Էնդի (սագ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդի
ՏեսակA. anser և առանձնյակ
Սեռարու
Ծնվել է1987
ԾննդավայրՀարվարդ, Քլեյ շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Սատկել էհոկտեմբերի 19, 1991(1991-10-19)
Սատկելու վայրՀասթինգս, Նեբրասկա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ

Էնդի (1987, Հարվարդ, Քլեյ շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1991(1991-10-19), Հասթինգս, Նեբրասկա, ԱՄՆ), մոխրագույն սագ, որը ծնվել է առանց թաթերի թաղանթային մասի։ Հայտնի է դարձել որպես «Սպորտային կոշիկներով սագ»։ Սպանվել է 1991 թվականին անհայտ հանցագործի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրագույն սագը, որը ստացել է Էնդի մականունը, ձվից դուրս է եկել 1987 թվականին՝ առանց ոտքերի թաղանթավոր մասերի, և ապրել է Նեբրասկա նահանգի Հարվարդի ֆերմայում։ Երբ Էնդին երկու տարեկան էր, մոտակա Հասթինգս քաղաքից Ջին Ֆլեմինգը իմացել է թռչնի ծանր վիճակի մասին։ Ֆլեմինգը հաշմանդամ երեխաների համար տեղական բարեգործական կազմակերպության անդամ էր և գյուտարար։ Ֆլեմինգը Էնդիին և նրա ընկերուհուն՝ Պոլլի սագին, տեղափոխել է Հասթինգսի իր ֆերմա[1]։

Էնդիին սքեյթբորդի նման պրոթեզներով ավելի մեծ շարժունակություն ապահովելու վաղ փորձերն անհաջող էին։ Այնուհետև Ֆլեմինգը Էնդիին հագցրել է հատուկ ընտրված համապատասխան մանկական կոշիկներ և հաջողությամբ սովորեցրել թռչունին քայլել դրանցով[2][3]։ Այնուհետև Էնդին գրավել է լրատվամիջոցների և սպորտային հագուստ արտադրողի ուշադրությունը, որոնք առաջարկել են ցմահ կոշիկներ մատակարարելու գործարք։

Էնդին դարձել է օրինակ, հատկապես հաշմանդամ երեխաների համար[4][5]։ Իր սպորտային կոշիկներով Էնդին կարողանում էր քայլել, լողալ և թռչել, ինչը պետք է հույս ներշնչի հաշմանդամություն ունեցող մարդկանց[1]։

1991 թվականի հոկտեմբերի 19-ին Էնդին անհետացել է, իսկ մեկ օր անց նրան սատկած են գտել տեղի այգում՝ առանց գլխի և թևերի[6][7]։ Սպանողին բռնելու համար տեղի համայնքը հանգանակել է 10,000 ԱՄՆ դոլար պարգևավճար։ Հանցագործի ինքնությունը պարզել չի հաջողվել[8][9]։

2000 թվականին տեղի երկու բնակիչներ՝ Յան և Էդ Ֆաուլերները, Ֆլեմինգի ֆերմայում կանգնեցրել են Էնդի սագի հուշարձանը։ Ամերիկայի որոշ տնային տնտեսություններում սագերին սկսել են Էնդիի օրինակով կոշիկներ հագցնել, որպեսզի պաշտպանեն նրանց թաթերը վնասվելուց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kringiel, Danny (2018 թ․ հուլիսի 23). «Schräger Vogel: Das blutige Ende der Sneaker-Gans». Spiegel Online (German). Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Bricklin, Mark (1999 թ․ ապրիլի 1). Pets, Part of the Family: The Total Care Guide for All the Pets in Your Life (անգլերեն). Rodale. ISBN 9781579541255.
  3. The Reader's Digest (անգլերեն). Reader's Digest Association. 1989.
  4. «Andy, the Footless Goose». History Nebraska (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  5. «A Footnote On Andy The Goose». tribunedigital-chicagotribune (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  6. «Murder Most Fowl». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Beloved Footless Goose is Slain» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  8. «The Goose Who Wore Nikes, and the Mystery of Who Murdered Him». Atlas Obscura (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  9. «W.E.» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]