Սագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սագեր
Domestic Goose.jpg
Սագ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anser


Սագեր, (լատ.՝ Anser) բադերի ընտանիքի ջրլող թռչուններ։ ՀՀ-ում հանդիպում է 4 տեսակ՝ մոխրագույն սագ, սպիտակաճակատ սագ, ծվվան սագ, կարմրախածի սագ։

Ընդհանուր նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի սագերը խոշոր են (2-6 կգ), ոտքերը՝ համեմատաբար երկար և ավելի լավ հարմարված քայլելուն։ Կտուցը մեծ է, որոշ տեսակներինը՝ հիմքում լայնացած։ Ընտանի սագերը հիմնականում ծագել են մոխրագույն սագերից։ Փետուրները սպիտակ են՝ տարբեր երանգներով, կտուցը և ոտնաթաթերը՝ նարնջագույն։ Փետրածածկը խիտ է։ Ձու են ածում 265-350 օրական դառնալուց հետո։ Ձվատվությունը՝ 30-70, որոշ ցեղերինը՝ 100 հատ։ Առավել արժեքավոր ցեղերից են չինական, խոլմոգորյան, արզամասյան (ՌԴ), թուլուզյան (Ֆրանսիա), պոմերանյան (Գերմանիա) և այլ սագեր։ Ըստ փետրածածկի գույնի՝ ՀՀ տեղական սագերը բաժանվում են մոխրագույն, խայտաբղետ և սպիտակ տարատեսակների։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 8-12։ Արուների միջին կենդանի զանգվածը՝ 4-4,6 կգ է, էգերինը՝ 3,5-4,3 կգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png