Իմ կինն ու զոքանչը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ կինն ու զոքանչը
տեսակԿրկնակի պատկերներ
տարի1915
Ծանոթագրություններ
 My Wife and My Mother-In-Law Վիքիպահեստում
գերմանական բացիկ
1888 թ. գերմանական բացիկ

«Իմ կինն ու զոքանչը» (անգլ.՝ My Wife and My Mother-in-Law), հայտնի կրկնակի պատկեր, որտեղ կարելի է տեսնել և՛ աղջկա, և՛ ծեր կնոջ (համապատասխանաբար կնոջ և զոքանչի)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի ծաղրանկարիչ Վիլյամ Հիլլը (1887—1962) 1915 թվականի նոյեմբերի 6-ին ամերիկական երգիծական ամսագրում հրապարակել է «Իմ կինն ու զոքանչը» վերնագրով կրկնակի պատկերը։ Պատկերի վրա մակագրված էր. «Նրանք երկուսն էլ այս նկարում են. գտե՛ք»[1]։ Այնուամենայնիվ, այսպիսի պատկերի ամենահին օրինակն է 1888 թվականին լույս տեսած գերմանական մի բացիկ[2]։

1930 թվականին Էդվին Բորինգը պատկերը ներկայացրել է հոգեբաններին՝ «Նոր երկիմաստ պատկեր» (անգլ.՝ A new ambiguous figure) վերնագրով։ Դրանից հետո պատկերը հայտնվել է դասագրքերում և փորձարարական ուսումնասիրություններում[3]։

Նկարի ընկալումն ըստ դիտողի տարիքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի հետազոտողների թիմը բացատրել է, թե ինչու են մարդիկ տարբեր պատկերներ տեսնում «Իմ կինն ու զոքանչը» նկարում։ Նրանք հարցում են անցկացրել 18 տարեկանից բարձր 22 երկրներից 666 մարդկանց շրջանում, սակայն հետագայում ընտրանքում մնացել են միայն 33 տարի միջին տարիքով և 18-ից 68 տարեկան ԱՄՆ-ի 393 քաղաքացիների արդյունքները (242 տղամարդ և 141 կին)։ Նրանց կես վայրկյան ցույց են տվել նկարը և հարցրել, թե ինչ տարիքի մարդ է պատկերված[4]։

Մասնագետները պարզել են, որ նկարի ընկալումը կախված է հարցվողի տարիքից. մինչև 30 տարեկան մարդիկ վստահ են եղել, որ նկարում պատկերված է երիտասարդ աղջիկ, իսկ մյուսները պատասխանել են, որ տեսել են տարեց տիկնոջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «My wife and my mother-in-law. They are both in this picture – find them». Prints & Photographs Online Catalog. Library of Congress. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Weisstein, Eric W. «Young Girl-Old Woman Illusion». MathWorld. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. Botwinick, Jack (June 1961). «Husband and Father-in-Law—A Reversible Figure». The American Journal of Psychology. 74 (2).
  4. 4,0 4,1 «Раскрыта загадка известнейшей оптической иллюзии».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]