Նորֆոլկ Հարավային-Գրեգսոն փողոցի վերգետնյա անցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորֆոլկ Հարավային-Գրեգսոն փողոցի վերգետնյա անցում
Երկիր ԱՄՆ
ՏեղանքԴարեմ
Տեսակկամուրջ, railway overpass? և երկաթուղային կամուրջ
Թռիչքների քանակ2
Երկարություն28 մետր
Քարտեզ
Քարտեզ

Նորֆոլկ Հարավային-Գրեգսոն փողոցի վերգետնյա անցում (անգլ.՝ Norfolk Southern–Gregson Street Overpass), որը նաև հայտնի է որպես 11-ոտնաչափ-8 կամուրջ (անգլ.՝ 11-foot-8 Bridge), բարձրացնելուց հետո նաև 11-ոտնաչափ-8+8 կամուրջ (անգլ.՝ 11-foot-8+8 Bridge), Պահածոների բացիչ (անգլ.՝ The Can Opener) կամ Գրեգսոն փողոցի գիլիոտին (անգլ.՝ The Gregson Street Guillotine), երկաթուղային կամուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարհեմ բնակավայրում։ Կամուրջը կառուցվել է 1940 թվականին և հնարավորություն է տալիս մարդատար և բեռնատար գնացքներին հատել Դարհեմի կենտրոնի Հարավային Գրեգսոն փողոցը, ինչպես նաև գործում է որպես հյուսիսային մուտք դեպի մոտակա Դարհեմ Ամթրաք կայարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը նախագծվել է 1920-ականներին՝ 3,56 մ բարձրությամբ տրանսպորտային միջոցների բարձրության թույլտվությամբ, որը ստանդարտ բարձրություն էր կամրջի բացման պահին։ 1973 թվականից ի վեր կամուրջների ստանդարտ բացվածքը բարձրացվել է մինչև 4,27 մ, որը 0,71 մետրով ավելի բարձր է, քան տվյալ կամուրջը։ Մինչ այս ամսաթիվը կառուցված կամուրջները չեն պահանջվում վերակառուցել[1]։ Չնայած ցածր թողունակության մասին բազմաթիվ նախազգուշական նշաններին, մեծ թվով բեռնատարներ, ավտոբուսներ և ավտոֆուգոններ մեծ արագությամբ բախվել են վերգետնյա անցմանը՝ պոկելով ավտոմեքենաների տանիքի դետալները և երբեմն կտրելով բեռնատարների տանիքները, ինչի հետևանքով կամուրջը ստացել է «Պահածոների բացիչ» և «Գրեգսոն փողոցի գիլիոտին» մականունները[2][3][4]։

Կամուրջը համբավ է ձեռք բերել 2008 թվականին, երբ մոտակայքում գտնվող գրասենյակի աշխատակից Յուրգեն Հենը տեսախցիկներ է տեղադրել կամրջի հետ բախումներին հետևելու համար։ Հենն արձանագրել է 178 բախում կամրջի հետ, ներառյալ կամրջի բարձրացումից հետո։ 2023 թվականի դրությամբ կամրջին վերաբերող նրա ստեղծած ՅուԹյուբ ալիքը՝ ունի 264,000 բաժանորդ և ավելի քան 80 միլիոն դիտում[5]։

Չնայած վթարների թվին, 2014 թվականի մարտի զեկույցում ասվում էր, որ գրանցվել է ընդամենը երեք վիրավոր, ինչը կամրջի վերակառուցումը դարձնում է ցածր առաջնահերթության խնդիր[6]։ Ավելի ուշ, 2019 թվականի հոկտեմբերին, Հյուսիսային Կարոլինայի երկաթուղային ընկերությունը, որին պատկանում է կամուրջը և երկաթգիծը, կամուրջը բարձրացրել է 20 սմ-ով մինչև 3,76 մ։ Արդյունքում նվազեցնել են բախումները, թեև դա դեռևս շատ ցածր է ստանդարտ բարձրությունից[7]։

Պաշտպանական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը կառուցվել 1940 թվականին Հարավային երկաթուղու կողմից։ Երկաթուղին գտնվում է տարբեր արդյունաբերական շենքերի մոտ, որոնք ժամանակին հյուրընկալել են ծխախոտի և տեքստիլ ձեռնարկություններին[8]։

Դեռևս 1960-ական թվականներին Դուրհեմի մի քանի ցածր կամուրջները խոչընդոտ էին տարածքի արդյունաբերության համար, քանի որ ավելի մեծ բեռնատարները սկսեցին կատարել բեռնափոխադրումները։ Հատկապես Գրեգսոն փողոցի կամուրջը համարվում էր «բոլորին խցանող պապիկը», որը ենթարկվել է առնվազն յոթ բեռնատարների բախումների, որոնք 20,000 դոլար (2021 թվականին 160,000 դոլար) վնաս են կրել, 1968 թվականին։ Հյուսիսային Կարոլինան փորձել է լուծել խնդիրը, բայց չի կարողացել ստանալ դաշնային ֆինանսավորում. Խնդիրը շտկելու ընդունված մեթոդն այն ժամանակ եղել է փորել, որպեսզի ճանապարհն ավելի խորանա, հաշվի առնելով, որ Երկաթուղային ընկերությունը չէր կարող իրեն թույլ տալ կամուրջն ամբողջությամբ վերանորոգել։ Տարիների ընթացքում այս տարբերակն ի վերջո կդառնա անիրագործելի, քանի որ այն կպահանջի տեղափոխել կոյուղագծեր և ջրատար խողովակներ ճանապարհի մակերևույթից ներքև, ինչը կարժենա բարձր գին և կհանգեցնի կարևոր կոմունալ ծառայությունների դադարեցմանը շաբաթներով կամ ամիսներով[8]։

Ծանր պողպատե հեծանը պաշտպանում է կամուրջը գերբարձր բեռնատարներից, բայց չի կանխում վթարները և չի պաշտպանում բեռնատարներին, փոխարենը գործում է ստեղծելով «պահածո բացելու էֆեկտ», որտեղ բեռնատարի վերին մասը անջատվում է իր շրջանակից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջի անմիջապես ներքևում գերբարձր բեռնատարներից պաշտպանելու համար տեղադրված է լայն եզրով պողպատե հեծան:
  1. The American Association of State Highway Officials (1973). «1». STANDARD SPECIFICATIONS for HIGHWAY BRIDGES (անգլերեն) (Eleventh ed.). Washington, D.C.: the Association General Offices. էջ 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին. «By the Authority Vested By Part 5 of the United States Code § 552(a) and Part 1 of the Code of Regulations § 51 the attached document has been duly INCORPORATED BY REFERENCE and shall be considered legally binding upon all citizens and residents of the United States of America. HEED THIS NOTICE: Criminal penalties may apply for noncompliance.»
  2. Gutierrez, Gabe (2016 թ․ հունվարի 7). «This Bridge Continues Wreaking Havoc on Unsuspecting Truck Drivers». NBC Nightly News. NBC News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. Gibbs, Tamara (2015 թ․ հունիսի 22). «Trucks hit same Durham bridge hours apart». Eyewitness News. Durham, NC: WTVD-TV. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  4. Mitchell, David (2013 թ․ ապրիլի 12). «Video: Trucks smash into bridge time after time after time». Denver: KDVR-TV. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  5. «yovo68 – About». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. West, Matthew (March 27, 2014). Traffic Separation Study (TSS) (Report). City of Durham, North Carolina. Վերցված է January 9, 2016-ին.
  7. Krueger, Sarah (2019 թ․ հոկտեմբերի 21). «Durham's 'can opener bridge' being raised». WRAL.com (անգլերեն). Capitol Broadcasting Company. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. 8,0 8,1 Friedlein, Ken (1972 թ․ մարտի 13). «Bridges Chew Up High Trailers». Durham Herald. Vol. 78. էջ 1B. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին – via Newspapers.com.