Կուկի (կակադու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուկի
Տեսականհատական օրգանիզմ
Ծնվել էհունիսի 30, 1933(1933-06-30)
Սատկել էօգոստոսի 27, 2016(2016-08-27) (83 տարեկան)

Կուկի (անգլ.՝ Cookie, հունիսի 30, 1933(1933-06-30) - օգոստոսի 27, 2016(2016-08-27)), արու ինկա կակադու, որը ապրել է Բրուքֆիլդի կենդանաբանական այգում։ Ապրել է 83 տարի՝ սահմանելով երկարակեցության ռեկորդ իր տեսակի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկին եղել է Բրուքֆիլդի կենդանաբանական այգու ամենատարեց բնակիչը։ Կուկին եղել է կենդանաբանական այգու հենց առաջին «թիմի» մի մասը, կենդանաբանական այգին բացվել է 1934 թվականին։ Կուկին այն ժամանակ եղել է մոտավորապես մեկ տարեկան[1]։

2007 թվականին Կուկիի վիճակը վատացել է, և նրան նշանակել են շարունակական դեղամիջոցներ և սննդային հավելումներ՝ օստեոարթրոզի և օստեոպորոզի բուժման համար, որոնք սովորական են ծեր կենդանիների և մարդկանց համար[1][2]։

Կենդանաբանական այգու աշխատակիցները 2009 թվականին Կուկիին տեղափոխել են և այգու այցելուները այլևս չեն տեսել նրան՝ նրա առողջությունը պահպանելու համար։ Անձնակազմը նկատել է, որ դրանից հետո նրա ախորժակը, վարքը և ընդհանուր վիճակը զգալիորեն բարելավվել են, սակայն կակադուն երբեմն մասնակցել է հատուկ միջոցառումների[3]։ Կուկին սատկել է 2016 թվականի օգոստոսի 27-ին 83 տարեկան հասակում[4]։ Նրա հիշատակին նվիրված հուշահամալիրը կենդանաբանական այգում բացվել է 2017 թվականի սեպտեմբերին[5]։

Կուկին զգալիորեն գերազանցել է իր տեսակի կյանքի միջին տևողությունը[6][3]։ Եղել է պատմության ամենաերկարակյաց թռչուններից մեկը[7], Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է որպես աշխարհի ամենածեր կենդանի թութակը[8]։ Ենթադրվում է, որ կակադու ցեղատեսակի կյանքի տևողությունը, որին պատկանել է Կուկին, անազատության մեջ միջինը 40-60 տարի է[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stach Chris (2009 թ․ հոկտեմբերի 1)։ «Zoo's oldest resident retires at 76»։ Riverside/Brookfield Landmark։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19 
  2. Tanner Lindsey (2008 թ․ մարտի 17)։ «Zoo Beasts Must Battle the Bulge, Too»։ FOX News։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 22-ին։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19 
  3. 3,0 3,1 «Cookie Cockatoo "Retires"»։ Chicago Zoological Society։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19 
  4. «Cookie the Cockatoo at Brookfield Zoo dies»։ Chicago Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29 
  5. Ruppenthal Alex (2017 թ․ սեպտեմբերի 21)։ «Brookfield Zoo to Unveil Statue of Beloved Cookie the Cockatoo»։ WTTW Chicago։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին։ Վերցված է 2018 թ․ հուլիսի 4 
  6. «Meet our oldest animals in Chicago»։ Chicago Tribune։ 2013 թ․ նոյեմբերի 7։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին։ Վերցված է 2019 թ․ հունիսի 28 
  7. «Longevity, ageing, and life history of Cacatua leadbeateri»։ The Animal Ageing and Longevity Database։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 10 
  8. «Oldest parrot - living»։ Guinness World Records։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 3 
  9. «Major Mitchell's Cockatoo (Cacatua leadbeateri)»։ World Parrot Trust։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]