Ուիլյամ Քառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Քառ
Քաղաքացիությունը  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1848(1848-11-15)
Ծննդավայր Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ փետրվարի 22, 1924(1924-02-22) (75 տարեկան)
Մահվան վայր Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դիրք դարպասապահ

Ուիլյամ Հենրի Քառ (անգլ.՝ William Henry Carr, նոյեմբերի 15, 1848(1848-11-15), Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 22, 1924(1924-02-22), Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 1 հանդիպում[1]։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով շեֆիլդցի Քառը խաղացել է տեղական ֆուտբոլային ակումբներում՝ «Փիթսմուրում» (անգլ.՝ Pitsmoor FC), «Նորֆոլքում», «Ուենսդեյում» և «Օուլերթոնում»։ Վերջինիս կազմում նա եղել է ինչպես թիմի դարպասապահը, այնպես էլ ակումբի քարտուղարը[1]։

1872 թվականին խաղացել է Շեֆիլդի ֆուտբոլային ասոցիացիայի թիմում՝ Լոնդոնի ֆուտբոլային ասոցիացիայի դեմ խաղում[1]։

1875 թվականի մարտի 6-ին Քառն իր միակ խաղն է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականի կազմում՝ Լոնդոնի «Սուրրեյ քրիքետ մարզադաշտում» Շոտլանդիայի դեմ խաղում։ Անգլիացիները հանդիպումը սկսել են տասը հոգով, քանի որ Ուիլյամ Քառն ուշացումով է ժամանաել խաղին․ նրա տեղը դարպասում զբաղեցրել է հարձակվող Ալեքսանդեր Բոնսորը։ Տասը րոպե անց մարզադաշտ ժամանած Քառը մտել է խաղադաշտ՝ զբաղեցնելով իր տեղը անգլիացիների դարպասում, իսկ Բոնսորը վերադարձել է հարձակվողի իր սովորական դերին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «William Carr». England Football Online (անգլերեն).
  2. «England Match No. 4 - Scotland - 6 March 1875 - Match Summary and Report» (անգլերեն). England Football Online. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «Match No. 4 - Saturday, 6th March 1875, 3:20pm. England 2-2 Scotland» (անգլերեն). Englandstats. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]