Jump to content

Fussballliebe

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fußballliebe
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության պաշտոնական խաղի գնդակ Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՖուտբոլի գնդակ Խմբագրել Wikidata
Մասն էՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024 Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024 Խմբագրել Wikidata
Մարզաձևֆուտբոլ Խմբագրել Wikidata
ԵրկիրԳերմանիա Խմբագրել Wikidata
ՆախորդAdidas Uniforia

Fußballliebe Խմբագրել Wikidata

Fussballliebe (գերմարենից թարգմանաբար՝ «ֆուտբոլային սեր»), Գերմանիայում 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական խաղի գնդակն է, որը մշակել է Ադիդաս ընկերությունը։ Դա Եվրոպայի առաջնության առաջին գնդակն է, որը համալրված է իներցիալ չափիչ սարքով։ Նույն տեխնոլոգիան նախկինում օգտագործվել է Ալ Ռիհլայի՝ 2022 թվականի աշխարհի առաջնության խաղի գնդակի համար։ Չափիչ միավորը գտնվում է փոքրիկ պլաստիկ գնդակի մեջ, որը կախված է գնդակի կենտրոնում և իրական ժամանակում փոխանցում է իր կողմից գրանցված գնդակի շարժումը տեսաօգնականին[1][2]։

«Ֆուտբոլային սերը» հանրությանը ներկայացվել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին Բեռլինի օլիմպիական մարզադաշտի դիմաց՝ Մանուել Նոյերի և Ֆիլիպ Լամի ներկայությամբ։  Գնդակի դիզայնը հիմնականում բաղկացած է սև եռանկյունաձև նախշերից՝ կարմիր, կապույտ, նարնջագույն և կանաչ եզրերով սև կորերից և կետերից։ Նախշը նախատեսված է ներկայացնելու խաղի դինամիկան, մինչդեռ գույները ներկայացնում են մասնակից ազգերի բազմազանությունը և ֆուտբոլային խաղի պարզությունը։ Գնդակի վրա կարելի է գտնել նաև մարզադաշտերի տասը վայրերի և ներկայացուցչությունների անունները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UEFA und Adidas präsentieren FUSSBALLLIEBE, den offiziellen Spielball bei der UEFA EURO 2024 in uefa.com, 15. November 2023 (abgerufen am 18. November 2023)
  2. Fußball-Liebe: So sieht der Ball für die EM 2024 in Deutschland aus in kurier.at, 15. November 2023 (abgerufen am 18. November 2023)
  3. Mit Technologie-Novum: UEFA stellt EM-Ball "Fußballliebe" vor in kicker.at, 15. November 2023 (abgerufen am 18. November 2023)