
  10. Greenstein, Howard (2009 թ․ հուլիս). «Social Media Crisis Communications Case Study – United Airlines Breaks Guitars». Inc. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  11. Ayers, Chris (2009 թ․ հուլիսի 22). «Revenge is best served cold – on YouTube». The Times. London.
  12. Carroll, Dave. «United Breaks Guitars – A statement from Dave Carroll». Dave Carroll. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  13. Fletcher, Dan (2009 թ․ դեկտեմբերի 8). «Top 10 Viral Videos – 7. United Breaks Guitars». Time. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. «Fuming about mishandled baggage? Singing's the best revenge.»
  14. «DAVE'S BOOK! - Dave Carroll - An award winning singer-songwriter, professional speaker, author and consumer advocate». Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  15. tagesschau.de. «Aktuelle Nachrichten - Inland Ausland Wirtschaft Kultur Sport - ARD Tagesschau». Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  16. Ayres, Chris (2009 թ․ հուլիսի 22). «Revenge is best served cold – on YouTube: How a broken guitar became a smash hit». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.